Feast of St. Vartan the Captain and Companions
The Feast of St. Vartan the Captain and his 1036 Companions marks their martyrdom 1551 years ago in the battle of Avarayr, fighting for the freedom of conscience and religion for the Armenian Nation. It was to be the first testimony of many to follow that the Armenians were a people who freely chose Christ, remained steadfast in their Christian faith, and would not betray that faith for any ransom. “Vartanants” as it is commonly called, is one of the most sacred feasts of the Armenian people. In the Armenian Church, the Feast day of St. Vartan the Captain and Companions is also celebrated as the Naming Day of His Holiness Karekin II. To mark the occasion, at the conclusion of Divine Liturgy, a Pontifical Prayer is offered before the Holy Altar of Descent.
Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին:
Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին, – գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: