Loading Events

« All Events

  • This event has passed.

Commemoration of St. Abgar, First Martyr of the Church and our first king believing in Christ

December 21

According to the tradition St. Abgar was the first Christian king of the I century, the son of the Parthian king Arshakunie Arsham. He was also called “senior man” as he was the wisest of all and of genius. Historian Moses of Khoronk, Assyrian historian Labubnia of Yedessia, Greek historians Procopis and Yeusebius have told about the king Abgar. He built the city of Yedessia in the site where the Armenian army protected the ford of the river Euphrates from the Roman captain Casius. Later the king moved the royal palace and all idols from Nisibis to that city. It is during the period of reign of the king Abgar that Jesus Christ, the Savior of the world, was born. And Abgar, who was incurable, becoming aware of the wonders worked by Christ, believed in Christ and by means of his delegates sent a letter-petition to Jerusalem, to the Savior, asking Him to come and heal him. In the response letter it was said, that Christ still had important things to do in Jerusalem, but He should send one of His disciples to the king to heal him. After the Ascension of the Savior Apostle St. Thaddeus came to Yedessia, healed the king Abgar, the sick, preached the Gospel and appointed Adde, the silk-weaver, to be his successor. Jesus had sent his portrait to Abgar and it was kept for a long time in Yedessia, and later in the churches of various cities and towns. After that the king Abgar sent letters to the king Tiberius and the king Nerseh of Assyria exhorting them to admit Jesus Christ as the Son of God and the Savior. The king Abgar passed away probably in the first half of the I century.

Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր

Ըստ ավանդության` Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են <<ավագ այր>>, որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները: Թագավորը Եդեսիա քաղաքը կառուցել է այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը, բոլոր կուռքերը և այլն: Այս թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է չարաչար ցավերով: Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդե մետաքսագործին: Հիսուս Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում: Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին` որպես Աստվածորդու և Փրկչի: Աբգարը մահացել է հավանաբար Ա դարի առաջին կեսին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Details

Date:
December 21
Event Category: