Commemoration Day of the Martyrdom of St. Antiochus the Bishop and His Ten Disciples and Five Martyrs
St. Antiochus was born in Sebastia, to a Christian family in the third century A.D. In the book “The Life and Activity of the Saints” we learn that Antiochus defeats a mighty dragon through prayer and the use of his preaching staff, and frees the people of a small village. He is appointed by the Metropolitan of Sebastia to be the Bishop of the city of Pitacton, located in Armenia (Hayk) Minor. During the period of Roman the Emperor Diocletian’s persecutions of Christians, Bishop Antiochus and his ten disciples are brought before a court to stand trial. They all refuse to offer sacrifices to the pagan idols and are martyred by means of beheading. St. Gregory the Illuminator’ wife, Mariam, was the sister of Antiochus. Upon Gregory’s return from Caesaria, he brings the relics of Bishop Antiochus and St. John the Forerunner (the Baptist) to Armenia and buries the relics in the Monastery of Glak, in the region of Ashtishat, Province of Taron.
Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր
Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: <<Վարք Սրբոցը>> պատմում է, որ իր աղոթքով եւ ավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել եւ գլխատվելով նահատակվում: Սբ.Գրիգոր Լուսավորիչը, որ մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Սբ. Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում եւ թաղում Տարոն գավառի Գլակա վանքում: Հայ Առաքելական Եկեղեցին Աթանագինե եպիսկոպոսի հիշատակը տոնում է երիցս:
26 հուլիս – Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամվելի, Սամփսոնի, Հեփթայեի, Բարակի, Գեդեոնի եւ մյուս սուրբ նախահայրերի հիշատակության օր