All Day

St. Epiphanius the Cypriot, (Bishop of Cyprus) Babylas the Patriarch and His Three Disciples

Commemoration Day of St. Epiphanius the Cypriot, (Bishop of Cyprus) Babylas the Patriarch and His Three Disciples St. Epiphanius the Cypriot (315-403 A.D.) is one of the famous Archimandrites of the Universal Church and in the Armenian Apostolic Church his memory is celebrated as one of the twelve archimandrites. St. Epiphanius was born in Palestine. During his life he was known for his love and mercy towards the poor, his honest life and numerous literary works. He struggled against various heresies, in Egypt – against gnosticism, in Rome - against some theories of Vorogines. He was the greatest defender of orthodox doctrine and Nicene Creed. During the Bishop’s Council, convened in 367 A.D., he was elected to be the Chief Bishop of Cyprus. St. Epiphanius has left rich literary legacy. He is the author of biblical interpretations, theological works, speeches, denials of sects, and the majority of his works have been translated also into Armenian still in the middle ages. According to “Haysmavourk” Babylas was the Pontiff of Antioch (283-284 A.D.) and was known for his devotion and ascetic life. When King Noumerianos comes to Antioch and after offering a sacrifice to the pagan idols wishes to enter the Church of God and blaspheme it. But the Pontiff Babylas, meeting the King near the entrance to the Church, prohibits him to enter the church. The King, getting furious, puts the Pontiff into the prison and subjecting to torments, wishes to force him to offer sacrifice to the idols. Three young disciples of the Pontiff visit the prison, and the King imprisons them, too, and subjects to torments. However, the King’s efforts were in vain, as four of them all the time worshipped the only and true God. Finally, the Pontiff and his disciples are beheaded. Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի եւ նրա երեք աշակերտների Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը: Սբ. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով եւ բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն: Ըստ <<Հայսմավուրք>>-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), որն հռչակվել էր իր նվիրումով եւ սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի եւ պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գ•ալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին եւ չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը եւս բանտարկում է եւ չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ եւ ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է եւ նահատակվում: