Loading Events

« All Events

  • This event has passed.

St. Pandaleon the Physician, St. Yermoghayos the Priest and the Virgin St. Eupraxia

October 10

St. Pandaleon the Physician, St. Yermoghayos the Priest and the Virgin St. Eupraxia

St. Pandaleon (Pantaleon) the Physician and St. Yermoghayos (Hermolaus) the Priest are from Nikomedia. They have lived during the reign of the King Maximianos. After the death of his Christian mother Pandaleon is brought up and educated by his heathen father. He devotes himself to medical practice and deserves the king’s positive attitude. By the will of God he meets the priest Yermoghayos and thanks to the priest is converted to Christianity. Priest Yermoghayos baptizes Pandaleon and he starts to struggle against sin, poverty and diseases. In 303 AD persecutions against Christians start. Physicians envying Pandaleon slander him before the king. Pandaleon is subjected to torments, but is miraculously saved. The king becomes aware that Pandaleon has converted to Christianity thanks to the priest Yermoghayos, and orders to behead first the priest mad then – Pandaleon. Virgin St. Eupraxia (381-411) was born in a rich and pious family in Constantinople. When Eupraxia’s father passes away, together with his mother Eupraxia moves to Egypt. In Egypt Eupraxia and her mother often visit the convents of Tebayid. Being impressed by the atmosphere of the convents and being supported by her mother, Eupraxia makes up a decision to take the veil. Soon after that the king invites her to the capital city with the goal to marry her a young nobleman. But Eupraxia asks the king to exempt her from earthly marriage. The king agrees and sets her free to continue on her monastic life. Leading ascetic life and always praying, virgin St. Eupraxia becomes known for the God-granted virtue to work wonders. She dies at the age of thirty and is buried in the monastery, nearby her mother.

Սբ. Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օր

Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով: Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո Պանդալեոնին: Սբ. Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ էր: Երբ Եվպրաքսիայի հայրը մահացել է, նա մոր հետ տեղափոխվել է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելել են Թեբայիդի կուսանոցները: Նա մոր քաջալերությամբ մտել է կուսանոց: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրել է մայրաքաղաք` առաջարկել ազնվական մի երիտասարդի հետ ամուսնանալ: Սակայն Եվպրաքսիան թախանձել է կայսրին` իրեն երկրավոր հարսնությունից ազատելու համար: Կայսրը կատարել է նրա խնդրանքը և կույսը շարունակել է իր վանական կյանքը: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող ս. կույս Եվպրաքսիան փառաբանվել է Տիրոջից` ստանալով հրաշագործության շնորհ: Նա Տիրոջ մոտ է փոխադրվել երեսուն տարեկանում, թաղվել վանքում` իր մոր կողքին: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակը տոնում է Սբ. Խաչի 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Details

Date:
October 10
Event Category: