Loading Events

« All Events

  • This event has passed.

Prophet Daniel, and his Companions Shadrach, Meshach and Abednego

June 27, 2023

Commemoration Day of the Prophet Daniel, and his Companions Shadrach, Meshach and Abednego

The Prophet Daniel is one of the four great prophets of the Old Testament. Nearly all that is known concerning the Prophet is derived from the book ascribed to him, which dates back to the VII-VI centuries B.C. Daniel, a young man who had been captured during the reign of King Jehoiakim of Judah was taken to Babylon. There, he receives his education in Babylonian King Nebuchadnezzar’s royal court. Soon after, due to his intellect and talents, he is given a high-ranking position in the king’s chancellery. Daniel becomes famous when he rescues an innocent woman from the unfounded slander of two men. Having gained greater notoriety, Daniel interprets a dream had by King Nebuchadnezzar. Daniel’s successes arise the envy of the other servants in the royal court. They accuse him of worshipping false gods and demand that the King imprison the prophet. Daniel is thrown into a den of lions. The following day, the king approaches the pit to mourn the death of his devoted and wise servant. He is surprised to hear the Prophet Daniel responding to his cries of sorrow. Daniel tells the king that God sealed the mouths of the lions to protect him from harm. Daniel continues, saying that he is innocent, and has not wronged the king by his worship of God. The king is overjoyed, and orders that Daniel be released from the lions’ den. Three young men and companions of Daniel – Hananiah, Mishael and Azariah, were also taken to Babylon. Upon their arrival they received new names – Shadrach, Meshach and Abednego, and were raised and educated in the royal court together with the prophet and protected their faith. Once, during a solemn festival, as everyone worshipped King Nebuchadnezzar’s golden statue, Shadrach, Meshach and Abednego refused to bow down before it. The king orders the three men thrown into a blazing furnace for the disobedience. Instead of burning, however, they continue to render glory to God and are protected by an angel of heaven. Witnessing the miracle, the king releases the three young men, blesses them, and worships God as well.

Դանիել մարգարեի եւ Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օր

Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ VII-VI դարերի: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, որ դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում եւ հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարեւոր պաշտոն ստացել: Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն ամբաստանությունից փրկելով եւ հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ եւ պահանջում թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ, սգալու հավատարիմ եւ իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետեւ ինքն ուղիղ է սրտով եւ որեւէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուքոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից եւ փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ: Անանիա, Ազարիա եւ Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք եւ Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում եւ Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուքոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը եւ Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցի մեջ: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն եւ Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուքոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց, օրհնում եւ երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի եւ իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի եւ երեք մանկանց հույսի եւ հավատի դրսեւորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որով Տերը երբեք չի լքում իր հոտին եւ մշտապես ունկնդիր է մեր հայցվածներին` իր զորավոր Աջով օգնական եւ պահապան լինելու ամենքին, <<որ ի Տէր յուսացան>>:

Details

Date:
June 27, 2023
Event Category: