All Day

Commemoration of the Patriarch St. Peter, Bishop St. Vlas, and Deacon Abisoghom

Commemoration of the Patriarch St. Peter, Bishop St. Vlas, and Deacon Abisoghom Patriarch St. Peter of Alexandria and Deacon Abisolom are important saints of the Universal Church. At the beginning of the 4th century is the Patriarch of Alexandria, St. Peter thanks to the strength of his faith and with the support of the Deacon Abisolom led and protected his flock during the period of the reign of the kings Dioclethianus, Galerius, and Maximianus, who persecuted the Christians. Because of the intensification of persecutions and upon the insistence of the local community the Patriarch left for Palestine and Mesopotamia. However, becoming aware of Christians’ martyrdoms, he immediately returned to Alexandria, and soon he was imprisoned. By the wish of the saint, and also fearing of the people’s indignation, the soldiers don’t behead him publicly. The Patriarch Peter and the Deacon Abisolom were martyred in 311. Bishop Vlas of Sebastia always gave the lead to the Christians and encouraged the martyrs. During the period of persecutions of the king, Likianos Bishop Vlas advised his flock to leave Sebastia and went to live in the monasteries on the Mountain Areos, where he lived an ascetic and prayerful life. However, authorities became aware of the place of the saint and brought him to the court, where filled with the Lord’s Spirit, Bishop Vlas reproached the heathens. For his behavior he was subjected to torments, then he was thrown into the lake of Sebastia and afterward was beheaded in 316. The life, behavior, and martyrdom of the Patriarch St. Peter, Bishop St. Vlas, and Deacon Abisolom have been a model for the entire Christian world, at the price of whose blood the Christian Church was founded. Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր Ալեքսանդրիայի Ս. Պետրոս հայրապետը և Ս. Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական եկեղեցու մեծ սրբերից են: 4-րդ դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Ս. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ և Ս. Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոս, Գաղերիոս և Մաքսիմիանոս կայսրերի հալածանքների ընթացքում: Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա և քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում է նահատակության պսակը: Սեբաստիայի Ս. Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ և քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին: Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Ս. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով: Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, նրան բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված՝ հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին: https://www.qahana.am/en/holidays/2021-01-16/1