Commemoration Day of Cyprian, Bishop of Carthage, and the 45 Martyrs, and the Virgins Justinia, Euphemia, and Christina
Bishop Cyprian has lived and acted in the 3rd century B. C. According to “Haysmavourk”, he was a noble prince and was very rich, wise and skilled in magic. In the town where he lived, Justinia, the daughter of a heathen priest, lived. Being Christian, she had converted her parents to Christianity. Receiving a heathen prince’s proposal to marry, she rejects him saying that she already is the bride of Christ. The prince asks for the support of the heathen priest Cyprian, but the latter, under the influence of the virgin, is baptized to be a Christian and soon after that being ordained a bishop, dedicates himself to the preaching mission. And the virgin Justinia is ordained to be a deaconess. During the persecution of Dekos Bishop Cyprian is exiled and beheaded. Virgin Justinia is also martyred. The virgin Euphemia was born in a Christian family and she had made an oath not to marry and to dedicate all of her life to God. Together with her 45 companions she refuses to participate in the festivity in honor of one of the heathen gods and hides. However, being found and taken to the court the companions of Euphemia are swabbed and die immediately and Euphemia, after being subjected to severe torments is thrown to the beasts. Thanks to God’s protection and support she remains out of danger. But preferring to die being eaten by the beasts than because of the human malice, she asks God her death and is martyred. The virgin Christina was from Phoenicia. She was the governor’s daughter. Building a high tower and installing in the tower golden and silver idols, the governor wishes her daughter to become a magician. But Christina, by a divine inspiration comprehending the grandeur of Christianity and the triviality of heathen religion, breaks the idols into pieces, sells the gold and silver material and distributes the sum to the poor. Because of that deed she is subjected to severe torments and is martyred.
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի հիշատակության օր
Կիպրիանոսն ապրել և գործել 3-րդ դարում: Ըստ <<Հայսմավուրքի>>՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստին հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանե անունով, որ քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը, մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելությանը: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը: Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցելուց և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է ենթարկվում և նահատակվում: