Saints Sarkis the General and his son Mardiros, and the 14 soldiers
Saints Sarkis the General and his son Mardiros, and the 14 soldiers Captain St. Sarkis together with his 14 soldiers-companions was martyred for the sake of Christian faith. During the period of reign of the king Kostandianos the Great (285-337) St. Sarkis, being very courageous, was appointed the prince and General in chief of the region of Cappadocia bordering Armenia. When during the period of reign of the king Julianos the Betrayer (360-363) the persecutions against Christians started by God’s will St. Sarkis and his only son – Martyros, came to live in Armenia, and the Armenian king Tiran, grandson of Tiridates, received them very well. The feast of St. Sarkis the Captain and his soldiers-companions is celebrated not only by means of church rites and prayer, but also folk traditions. Wonders are worked by the mediation of St. Sarkis. On the day of the feast young people pray asking the saint to make their prayers audible to God. There are many miracles and folk traditions related to the saint. On the night preceding the feast of St. Sarkis the faithful people place a tray full of gruel before the door believing that while passing near their door at dawn St. Sarkis will leave his footprint on the gruel symbolizing the fulfillment of their dreams. People in love present each other cards, flowers or sweets on the occasion of the feast. By the order of His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, the Feast of St. Sarkis the Captain, his son Martyros and his soldiers-companions is proclaimed as a day of blessing of the youth. Երիտասարդների և սիրո հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի տոն Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այս տարի տոնը նշվում է փետրվարի 1-ին։ Ս. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է։ Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր /285-337/ կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսն աստվածային հայտնությամբ հրաման է ստանում հեռանալ կայսրության սահմաններից: Նա Մարտիրոս որդու հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը: Այնուհետեւ Հայաստանից նա գնում է Պարսկաստան և Շապուհ արքայի մոտ ընդունվում ծառայության, որպես զորագնդերի հրամանատար: Շապուհը, երբ իմանում է, որ Սարգիսը քրիստոնյա է, պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարն անմիջապես մերժում է եւ ապա Սուրբը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Սրբի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը։ Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատի մեջ` գլխատվում։ Նահատակվելուց հետո Սրբի մարմնի վրա լույս է ծագում։ Քրիստոնեական հավատի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ 14 զինվորները։ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Ուշի, ուր կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին։