King Kostandianos (born in the city Nish, in Yugoslavia), is one of the most prominent figures of the Roman Empire. It was he who officially released the Church from persecutions lasting more than 250 years and in 313 A.D., by the Encyclical of Milan, proclaimed Christianity to be a permitted religion. It was during the period of his reign that the first Ecumenical Council of 325 A.D. was convened, which condemned Arius and adopted the word “Birth” to show that the Holy Son has the same nature as the Holy Father and is God. King Kostandianos has supported the construction of magnificent Churches and Cathedrals in the Holy Sites of Jerusalem and Bethlehem. King Kostandianos was also a renowned captain, who always won in the battles. According to the tradition, while at war with the impostor King Maxentios, before the decisive battle, he had the vision of the Holy Cross. With the sign of the Holy Cross he faced the battle and won. King Kostandianos passed away in 337 A.D., and at death’s door he was baptized according to the Christian rite. Queen Helen, mother of the King Kostandianos, was the supporter of the king’s pious activity. The discovery of the wooden Holy Cross in 327 A.D. is ascribed to the Queen. A man named Judah, pointed out the Queen the site, where the wooden crosses of Christ and the two brigands could be. According to the tradition, for finding the Lord’s Holy Cross the pious queen approached the corpse of a young man to the crosses. The magic power of Christ’s Holy Cross raised the man from the dead and he revived. After the discovery of the Holy Cross the Pontiff Kyouregh of Jerusalem rose the cross for the faithful to see. Queen Helene has ordered to build numerous churches and nunneries in Jerusalem and around the city and brought her services there. Queen Helene passed away in 330 A.D.
– Սբ.Կոստանդիանոս կայսեր եւ նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր
Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում), Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տեւած հալածանքներից եւ 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով <<Ծնունդ>> բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է: Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաեւ մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում; Վախճանվել է 337 թվականին, մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի եւ Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գ•յուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում եւ շրջակայքում եկեղեցիներ եւ կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրեւ աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ: