Loading Events

« All Events

  • This event has passed.

Commemoration of 318 Pontiffs of Holy Council of Nicaea

September 9, 2023

Commemoration of 318 Pontiffs of Holy Council of Nicaea

This council is the First Ecumenical Council in the history of the Church, which was convened upon the order of the King Costandianos the Great in the town Nicaea near Constantinople, in 327 A. D. 318 prominent pontiffs representing the Universal Church participated in the Council. The reason for convening the council was priest Arios of Alexandria, who preached that Christ was not without beginning, that he was created upon the Will of God before times and centuries, in order the creation of God to be realized by means of Christ. The only one not having birth, the only one eternal and without beginning is God the father. Son has been created not from the essence of the Father, but from nothing. There was a time when the Son did not exist. Although the Son has received all the virtues of the Father and is adopted, he is not pure as the Father is, he is changeable, as all human beings. Because of such viewpoints of Arios the Divinity of Christ was denied and the entire Christian doctrine was endangered. Archbishop Alexander of Alexandria opposed to Arianism. In his sermons he stressed that God is eternal, and Son is eternal, Father and Son are of the same time. Father does not precede the Son even for a moment, Father has always existed and Son has always existed. The false teaching of Arios is condemned during the first Ecumenical Council and it is declared to be heresy. Aristakes, son of St. Gregory the Illuminator, also participates in the first Ecumenical Council. The doctrinal formulation adopted by the Council, which is known as Nicene Creed, is brought to Armenia by Aristakes and is presented to St. Gregory the Illuminator. The latter added to it the following passage: “As for us, we shall glorify him who was before the ages, worshipping the Holy Trinity and the one Godhead, the Father and the Son and the Holy Spirit, now and always and unto ages of ages. Amen.”. The Nicene Creed, adopted in Nicaea, and the passage added by St. Gregory the Illuminator, are up to date used in the rites of the Armenian Apostolic Church without any change. Aristakes brings to Armenia also 20 canons adopted by the Council of Nicaea, which are also ratified by St. Gregory the Illuminator.Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետները: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, որը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ կան: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլար ուսմունքը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է <<Իսկ մեք փառաւորեսցուք… >> հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:

Details

Date:
September 9, 2023
Event Category: