Loading Events

« All Events

  • This event has passed.

Commemortaion of the Twelve St. Archimandrites of the Church

October 26

Commemortaion of the Twelve St. Doctors / Archimandrites of the Church – Retheos, Dionisios, Selbestros, Athanas, Cyril of Jerusalem, Ephrem Khourie Assyrian, Barsegh of Caesaria, Gregory of Nyssa, Gregory the Theoloegian, Epiphan of Cyprus, John Chrysostom and Cyril of Alexandria

Those Archimandrites (Holy Doctors) or Church Fathers (Hierotheus of Athens, Dionysius of Areopagite, Silverst of Rome, Athanasius of Alexandria, Cyril of Jerusalem, Ephraem the Syrian, Vails of Caesaria, Gregory of Nyssa, Gregory of Nyssa, Gregory the Theologian, Epiphanius of Cyprus, John Chrysostom and Cyril of Alexandria) have been famous for leading a pious and devote life and are considered to be the Fathers of the Universal Church, respectable interpreters of the Holy Bible and orthodox maintainers of the Christian Faith. The main goal of the twelve Church Fathers’ activity was maintenance and passing to the coming generations the orthodox faith Heresies and sects and their followers have existed since the existence of Christianity. They have falsely comprehended and interpreted the Word of God, have set forth and developed false and misleading teachings related to the fundamental principles of Christianity. In contrast to them, the twelve Church Fathers, comprehending the divine revelation in the whole, have provided the true interpretation of the doctrinal key points and principles and have developed ecclesiastical theology. The role of the twelve Church Fathers is at present especaially important for our society, where various false interpreters of the Holy Bible have intruded.

Տասներկու Սբ. Վարդապետների` Ռեթեոսի, Դիոնեսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու հիշատակի տոն

Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ: Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցելն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից գոյություն են ունեցել հերետիկոսներ, հերձվածողներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ` կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց` եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը` ուղղափառության սահմաններում զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը: Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր, առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, որոնք Աստծո խոսքի` իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ` հեռացնելով նրանց ոչ
միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Սբ. Հայրերի լույս հավատին:

Details

Date:
October 26
Event Category: