Commemoration of St. Dionysius of Areopagus, the Apostles Timothy and Titus
According to the tradition Dionysius of Areopagus (Areopagite) is the disciple of the Apostle Peter. He is the first Bishop of the newly founded Church of Athens. He has converted to Christianity after listening to the sermon of the Apostle Peter He has witnessed the Assumption of St. Mary, the Holy Mother of God. He has preached the Word of God in Rome, Germany, Spain, Galia (France). He is considered to be the author of many theological works. Timothy is one of the seventy-two disciples of Jesus Christ. He was born in the town Lystra. He has been one of the close disciples of the Apostle Peter, whom St. Peter in his Epistles calls “beloved son”. He has received Christian education thanks to his mother and grandmother. His father was heathen. After witnessing the healing of a lame from birth by the Apostle Peter Timothy believes in Jesus Christ and becomes the Apostle’s disciple. He is ordained as Bishop by the Apostle Peter to serve in Ephesus and heads the Church for 15 years. Two epistles of St. Peter are addressed to Timothy. He has been stoned during the feast dedicated to the heathen godess Diana, while trying to keep the heathens away from demonic amusements and to preach the Word of God. He has been martyred in 96-98 AD, in Ephesus. Titus also is one of the seventy-two disciples of Jesus Christ. He was born in Crete, in a heathen family. Since youth he has studied the Greek philosophers trying to find out the truth. He has studied Hebrew for reading the books of the Old Testament. Listening to Christ and believing him Titus has become the disciple of Christ and has been the supporter of the Apostle Paul, who has ordained him as the Bishop of Crete. One of the epistles of St. Paul is addressed to Titus. He has been the defender and advocate of Apostle Paul and has preached the Word of God and has worked wonders.
Սբ. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օր
Ըստ ավանդության, Դիոնիսիոս Արիսպագացին Պողոս առաքյալի աշակերտն (Գործք 17:34) ու Աթենքի նորահաստատ եկեղեցու առաջին եպիկոպոսը: Դարձի է եկել Աթենքի Արիսպագոսում, Պողոս առաքյալի քարոզը լսելուց հետո: Նա ականատեսն է Տիրոջ խաչելության ժամանակ տեղի ունեցած խավարմանն ու Սբ. Աստվածածնի Վերափոխմանը: Սբ. Դիոնիսիոսն Աստծո խոսքը տարածել է Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (ֆրանսիա): Նրա անունով հայտնի են բազմաթիվ աստվածաբանական երկեր: Տիմոթեոսը Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնվել է Լյուստրա քաղաքում: Նա եղել է Պողոս առաքյալի մերձավոր աշակերտներից, որին հաճախ առաքյալն իր թղթերում <<սիրելի որդի>> է կոչում: Քրիստոնեական դաստիարակություն է ստացել մոր և տատի շնորհիվ, քանզի հայրը հեթանոս էր: Պողոս առաքյալը, երբ բժշկում է ի ծնե կաղին, նա հավատում է Հիսուս Քրիստոսին` դառնում առաքյալի ուղեկիցը: Պողոս առաքյալը Եփեսոսում նրան ձեռնադրում է եպիսկոպոս և եկեղեցում հովվում է 15 տարի: Տիմոթեոսին են ուղղված Պողոս առաքյալի երկու թղթերը: Քարկոծվել է Դիանա չաստվածուհու տոնի ժամանակ` փորձելով հեթանոսներին ետ պահել դիվական զվարճություններից` քարոզելով Աստծո խոսքը: Նա նահատակվել է 96-98 թվականներին, Եփեսոսում: Տիտոսը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնունդով Կրետեից է, հեթանոս ընտանիքի զավակ: Դեռ երիտասարդ տարիքից ճշմարտությունը գտնելու համար ուսումնասիրել է հույն փիլիսոփաներին, սովորել եբրայերեն` Հին Ուխտի գրքերը կարդալու համար: Լսելով ու հավատալով Հիսուս Քրիստոսին` դարձել է նրա աշակերտը` գործակցելով Պողոս առաքյալի հետ: Վերջինիս կողմից ձեռնադրվել է Կրետեի եպիսկոպոս: Նրան է ուղղված Պողոսի նամակներից մեկը: Եղել է իր հոտի քաջ պաշտպանը` տարածել է Աստծո խոսքն ու հրաշագործություններ կատարել: