Feast of the Evangelists St. Mathew, Mark, Luke and John
Evangelist St. Mark was the nephew of Barnabas. He was born in Jerusalem. He was named also John. It was the house of his mother – Mary that was the place of prayer for the apostles. It is supposed that it was the place where Our Lord Jesus Christ had the Last Supper and where the Church was founded during the Pentecost. He has been the interpreter of St Peter, as well as the friend of St. Paul and Barnabas. He is the author of the shortest Gospel. He has preached the Word of God in Egypt, where he has been martyred he is the founder of the Coptic Orthodox Church. Evangelist St. Luke is the author of the third Gospel. He was born in Antioch. According to the tradition he is one of the seventy-two disciples of Jesus Christ. According to St. Paul he has been a physician. Listening about the Lord’s Preaching, Luke goes to Palestine and follows the Lord. He has preached the Word of God in Achaia, Libya, Egypt and Teba. He has written “The Acts of the Apostles” upon the request of Theophilos of Rome. According to the tradition he has been martyred in Teba.
Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոն
Սբ. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին հիմնադրվել: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Սբ. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը քարոզել է Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Սբ. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է: Սբ. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն, մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում: