Commemoration of Christ’s twelve Apostles and thirteenth Apostle – St. Paul
Commemoration of Christ’s twelve Apostles and thirteenth Apostle - St. Paul Twelve Apostles elected by Our Lord Jesus Christ, were Christ’s disciples and first preachers of His doctrine, as well as the Incarnate Christ’s witnesses. “Jesus called his twelve disciples together and gave them authority to drive out devil spirits and to heal every disease and every sickness.” (The Gospel according to Matthew 10:1). These were the names of the twelve Apostles Simeon (called Peter), Andrew, James, John, Philip, Bartholomew, Thomas, Matthew, James son of Alphaeus, Thaddeus, Simon the Patriot and Judas Iscariot, who betrayed Jesus. Later instead of Judas Iscariot Apostle Matthias was chosen, who was added to the group of eleven apostles. Remaining faithful to Incarnate Christ’s last message the apostles went to all peoples everywhere and preached and taught the Commandments of Jesus, baptized them in the name of the Father, the Son and the Holy Spirit, thus becoming the founders of the Christ’s Church. One of the greatest preachers of Christ’s commandments is Apostle Paul, who is recognized by the Christian Church as the thirteenth Apostle. The section of the Bible called “The Acts of the Apostles” is dedicated to the apostles’ activity. And there are references on Apostle Paul’s preaching, his person and his activity in his 14 letters addressed to the church communities, established by himself, and individual Christians. Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օր Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները: «Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) եւ Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (Տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի Գործք Առաքելոցը: Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաեւ Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից: Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաեւ առաքյալների հիշատակության առանձին տոներ: