Calendar of Events
M Mon
T Tue
W Wed
T Thu
F Fri
S Sat
S Sun
1 event,
Commemoration of Sts. Juliane and Vasilouhie
Commemoration of Sts. Juliane and Vasilouhie In Church calendars there are many virgins named Juliane and Vasilouhie. However, the virgins commemorated according to the Armenian Church Calendar, are from the town Nikomedia. St. Juliane (Juliana) had made the vow of celibacy since childhood. During the period of Christians’ persecutions by the King Dioklethianos she refuses to marry a young heathen man and because of it is taken to the court. When after many torments and trials the saint is taken to be burnt, the fire goes out. St. Juliane is beheaded at the age of 19, in 304 AD. St. Vasilouhie (Basilla) was a nine-year-old girl. She is subjected to torments during the period of Christians’ persecutions by the King Dioklethianos. However, she survives all torments and trials and remains unharmed, and the judge, witnessing this, is converted the Christianity. She passes away in 309 AD. Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են: Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են 19 տարեկանում: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Ս. Վասիլուհին ևս († 303), որն իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններիցª առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին:
1 event,
Commemoration of Priest St. Lukianos, Sts. Martyrs Taragros, Probos and Andronikos, and Vonesimos, the Disciple of the Apostle St. Paul
Priest St. Lukianos (Lucian) has lived in the last decades of the third century and the first decades of the fourth century. After his parents’ death Lukianos presents all their property to the poor and dedicates himself to the study of the Holy Scriptures. It is supposed that St. Lukianos has edited the presently used New Testament. The saint founds a theological school in Antioch. St. Lukianos is imprisoned during the period of Christians’ persecutions by the King Maximinos Dazh and is exiled to Nikomedia, where remaining for nine years, he is beheaded in 312 AD. Martyrs Taragros (Trachus), Probos (Probus) and Andronikos (Andronicus) were soldiers and close friends. During the period of Christians’ persecutions by the King Dioklethianos they are imprisoned for believing in Christ and are subjected to torments in the towns Tarson and Anabarza (Anavarz) They are beheaded in the town Anabarza (Cilicia) in 304 AD. Vonesimos (Onesimus) was a runaway (fugitive) slave, who is caught in Rome and put into the prison. There he is acquainted with the Apostle St. Paul, who baptizes him. The Apostle St. Paul gives Vonesimos a letter, by means of which he is forgiven and receives freedom from his former master. Vonesimos follows the Apostle St. Paul everywhere, and after his death preaches in Spain, Grace and Asia Minor. In his old age he is ordained as the Bishop of Ephesus, and during the period of Christians’ persecutions by Trayanos he is imprisoned, stoned and beheaded. Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է երրորդ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է: Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին: Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որին Հռոմում բռնում և բանտ են նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 events,
0 events,
1 event,
Commemoration of the Apostles St. Thaddeus and St. Bartholomew, the first preachers of Christianity in Armenia
Apostles St. Thaddeus and St. Bartholomew were two of the twelve Apostles of Christ, who came to Armenia and preached Christianity in Armenia deserving the title “the first illuminators”. Still at the dawn of Christianity they were martyred in Armenia. It was the result of their preaching and martyrdom that the Armenian people, being the first nation in the world, proclaimed Christianity as the state religion. Indeed, Apostles St. Thaddeus and St. Bartholomew played an important role in the history of 2000-year-old Christian Armenian nation that has unshaken faith and keen love towards its Mother Church. Each year a Divine Liturgy is celebrated in the Cathedral of the Mother See of Holy Etchmiadzin in the memory of St. Apostles. https://www.qahana.am/en/holidays Ս.Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր Ս.Թադեոսը և Ս.Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով <<առաջին լուսավորիչներ>> կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին, նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում, որն հավատով և ջերմեռանդ սիրով լի է դեպի մայր եկեղեցին: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Սբ. Առաքյալների: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
1 event,
0 events,
1 event,
Sts. Minas, Yermogines, Grabus, voluntary poor Hovhannes and Alexius
Commemoration of Sts. Minas, Yermogines, Grabus, voluntary poor Hovhannes and Alexius Սուրբ Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք, Ալեքսանդրիայում: Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս: Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծու մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում: Հովհաննեսը ծնունդով Կ. Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, իր ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում, և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: =================================== Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ: Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։ Fast St. James of Nisibi Today starts the fasting period dedicated to Pontiff St. James of Nisibis lasting from Monday to Friday. On Saturday a Divine Liturgy will be celebrated in all churches named in honor of St. James of Nisibis on the occasion of the feast of the saint.
0 events,
0 events,
0 events,
0 events,
1 event,
Conception of St. Mary by Anna
Conception of St. Mary by Anna The conception of the Holy Mother of God in not described in the Holy Bible. We learn about from the Holy Tradition of the Church. Parents of the Holy Virgin, Jehoiakim and Anna did not have children for many years. Once, when Anna went to the garden to pray, suddenly God’s Angel appeared to her and told her that she would have a baby. Anna thanked God for hearing her prayers and promised to present her baby to God. Jehoiakim also had the same vision. He also rendered glory to God for deserving him that grace and offered sacrifice. Anna gave birth to a girl, who was named Mary, which means “Illuminated”. It was she whom God granted the grace to be the Mother of God. As mother she worried, suffered for her Son, but never opposed to God very well understanding the importance of the mission entrusted to her by God. Աննայի հղությունը Ս. Աստվածածնով Աննայի հղությունը Ս. Աստվածածնով նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել ըստ Եկեղեցու Սրբազան ավանդության: Ս. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս.Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում եւ ծնվում է դուստրը, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է և օրինակ մայրերի, աղջիկների համար: Հայ Եկեղեցին Աննայի հղությունը Ս. Աստվածածնով տոնը հաստատուն կերպով տոնում է դեկտեմբերի 9-ին: Isaiah 37:14-38, II Thessalonians 1:1 12, Luke 14:12-24
0 events,
0 events,
0 events,
0 events,
1 event,
Commemoration of the Pontiff St. James of Nisibis Սուրբ Յակոբ
Pontiff St. James of Nisibis is one of the authoritative and beloved saints of the Universal Church. He has deserved the epithet “Thaumaturge” (Wonderworker) for the numerous miracles relating to his name. According to hagiographers sources St. James was from a Parthian dynasty and the nephew of St. Gregory the Illuminator. When the family members of Anak the Parthian were killed nurses secretly fled to Caesaria taking with them baby Suren and James. In Caesaria they were educated in Christian spirit. After his graduation James refused from safe and well-to-do life and became a hermit. He left for Nisibis where he met hermit St. Maruge, who was famous for leading a life befitting saints. Learning from the hermit Maruge that many people despite their conversion to true faith were skeptic and suspicious about the existence of Noah’s Ark James decided to climb the mountain in order to see the Ark and bring a piece of it. Despite his inflexible will-power he couldn’t reach the peak and after long sufferings he had a short nap. The angel visited him in his dream and put a piece of the Ark under his head. According to the tradition in the place where St. James had lain down appeared a cold stream having healing and miraculous qualities. In the future a church bearing the saint’s name was built nearby the stream. The piece of the Ark is up to date kept in the museum of the Mother See of Holy Etchmiadzin. St.James( Sourp Hagop) is one of the clergymen participating in the Nicene Council in 325. After the death of the Bishop of Nisibis God appeared to Maruge and told him that St. James was the deserving candidate for the Bishop of Nisibis. St. James passed away in 350 AD. Ս. Յակոբ Մծբնայ հայրապետ Ազգային աւանդութիւն մը կը կարծէ, թէ Յակոբ զաւակն է Անակի քրոջ՝ Խոսրովուհիի, որով Լուսաւորչի հօրաքեռորդին եղած կ՝ըլլայ, եւ թէ քոյր մըն ալ ունեցած է, Ասկնդնէ անունով, որ Գթաց թագաւոր Հռչէի մայրն եղած է։ Սակայն ըստ այլոց Յակոբ բնիկ Մծբնացի ասորի մըն է, եւ մեր Յայսմաւուրքն ալ տարբեր տեղեր տարբեր կարծիքներ կը կրկնէ։ Ամէնքը կը միաբանին ըսել, թէ անոր առաջին կեանքը խստամբեր եւ ճգնաւորական եղաւ Կորդուաց լեռներուն մէջ, թէ Մծբին դարձած ատեն միացաւ Մարուգէ կամ Մարկեղոս ճգնաւորին հետ, թէ դիոկղետիանոսի ատեն հալածանք ալ կրեց, եւ թէ ժողովրդեան բռնադատութեամբ Մծբինի եպիսկոպոս ձեռնադրուեցաւ Ամիդի մետրոպոլիտէն։ Յակոբ թէ՛ հովուութեամբ, եւ թէ՛ վարդապետութեամբ նշանաւոր եղաւ եկեղեցւոյ մէջ, Նիկիոյ սուրբ ժողովին եւ Անտիոքի ժողովին ալ ներկայ գտնուեցաւ, եւ հրաշքներով եւ գուշակութիւններով հռչակուեցաւ, եւ Սքանչելագործ անունով փառաւորուած հայրապետներէն մէկը ճանչցուեցաւ։ Անոր կը վերագրուի եւս Արարատի վրայ բարձրանալու յանձնառութիւնը, որպէսզի հաստատէ ջրհեղեղի ճշմարտութիւնը, տապանին փայտէն կտոր մը բերելով։ Այս առիթով հրեշտակի ձեռքէն կտոր մը ստացած է կ’ըսուի, քանի որ իրեն անհնար եղած է Արարատի գագաթին սառնամանիքներէն աւելի վեր բարձրանալ։ Էջմիածնի գանձարանին մէջ ցարդ կ’պահուի Ս. Յակոբի բերած տախտակէն մաս մը, որ քարացած փայտի կտոր մըն է։ Յակոբ ոչ միայն կ՝ուզեր ջրհեղեղի ստուգութիւնը հաստատել, այլեւ լուծել միւս խնդիրը, թէ Հայոց Արարատին, թէ ոչ Կորդուաց Սարարատին վրայ նստած էր տապանը։ Կը պատմուի նոյնպէս թէ Արտամէտ գիւղացի՝ սրունքնին բաց լաթ լուացող աղջիկները, Յակոբի անցած ատեն ծածկուած չըլլալնուն համար, անկէ անիծուեցան եւ մազերնին ճերմկցաւ։ Մինչեւ հիմա ալ կը տեսնուին Արտամէտցի աղջիկները, որ մազերնուն մէջ ճերմակ փունջեր ունին։ Յակոբի վրէժխնդիր հրաշքները մեծապէս օգտակար եղան Մծբնացւոց, որոնց քաղաքը փրկեց Շապուհի արշաւանքէն եւ պաշարումէն։ Արտաքին պատմութիւնն ալ կը հաստատէ Պարսից անյաջողութիւնը 350-ին, Մծբինի պաշարման առթիւ։ Քիչ ետքը վախճանեցաւ Յակոբ՝ Մծբինի աթոռին վրայ խաղաղութեամբ։ Իրեն անունով վանքեր եւ իրեն մասունքները յաճախ են Ռշտունեաց եւ Մոկաց գաւառներուն մէջ։ Ս. Յակոբ յատուկ ժողովրդական բարեպաշտութեան առարկայ է Հայոց մէջ, իբր երկնաւոր պաշտպան մը ընդդէմ ժանտախտի եւ ժանտամահի, ինչպէս Ս. Խարալամպոս Յունաց եւ Ս. Ռոքոս Լատինաց համար։ http://lusamut.net/
1 event,
FOURTH SUNDAY OF ADVENT
Join us in worship this Sunday Morning Service 9:30 AM Divine Liturgy 10:30 AM Isaiah 38:1 8, Hebrews 1:1 14, Luke 17:1
1 event,
Commemoration of the Pontiffs Sts. Ignatius, Adde and Bishop Maruta
Commemoration of the Pontiffs Sts. Ignatius, Adde and Bishop Maruta According to the tradition Pontiff St. Ignatius was the happy child whom Jesus took in his arms, and appealing to the apostles said, "Truly, I say to you, unless you turn and become like children, you will never enter the kingdom of heaven.” (Mt. 18:3). He was the disciple of the Apostles Peter and John, as well as the second Bishop of Antioch and was very popular in the East. During the period of reign of the king Trayanos he was imprisoned and accompanied by the soldiers was sent to Rome, where he was martyred in 113-117 voluntarily bringing himself sacrifice to the lions. He has written many letters addressed to various Christian communities, only seven of which have been preserved. Pontiff St. Adde was the Bishop of Yedessia ordained by the Apostle St. Thaddeus. He was martyred upon the order of the heathen king in the second quarter of the I century. Bishop St. Maruta was the Bishop of the city Nprkert of the Fourth Hayk. His father was Assyrian, and mother – Armenian. He was very popular in Persia and Byzantine. He has participated in the Second Ecumenical Council of Constantinople. As the envoy of the Theodos he was twice sent to the Persian King Hazkert to negotiate on stopping the Christians’ persecutions. He passed away in 422. Ս. Հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օր Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև <<Աստվածազգյաց>>, քանզի, ըստ ավանդության, նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. <<Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի>> (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին, ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ` ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը: Ս. Ադդե Հայրապետը (Ա դ.) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը, ձեռնադրվելով Թադեոս առաքյալի կողմից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով Ա դարի երկրորդ քառորդում: Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը`հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ` քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թվականին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
0 events,
0 events,
0 events,
0 events,
1 event,
Commemoration of St. Abgar, First Martyr of the Church and our first king believing in Christ
According to the tradition St. Abgar was the first Christian king of the I century, the son of the Parthian king Arshakunie Arsham. He was also called “senior man” as he was the wisest of all and of genius. Historian Moses of Khoronk, Assyrian historian Labubnia of Yedessia, Greek historians Procopis and Yeusebius have told about the king Abgar. He built the city of Yedessia in the site where the Armenian army protected the ford of the river Euphrates from the Roman captain Casius. Later the king moved the royal palace and all idols from Nisibis to that city. It is during the period of reign of the king Abgar that Jesus Christ, the Savior of the world, was born. And Abgar, who was incurable, becoming aware of the wonders worked by Christ, believed in Christ and by means of his delegates sent a letter-petition to Jerusalem, to the Savior, asking Him to come and heal him. In the response letter it was said, that Christ still had important things to do in Jerusalem, but He should send one of His disciples to the king to heal him. After the Ascension of the Savior Apostle St. Thaddeus came to Yedessia, healed the king Abgar, the sick, preached the Gospel and appointed Adde, the silk-weaver, to be his successor. Jesus had sent his portrait to Abgar and it was kept for a long time in Yedessia, and later in the churches of various cities and towns. After that the king Abgar sent letters to the king Tiberius and the king Nerseh of Assyria exhorting them to admit Jesus Christ as the Son of God and the Savior. The king Abgar passed away probably in the first half of the I century. Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր Ըստ ավանդության` Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են <<ավագ այր>>, որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները: Թագավորը Եդեսիա քաղաքը կառուցել է այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը, բոլոր կուռքերը և այլն: Այս թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է չարաչար ցավերով: Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդե մետաքսագործին: Հիսուս Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում: Այս ամենից հետո Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին` որպես Աստվածորդու և Փրկչի: Աբգարը մահացել է հավանաբար Ա դարի առաջին կեսին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
1 event,
FIFTH SUNDAY OF ADVENT
Isaiah 40:18-31, Hebrews 4:16-5:10, Luke 18:9-14 Morning Service 9:30 AM Divine Liturgy 10:30 AM
1 event,
Commemoration of the Prophet St. David and Apostle St. James, brother of Jesus
Commemoration of the Prophet St. David and Apostle St. James, brother of Jesus Prophet St. David was the great-grandson of Boaz and Ruth. The Holy Bible depicts him as a psalmist, gifted, wise, handsome man and orator. He was a shepherd. During the battle against Philistines he killed the giant Goliath. After the death of Saul he became the king of Israel and founded the city Jerusalem. He is the author of the book of Psalms and one of the greatest and influential figures of the Old Testament. Special importance is accorded to the fact that he is the offspring of Our Lord Jesus Christ. St. James, brother of Jesus, is the combining link between the Evangelical saints and the saints mentioned in the Acts of the Apostles. He is one of the important figures of the Initial Church and the first Bishop of Jerusalem. Jewish historian Hovsepius characterizes him as “righteous”. According to hagiographical sources some people forced him to get on the tower and slander against Jesus. However, getting on the tower, he started to speak about Jesus the Messiah who sat on the right side of God and would come to judge the world fairly. Many people were converted, but others threw the saint down from the tower. According to the tradition St. James is buried in the Cathedral of St. James of the Armenian Patriarchate of Jerusalem. One letter from James has been preserved. in order to symbolize the merging the Old and New Testaments in Christianity. The Armenian Apostolic Church commemorates the memory of the Prophet St. David and Apostle St. James, brother of Jesus, during the main feasts preceding the Feast of the Holy Nativity and Theophany of Our Lord Jesus Christ. https://www.qahana.am/en/holidays
1 event,
Commemoration of St. Stephen the Protomartyr and the first martyr
Commemoration of St. Stephen the Protomartyr and the first martyr St. Stephen is one of the most beloved saints of the Universal Church, the first person martyred for the sake of Christ’s doctrine of love. According to the hagiographical sources he was from the royal dynasty of Judas and was the son of law-abiding parents. Still a young man he was the servant of the chief priest Kayipaya. According to the same sources when the Lord was taken to home, Stephen took off the cloth from his head and spread it under the Lord’s feet thus expressing his true and sincere love. This naturally annoyed the chief priest and he turned Stephen out. Stephen witnessed the death and burial of the Lord but rejoiced with the apostles for the Glorious Resurrection of Christ. According to St. Gregory of Tatev he went to the apostles Peter and John and was baptized. At the moment of baptism an aureole (crown) appeared on the water. After that miraculous event he was called “Stephen” meaning (crowned). From the Acts of the Apostles it is known that after the Pentecost apostles served the tables and gave subsidies to the poor. From day to day increased the number of those who believed in Christ. As the apostles were unable to meet the needs of everybody, asked their disciples to choose 7 persons of good reputation for serving the tables. According to St. Luke the Evangelist one of them was St. Stephen, “… a man full of faith and of the Holy Spirit” (Acts 6:5). By the power received from Christ apostles ordained him deacon. Thanks to his God-granted virtues and power Stephen worked wonders. Many people tried to argue with him, but no one was as wise as Stephen. So, some ill-willing persons persuaded some people to say that Stephen scolded God and the Prophet Moses. Inciting the people, the priests and the lawyers they took Stephen to the court. In his speech in his defense Stephen proved that Jesus was the promised Messiah, and reproached the Jews for their cruelty. He was stoned out of the city and his cloths were put before a man whose name was Saul and who later became the Apostle Peter. In the beginning he persecuted Christians but later he knew the true God – Jesus Christ, and became the most zealous preacher of the Gospel. St. Stephen was the first person martyred for the sake of Christ and that’s why he is called Protomartyr. According to the tradition Gamaliel, the teacher of the Apostle Peter, and Nicodemus, his brother, who were secrete disciples of Jesus, buried the saint’s body in their farm. Soon a priest named Lukianus discovered the relics. And Pontiff Hovhan of Jerusalem put them in St. Sion. In the V century Princess Juliane found the saint’s tabernacle in Jerusalem and took it to Constantinople, and later – to Venice and buried it in the Church of St. George (St. Gevorg) island. http://www.qahana.am/en/holidays/2018-12-25/1 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռ պատանի` Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս, Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին, որն էլ նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ: Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Սբ. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Սբ. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Պողոս առաքյալն էր, որն սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Սբ. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ: Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որ Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած Սբ. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Սբ. Սիոնում: Ե դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ. Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Սբ. Ստեփանոս Նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:
0 events,
1 event,
Commemoration of the Apostles St. Peter and St. Paul
St. Peter was one of the 12 apostles of Christ. He was the brother of Andrew. He was one of the beloved apostles of Jesus and the witness of Our Lord’s transfiguration and the other important events related to Jesus. Peter was a fisherman. His name given during the circumcision was Shmavon, or Simon (in Greek). About this apostle for the first time was written in the Gospel according to John, “So you are Simon the son of John? You shall be called Cephas” (which means Peter) (Jn 1:42). Peter was born in the village Bethsaida and later was moved to the town Capernaum where Jesus healed Peter’s mother-in-law. Peter is more famous from the part of the Gospel when he said that Christ was the Son of the living God. And Jesus stated that being the Savior of the world and the Son of God He would build His Church (See Mt 16:15-19). During the night when Jesus was arrested Peter denied Jesus thrice and later deeply regretted for his deed. After the Pentecost it was Peter that explained to the people assembled what had happened and spoke about Incarnated Jesus. One of the important deeds of Peter was bringing the heathens to the church. Peter was arrested by the King Herod but escaped the prison by a miracle. According to the tradition Peter was martyred in Rome and was crucified head-down. Two letters from Peter have been preserved. St. Paul is the thirteenth Apostle of Our Lord Jesus Christ. He was born in the town Tarsus of Cilicia in the beginning of the first century. His parents were citizens of Rome who according to Heronimus had came from Galilee. First he studied in his native town and then he continued his education in Jerusalem, where his teacher was Gamaliel. Paul was a tent-maker by trade and this circumstance often helped him during the trips, when he earned his living by means of making tents. According to his own words Paul had been a Pharisee, had strictly obeyed the law and persecuted the Christians. However, on his way to Damascus Jesus appeared to Paul, after which Apostle Paul (whose name was initially Saul) became one of the greatest preachers of Christ’s commandments. He was baptized by the apostle Ananias. He has made several trips and preached the word of God. Fourteen letters from Paul have been preserved. According to the tradition Paul was beheaded in 67 AD in Rome. http://www.qahana.am/en/holidays/2018-12-27/1 Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա ձկնորս էր, որի թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. ԺԶ 15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: Սբ. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև` Երուսաղեմում` աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թուղթը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը օրը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:
0 events,
1 event,
Commemoration of the Apostle St. James and St. John “Sons of Thunder”
St. James was the son of the fisherman Zebedee, the senior brother of the Evangelist St. John. He was one of the closest and most reliable disciples of Jesus and the witness of the important events related to Jesus. When Samaritans refused to receive Christ James and his brother asked Jesus to send fire down on the people as prophet Elijah did. Jesus reproached them for their groundless behavior. Because of such events Jess called them “Bo-aner'ges, that is, sons of thunder” (See Mk 3:17). James is the only apostle about whose death is told in the “Acts of the Apostles”. Herod arrested James and stabbed him. The name of this apostle is closely related to the Armenian Patriarchate of Jerusalem. According to the tradition the head of the St. James was brought to James, brother of Jesus, who buried it in the garden of his house. Later the Cathedral of St. James was built in that same place, and in the chapel opened in the northern wall the tomb of the apostle’s head is shown. Evangelist St. John is the author of the fourth Gospel, three letters and the Revelation. He deserved the title of the “beloved disciple” of Christ. Jesus loved and trusted him so much that at the moment of crucifixion asked him to take care of the Holy Mother of God. He passed away in 100 AD, in Ephesus, at the age of 95. Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակության օր Սբ. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսից, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց <<Բաներեգես>> անունը, որ նշանակում է <<Որոտման որդիներ>> (Մարկ. Գ: 17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը: Ս. Հովհաննես առաքյալը Դ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և <<Հայտնության>> գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է <<սիրելի աշակերտ>>: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Սբ.Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ: http://www.araratian-tem.am/holidays.