Apostles St. Thaddeus and St. Bartholomew were two of the twelve Apostles of Christ, who came to Armenia and preached Christianity in Armenia deserving the title “the first illuminators”. Still at the dawn of Christianity they were martyred in Armenia. It was the result of their preaching and martyrdom that the Armenian people, being the first nation in the world, proclaimed Christianity as the state religion. Indeed, Apostles St. Thaddeus and St. Bartholomew played an important role in the history of 2000-year-old Christian Armenian nation that has unshaken faith and keen love towards its Mother Church.
Each year a Divine Liturgy is celebrated in the Cathedral of the Mother See of Holy Etchmiadzin in the memory of St. Apostles. https://www.qahana.am/en/holidays
Ս.Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր
Ս.Թադեոսը և Ս.Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով <<առաջին լուսավորիչներ>> կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին, նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում, որն հավատով և ջերմեռանդ սիրով լի է դեպի մայր եկեղեցին: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Սբ. Առաքյալների: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը: