Priest Anastas (Anastasius) has been martyred during the reign of the Persian King Khosrov II. Anastas was of Persian nationality, born in the town Razhik, his baptismal name was Makoundat. When in 614 AD the Persians take Jerusalem and captivate the Lord’s Holy Cross, Anastas, being a soldier of the Persian Army, witnesses the miracles happening thanks to the Lord’s Cross and is converted to Christianity, Then he goes to Jerusalem, is baptized by the Patriarch Modest and is renamed Anastas. Afterwards Anastas enters the Monastery of St. Saba to serve. With the mission of preaching Anastas goes to Palestinian Caesaria, which then was under the Persian rule, Anastas meets heathen magicians and trying to convert them to Christianity, is imprisoned. The Persian King Khosrov promises to discharge Anastas if he formally renounces Christ in the presence of at least one man, but in response he listens the decisive words of the saint: “I will never renounce my Savior, be it before anybody, obviously or secretly, in words or in mind or even in sleep.” He is taken to Persia, subjected to torments and is beheaded with 70 other Christians in 628 AD. During the reign of the King Herakles (610-641 AD) his remains are transferred to Constantinople and Rome. Varos (Varus) was a Roman soldier serving in Egypt during the reign of the King Maximinos. When seven hermits are imprisoned and one of them passes away at night, Varos takes the place of the dead man wishing to become a martyr, too For that act the judge, getting angry, subjects Varos to severe torments and kills him. Theoditeh (Theodota) and her sons have been martyred during the reign of the King Dioklethianos in about 304 AD. Theoditeh was a pious widow living in Macedonia together with her three sons, who were educated and brought up in Christian spirit. A heathen nobleman falls in love with Theoditeh and makes a proposal, but Theoditeh rejects the proposal. For that act Theoditeh’s sons are subjected to torments in the presence of their mother, but they courageously endure the pain and do not renounce their faith. Finally all of them are thrown into the fire and burnt.
Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օր
Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Սբ. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. <<Ոչ ոքի առջև, ո՜չ ուրիշի, ո՜չ բացահայտ, ո՜չ գաղտնի, ո՜չ խոսքով, ո՜չ մտքով, ո՜չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին>>: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ: Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան: Թեոդիտեն ու իր որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում: