Commemoration of St. Gevorg the Captain, Adoktos and Romanos the Singer
St. Gevorg the Captain (St. George the Warrior) was from Cappadocia. He was born in a pious Christian family. Becoming a soldier of the Roman Army in a short period he deserves the honor of becoming Captain thanks to his courage and devotion. During the council convened by the Roman Emperor Dioklethianos he opposes to his plans on Christians’ execution, and thus the fact that he is Christian, is revealed. The King, becoming surprised and astonished, orders to imprison the Captain and subjects him to severe torments. Many people, among them the Queen Alexandria, become Christians thanks to the preaching of St. George. A magician is ordered to prepare two kinds of remedies for trying the saint and changing his faith. By the first cup the saint should change his mind, and drinking the second cup, he should die. St. Gevorg drinks both cups, but thanks to the power of his faith towards God he remains alive. He also raises a man from the dead. After the King’s repeated requests St. Gevorg finally agrees to offer sacrifice to the idols. However, reaching the heathen church he breaks all idols one by one. For this act the King orders to behead St. Gevorg and he is martyred in about 303 A. D. St. Adoktos (Adauctus) has been martyred in 320 A. D., in the Armenian Melitene, during the reign of Maximianos. He has been a state servant in Ephesus. Not willing to marry her daughter – Kalistene, with the Heathen King, he takes her away to the East. For being Christian upon the King’s order he is deprived of his title and property and is exiled to Melitene. The local governor also fails to convert Adoktos to the heathen religion. Remaining steadfast and unshaken in his faith, the saint is beheaded. His wife and the other daughter – Pelopia, bury him. Costantsa – sister of the Emperor Kostandianos, defends and protects Kalistene, he transfers the relics of his father to Ephesus, where a chapel is built over the saint’s tomb of in the future. St. Romanos the Singer (the Melodist) is considered to be the author and creator of the church hymns’ canons. He has served as a deacon in the Church of St. Sophia, of Constantinople. Many people have mocked at him for his being unable to sing and read well. Once St. Mary appears to him in his dream and giving him a paper roll, orders to eat it. After the dream Romanos is granted the virtue to create and sing church hymns and songs. St. Romanos passes away in 556 A. D.
Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր
Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին: Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում: Ռոմանոս համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին: