Loading Events

« All Events

  • This event has passed.

Commemoration of St. Martyr Demetrios and the Priest St. Basilikos

November 12

Commemoration of the Martyr Demetrios and the Priest Basilikos
St. Demetrios (Demetrius) was born in Persia. He has lived during the period of reign of the King Kostandianos the Great. Believing in Christ, he has lived a secluded life in the Monastery on Nisibis, Mesopotamia and then he has moved to the Monastery of Theodosopolis, where he has been ordained as a deacon. Not agreeing with the Archimandrite, who wished to ordain him as a priest and considering himself undeserving of priesthood, Demetrios has gone to live in a cave near the river Euphrates. When the King Julianos the Betrayer and his army go to fight against the Persians and pass by the cave where the saint lived and where many people had gathered waiting to be healed, the king orders to block the entrance to the cave with large stones. The saint and his two disciples are martyred in the cave. Later the martyrs’ relics are brought out of the cave and buried. Priest Basilikos (Basil) has been martyred in 362 AD, by the order of the King Julianos the Betrayer. Basilikos blames the King for renouncing Christ. The king orders to cut daily seven pieces from the martyr’s skin. After lasting severe treatments the saint’s body is swabbed by heated metal sticks.

Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին` հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ: Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից: Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը` Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Details

Date:
November 12
Event Category: