Commemoration Day of St. Nersess the Great and Bishop Khad
St. Nersess the Great, Catholicos of All Armenians (353-373) is one of the most prominent Armenian Pontiffs. According to historical sources he is from the family and lineage of St. Gregory the Illuminator, and grandson of the Armenian Patriarch Houssik. Following the death of Catholicos Paren I (of Ashtishat), Nersess is a chamberlain (chief attendant or steward) for the Armenian King Arshak. Although a layman at the time, he is found to be the most deserving candidiate for the throne of the Catholicos, and under the compulsion of the King is ordained as a priest, and consecrated as Catholicos. The Armenian Pontiff becomes the first great reformer of the Church and a renowned benefactor of his nation. Upon Nersess’ initiative, a National Ecclesiastical Council is convened in Ashtishat in 354. Upon his initiative, decisions are made which are intended to regulate and bring order to the spiritual-ecclesiastical life, based upon the defined moral principles of the family. Nersess the Great establishes numerous monasteries and schools. He builds hospices, residences and hospitals for the ill, homeless and the poor. The Catholicos was always with his flock. The Armenian people won the battle of Dzirav due to St. Nersess’ unceasing prayers for victory on a nearby mountaintop, as the war was being waged on the field below. For his devout activity Nersess the Great is also called the “Illuminator of Hearts”. Bishop Khad was a supporter of Nersess the Great, and was instrumental in the implementation of the Catholicos’ initiatives and undertakings. Historian Pavstos Buzand identifies Bishop Khad as the coadjutor of the Armenian Pontiff, St. Nersess the Great.
– Սբ. Ներսես Մեծ Հայրապետի եւ Խադ եպիսկոպոսի հիշատակության օր
Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Սբ. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծն անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռեւս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն եւ արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը եւ իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ եւ ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ Սբ. Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ. Ներսես Հայրապետին կոչել են նաեւ <<Լուսավորիչ սրտից>>: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաեւ Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:
ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՄԵԾ
Մեծանձնեայ մարդ մըն էր Ներսէս, բարձր եւ ցանկալի հասակով, վայելուչ գեղեցկութեամբ, որուն նմանը կարելի չէր գտնել երկրին մէջ։ Զինուորական կրթութեամբ նախանձելի էր ամենքին իր արիութեամբ։
Երկիւղած էր Աստուծմէ, աւանդապահ Անոր պատուիրաններուն, մարդասէր, սուրբ, զգաստ, իմաստուն եւ անաչառ։ Հաշտարար էր բարքով, խոնարհ, քաղցր եւ աղքատասէր։ Աստուծոյ սիրոյն մէջ՝ կատարեալ։ Ըստ պատուիրանին՝ կը սիրէր ընկերը անձին պէս… Իր մանկութենէն իսկ կը պահէր պատուիրանները։ Արդար էր, անարատ եւ ծառայասէր։ Անձանձրոյթ էր աղօթքի մէջ եւ նախանձախնդիր՝ Աստուծոյ փառքին։ Կ՚եռար Սուրբ Հոգիով։
Մէկ խօսքով՝ կատարեալ էր ամէն բանի մէջ։ Աղքատները, տառապեալները շատ կը սիրէր եւ հոգածու էր անոնց համար. իր հանդերձներէն եւ կերակուրէն բաժին կը հանէր անոնց։ Նեղեալներու եւ տագնապի մատնուածներու օգնական ու վերակացու էր եւ զրկուածներու իրաւանց պաշտպան։
ՓԱՒՍՏՈՍ ԲԻՒԶԱՆԴ
Սուրբ Ներսէսին վարքը կը պատմէ որ ինք սերած է պարթեւ Արշակունիներէն, եւ թոռան թոռն էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչին: Ուսում կը ստանայ Կեսարիա եւ Պոլիս ուր եւս առաւել կը խորացնէ իր ուսումը: Հոն փեսացաւ երեւելի իշխանի մըշ եւ ունեցաւ զաւակ մը զոր անուանէց Իսահակ, որ նոյնինքն Սահակ Պարթեւ հայրապետն էր:
364ին կ’եպիսկոպոանայ ձեռամբ Կեսարիոյ Եւսեբիոս եպիսկոպոսին
Հազիւ պաշտօն ստանալով սուրբը կը սկսի մեծ թափ տալ եկեղեցական բարկարգութեանց. թուլցած աւանդութիւններ վերահաստատելով, անուսները զարգացնելով:
Հաւանութեամբ Արշակ թագաւորին սուրբ հայրապետը ընդհանուր ժողով մը կը գումարէ Տարօնի Աշտիշատ աւա-նին մէջ, մասնակցութեամբ եպիսկոպոսներուն եւ աւագ իշ-խաններուն: Այս ժողովին մէջ առնուած կարեւոր որոշումներէն են.
* Եկեղեցւոյ թէ արքունիքի մէջ պահել նուիրապետական կարգը:
* Պահել ամուսնութեան օրինաւոր կարգը՝ մինչեւ եօթը սերունդ եւ խորչիլ մերձաւոր խնամութենէ:
* Թաղման կարգը կատարել ըստ քրիստոնէական օրէնքի:
*Հայաստանի զանազան գա-ւարներու մէջ կարուցանել ուր-կանոցներ՝ բորոտներու համար, անկելանոցներ՝ կոյրերու, կաղերու, եւ հաշմանդամներու համար, ինչպէս նաեւ հիւանդանոցներ, որբանոցներ, այրիանոցներ, աղքատանոցներ, օտարանոցներ եւ հոգետուներ, եւ անոնց համար վերակացունել պաշտօնեաներ:
Կ’ըսեն, թէ Մեծն Ներսէս 2040 վանք կարուցած է եւ բազմացուցած է նաեւ յոյն եւ ասորի դպրութեանց կրթարաններ քանի որ մենք հայերս տակաւին չունէինք սեփական գիր:
Իր օրով՝ եպիսկոպոսներու եւ իշխններու միաբան խորհրդով եւ թագաւորին հաւանութեամբ որոշուեցաւ որ այլ մեր եկեղեցւոյ եւ մեր ազգին եպիսկոպոսներէն ձեռնադրուի մեր ազգայն պատրիարգքը – այսինքն ինքնագլուխ հայրապետ, եւ այս սուորութիւնը մնաց յաջորդ աթոռակալներուն մէջ՝ մինչեւ այսօր: