St. Theodotus of Galatia, Thalelaus the Physician, and seven martyred Virgins of Ancyra
Sts. Theodotus of Galatia, Thalelaus the Physician, and seven martyred Virgins of Ancyra St. Theodotus from Galatia has been martyred as the result of persecutions by King Dioklethianos. Being a wine tradesman, he seemed the persecutors to be less dubious, thanks to which he managed to help and support the persecuted Christians. He provided wine for the divine services, buried the remains of the martyrs. When upon the order of the prefect of Galatia seven Christian virgins - Tekousa, Alexandra, Klouda, Penna, Euphrasia, Matrona and Judita, among whom was also the Aunt of Theodotus, were drowned, Theodotus, with the help of other Christians, manages to secretly bring out the virgins’ bodies from the water and bury them. However, his deed becomes known and persecutions against Christians become more severe. For saving the faithful Christians Theodotus surrenders to heathens and is beheaded after severe torments. The same day is the day of commemoration of St. Thalelaus physician. Enduring the most severe torments, the blissed saint converts to his faith even the executioners. He is thrown into the sea but is miraculously saved from drowning and finally is martyred by means of beheading. Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Ս. Թեոդիտոնի և յոթ կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը: Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով: