Commemoration of Pontiff St. Pokas and St. Yeranos
Pontiff St. Pokas (Phocas) was the Bishop of the town Sinop located on the shore of the Bleak Sea. He lived in the town Paplagonia and was a gardener. His doors were always open before the foreigners, the poor and the needy. Since childhood he was granted divine grace and worked many wonders. According to hagiographic sources he drove away the demons, recovered the eyesight of the blind, and shared his property with the poor. When he already was the Bishop of Sinop, he is persecuted for being Christian. The soldiers of the King Trayanos are ordered to kill Pokas wherever they meet him. St. Pokas receives the soldiers in his house, entertains them to dinner, and then tells the soldiers that he is the person whom they are seeking. The soldiers, who were pleased with the hospitality and the attitude of St Pokas, persuade Pokas to betray his faith. However, Pokas does not betray Christ and is martyred in 117 A. D. St Yeranos (Bishop Irenios (Irenaeus) of Lyons) was born in Aegean Sea region. His teacher was the Pontiff St. Polikarpos of Smyrnia. St. Yeranos has studied in Rome, and then was ordained as a priest. After the martyrdom of the Bishop of Lyon St. Yeranos has succeeded him. St. Yeranos is the first great theologian of the East and he is the last link binding the Apostolic Fathers with the Church Fathers of the next centuries. The Armenian Haysmavourk testifies that during the reign of Septimos Severos, St. Yeranos has courageously spoken before the judges about Christ, for which he has been subjected to torments and has been martyred in 2002 A. D. He is the author of the famous valuable work: “Against Schismatics”.
Սբ.Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր
Սբ. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրել է Պափլագոնիա քաղաքում` զբաղվել այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ էր ստացել և բազմաթիվ հրաշագործություններ կատարել: Վարքագրական աղբյուրների համաձայն, դևերին հալածում էր, կույրերին` բուժում, իր ունեցվածքն աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվել է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստացել սպանելու նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Սբ. Փոկասն իր տանն ընդունել է զինվորներին, հյուրասիրել, ապա ասել, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորել էին Փոկասին ետ կանգնել իր հավատից, սակայն Փոկասը չի ուրացել Քրիստոսին և սրախողխող լինելով` նահատակվել 117 թվականին: Սբ. Երանոսը (Լիոնի Իրենիոս եպիսկոպոսը) ծնվել է Էգեականի շրջանում`աշակերտելով ս. Պողիկարպոս Զմյուռնացի Հայրապետին: Ուսում ստացել է Հռոմում, ապա երեց ձեռնադրվել: 117 թվականին, Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո, հաջորդել է նրան նույն Աթոռում: Սբ. Իրենիոսն արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է, որ Եկեղեցու հայրերին համարում է Առաքելական հայրերի գործի շարունակողը: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Սեպտիմոս Սևերոսի օրոք, նա դատավորների մոտ համարձակ վկայել է Քրիստոսի մասին, որի համար չարչարվել է և նահատակվել 202 թվականին: Գրել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը: