New Year
New Year Presently all Christian churches celebrate the New Year on January 1. The word “January” means “birth”. Before Christ’s coming to the world mankind was the captive of hell and constrained by eternal death. Being born in January Christ destroyed hell, saved mankind from eternal death, and leads to the Kingdom of Heaven. That’s why January became the months’ beginning. January 1 is the first day of the first month of the year of birth of our Lord Jesus Christ. On January 1 a Divine Liturgy is celebrated in all churches. According to the folk tradition on January 1 people decorate the New Year tree symbolizing the Tree of Life in Eden. Կաղանդ, Տարեմուտ Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: «Հունվար» բառը նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր չարի իշխանությանը: Քրիստոսի ծննդյամբ և Տիրոջ երկրային կյանքի փրկարար առաքելությամբ քանդվեց դժոխքը, մարդկությունն ազատվեց հավիտենական մահից և հնարավուրություն ունեցավ Երկնքի արքայությունը ժառանգելու: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում: Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: