Before becoming Christ’s disciple Apostle Andrew has been the disciple of St. John the Baptist. He was the brother of the Apostle Peter and was a fisherman. After the Ascension of the Lord and the Descend of the Holy Spirit Apostle Andrew has preached in Northern Greece and in Scythe. Apostle Phillip was from the town Bethsaida. Perhaps he also has been the disciple of St. John the Baptist. He has preached in Asia Minor. Apostle Philip has been martyred and crucified in the town Heliople.
Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների
Մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը Ս. Անդրեաս առաքյալը եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում: Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Ս. Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի Թ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: