Loading Events

« All Events

  • This event has passed.

Commemoration of the Apostles Ananias, Matthew, Barnabas, Philip, John and Silas

October 15

Commemoration of the Apostles Ananias, Matthew, Barnabas, Philip, John and Silas
Anania is one of the seventy-two disciples of Jesus Christ. He is the Bishop of Damascus By God’s will he has baptized Saul and the future Apostle Paul. He has preached the Word of God among the Jews and the heathens. He has been persecuted and stoned for refusing to offer sacrifice to the idols. Matthew (Matthias) is one of the twenty apostles of the Lord. He is the author of the first Gospel. The name of Matthew is the Greek version of the Hebrew name meaning God-given. His Hebrew name has been Levi. In the past he has been a tax collector in Capernaum. Then obeying to God’s will he has sold his property, distributed the money to the poor and has become on the followers of Jesus Christ. He has preached the Word of God in Parthia and Palestine. Barnabas also is one of the seventy-two disciples of Jesus Christ. He was born in Cyprus. His initial name was Joseph, but later he received the name “Barnabas” meaning “Son of Consolation”. Believing to Christ’s teaching, he has sold his property and has given the money to the apostles. He has been the friend of the apostle Paul. He has been stoned by the Jews and martyred in the town Salamis. Philip also is one of the twenty apostles of the Lord. He was born in Bethsaida. It is supposed that he has been the disciple of St. John the Baptist. He has preached the Word of God in Greece, Syria, Phrygia, where he has healed the sick and worked wonders. According to the tradition he has been martyred in the town Herapolis. John or the beloved apostle of the Lord is one of the twenty apostles of Jesus Christ. He is the author of the last Gospel. Initially he has been the disciple of St. John the Baptist. After the Assumption of St. Mary, the Holy Mother of God, he goes to Ephesus to preach the Word of God in the Churches of Asia Minor. During the reign of the King Dometianos he has been subjected to torments and has been exiled to the Island Pathmos, where he has written “Revelation” – the last book of the New Testament. He is the only apostle that has not been martyred and died a natural death. Silas has been one of the friends of the Apostle Paul. He has imprisoned together with the Apostle Paul. However, being discharged from the prison, he has continued preaching of the Word of God. There is no reliable information concerning his death.

Սբ. առաքյալներ Անանիայի, Մատթեոսի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օր

Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Պողոս առաքյալին: Սբ. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցելուց` քարկոծվելով մահացել է: Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Սբ. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառել էր իր ունեցվածքը, բաժանել այն աղքատներին` դարձել Քրիստոսի հետևորդներից: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում: Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության, առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով: Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Սբ. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով: Շիղան եղել է Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:

Details

Date:
October 15
Event Category: