Loading Events

« All Events

Commemoration of the Apostle St. James and St. John “Sons of Thunder”

December 28

St. James was the son of the fisherman Zebedee, the senior brother of the Evangelist St. John. He was one of the closest and most reliable disciples of Jesus and the witness of the important events related to Jesus. When Samaritans refused to receive Christ James and his brother asked Jesus to send fire down on the people as prophet Elijah did. Jesus reproached them for their groundless behavior. Because of such events Jess called them “Bo-aner’ges, that is, sons of thunder” (See Mk 3:17). James is the only apostle about whose death is told in the “Acts of the Apostles”. Herod arrested James and stabbed him. The name of this apostle is closely related to the Armenian Patriarchate of Jerusalem. According to the tradition the head of the St. James was brought to James, brother of Jesus, who buried it in the garden of his house. Later the Cathedral of St. James was built in that same place, and in the chapel opened in the northern wall the tomb of the apostle’s head is shown. Evangelist St. John is the author of the fourth Gospel, three letters and the Revelation. He deserved the title of the “beloved disciple” of Christ. Jesus loved and trusted him so much that at the moment of crucifixion asked him to take care of the Holy Mother of God. He passed away in 100 AD, in Ephesus, at the age of 95.

Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակության օր

Սբ. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսից, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց <<Բաներեգես>> անունը, որ նշանակում է <<Որոտման որդիներ>> (Մարկ. Գ: 17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը: Ս. Հովհաննես առաքյալը Դ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և <<Հայտնության>> գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է <<սիրելի աշակերտ>>: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Սբ.Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

http://www.araratian-tem.am/holidays.

Details

Date:
December 28
Event Category: