St. Cyril of Jerusalem is one of the prominent Patriarchs of Jerusalem. He has been repeatedly persecuted by the supporters of the Arian heresy, he has been exiled, and however, eventually again has become the Patriarch of Jerusalem. He has participated in the Second Ecumenical Council of Constantinople. Many sermons and speeches of the Patriarch Cyril about Christian doctrine have been translated into Armenian. His letter addressed to the King Costandios on the occasion of the apparition of the Holy Cross in the sky of Jerusalem is up to date read in the Armenian churches. Patriarch Cyril’s collection of sermons is instructive and edifying for those who are preparing for baptism. According to the tradition the basin in which Patriarch Cyril has been baptized is inside the Chapel of St Stephen of the Church of St. Hakob (St. James), of Jerusalem.
The Armenian Apostolic Church commemorates the memory of the Patriarch Cyril twice during the year.
St. Cyril the Bishop is the contemporary of St. Cyril the Patriarch. His secular name is Huda. According to the hagiographical sources, well knowing the locality, Bishop Cyril helps the queen Heghine (Helen) to find the Holy cross of Christ, Witnessing the wonder-working power of the Holy Cross Bishop Cyril is baptized together with his mother, Anna, and after the baptism is renamed “Cyril”. Later he is ordained a bishop and during the period of exile of the Patriarch Cyril he takes his place for a time. Being subjected to severe torments, Bishop Cyril and his mother have been killed during the persecutions realized by the King Julianos the
Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:
Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
Betrayer.http://www.qahana.am/en/holidays/2018-02-24/1