Loading Events

« All Events

  • This event has passed.

Feast of Discovery of Relics of Catholicos St. Grigoris of Aghvank

October 14

Feast of Discovery of Relics of Catholicos St. Grigoris of Aghvank, Commemoration of St. Fathers Tatoul, Varos, Toumas, Anton, Kronides and the Seven Herbivorous Hermits Martyred in the Innaknya Monastery

Pontiff St Grigoris was the elder son of the Catholicos Vrtanes. According to historian Pavstos Buzand, St. Grigoris was the Catholicos of the provinces Aghvank (Alans) and Virk. He has reconstructed and renovated all Churches and preached the Word of God to the people. He has preached Chris’s doctrine also in the mazkuts’ country. However mazkuts’ mode of life strongly varied from the Christian mode of life. That is why the mazkuts tie the saint to the tail of the horse and let out the horse to the Vaten field on the Caspian seashore, where the saint is martyred. According to the tradition Pontiff St Grigoris is buried in the Church of St. Grigoris in the village Amaras, of Artsakh. The relics of St. Grigoris have been discovered in 489 AD, during the reign of the Armenian King Vachagaan. St. Tatoul and St. Varos (Barrus) were brothers. They were the disciples of St. Mesrob and St. Sahak. After the battle of Avarayr they go the mountains and live separately in the place called Vishapadzor. The hunters find out where Tatoul was living and he becomes very popular. People from everywhere come to the saint, ask for advice, listen to his words of consolation and, filled with peace, return to their places. Many people come and rally around the brothers and found a brotherhood. The brotherhood is named after their spiritual leader and is called the Brotherhood of St. Tatoul. One of the members of the brotherhood was Toumas (Thomas), whom St. Tatoul appoints as his successor and after that he is secluded. He passes away in very old age. St. Varos is leads ascetic life in the cave called Ditsmayr. In the future a monastery is built in that place in commemoration of his relics’ discovery. St. Anton (Anthony) and St. Kronides (Chronides) were Greeks born in Caesaria. St. Gregory the Illuminator brings them to Armenia. In the Armenian reality they are the founders of monastic life. When St. Gregory the Illuminator destroys the idol of Gissaneh on the Innaknya hill, he builds the Church of St. Karapet in the same place. The two brothers start living in that Church. After leading ascetic life for forty years the brothers pass away in the second quarter of the fourth century. The seven herbivorous (Vegetarian) hermits were the hermits who came to the Church of Glak or St. Karapet, of Taron in 584 AD, and settled to live on the hill called Promised, near the Innaknya monastery. And as they ate only plants, they were called herbivorous hermits. Their names were Policarpos, Theovnas, Simeon, Hovhannes, Epiphan, Dimarios and Narkesos. The Persian King Khosrov declares war against Greeks and sends a part of his army to Taron region for robbery. Foreseeing the enemy’s upcoming attack, the monks hide the treasures in safe places in order to save them from the enemy. Then they leave the monastery. Only the seven herbivorous hermits don’t agree to leave the monastery. The Persian army attacks the monastery and the soldiers, not finding the treasures and disappointed, behead the hermits in 604 AD. Three days later some of the monks return and bury the martyrs’ remains near the tombs of St. Anton and St, Kronides.
Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների, որոնք Իննակյա վանքում նահատակվեցին, հիշատակության տոն

Սբ. Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի, Սբ. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես Հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Սբ. Գրիգորիս եկեղեցում: Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք: Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` Սբ. Սահակի և Սբ. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո առանձնանում են աբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս են սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարող խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնում միաբանություն, որ հոգևոր առաջնորդի անունով կոչվել է Սբ. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, որին Սբ. Թաթուլն առաջնորդ կարգելով` ինքն առանձնանում է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում: Վարոսը ճգնում է Դիցմայր կոչվող քարանձավում, ուր հետագայում կառուցվում է գյուտի մենաստանը` ի հիշատակ նրա նշխարների գյուտի: Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել Սբ.Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր Սբ. Գրիգորը Տարոնում քանդել է Իննակնյա բարձունքի Գիսանեի կուռքը, նույն տեղում կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին, որտեղ հաստատվել են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո Սբ. Անտոնը և Սբ. Կրոնիդեսը կնքել են իրենց մահկանացուն IV դարի երկրորդ քառորդում: Յոթ խոտաճարակներն այն ճգնավորներն էին, ովքեր 584 թվականին Տարոնի Գլակա կամ Սբ. Կարապետ եկեղեցի եկան և բնակվեցին Իննակնյա վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, ուստի կոչվեցին խոտաճարակներ: Հայտնի են նաև նրանց անունները` Պողիկարոպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս: Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը թալանի համար: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, բացի Սբ. Խոտաճարակներից, որոնք ոչ մի կերպ չեն համաձայնվում վանքը լքել: Պարսից զորքը 604 թվականին հարձակվում է վանքի վրա, բայց գանձեր չգտնելով հուսախաբ լինում և գլխատում յոթ խոտաճարակներին: Երեք օր հետո հեռացած միաբանները գալիս և թաղում են նրանց մարմինները Սբ. Անտոնի և Սբ. Կրոնիդեսի գերեզմանների մոտ:

Details

Date:
October 14
Event Category: