All Day

Commemoration of the Holy Ancestors

Commemoration of the Holy Forefathers The Septuagint (first translation of the Hebrew Old Testament, made into popular Greek before the Christian era, III century B.C.) uses the name “Patriarch” when referring to the forefathers or ancestors of spiritual and lay leaders of the Old Testament. They are:  Adam, Abel, Seth, Enosh, Enoch, Noah, Melchizedek, Abraham, Isaac, Jacob, Joseph, Moses, Aaron, Eliezer, Joshua, Samuel, Samson, Jephthah, Barak, Gideon, and other Holy Patriarchs. The Church has classified our forefather Adam into the class of saints, confirming the truth that Christ’s saving blood was shed for each and every person, starting from the ancestor of all people.  By means of the salvation of Adam, original sin is redeemed from all who have followed him, who repent, believe and are baptized in the name of the Holy Trinity, thus becoming members of the Church of Christ. The word “Ancestor” is also synonymous with “Head of Tribe”.  The Holy Forefathers, as heads of tribes, played a very important role. Many of them lived hundreds of years, and influenced their families and tribal members. Their minds and souls sustained a desire to become closer to divine existence and live a God-pleasing life. Feeling the presence of God, they advised, warned and taught the people to stay away from sinful ways.  Due to their saintly way of life, they continue to be vivid examples for us. The ultimate goal of their lives was the realization of God’s omnipotent will on earth.  Acting as mediators with God, they made relations between God and man closer and more sincere. In our present day and current times, their sacred desire to achieve justice and fairness is a valuable lesson for all. Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամուելի, Սամփսոնի, Հեփթայայի, Բարակի, Գեդոենի և այլ նախահայրերի հիշատակության օր Նախահայրերը Հին կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և քաղաքացիական աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. Դ 17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը` (Ծննդ. Ե 30-31) սկսվում է Սեթով և վերջանում կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքն է դասել նաև մարդկության նախահայր Ադամին՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ: Նախահայրերին կամ նահապետներին վերապահված էր շատ կարևոր դեր: Նրանցից շատերն ապրել են անգամ հարյուրավոր տարիներ, քանզի իրենց մտքում և հոգում ունեցել են աստվածայինին մերձենալու և աստվածահաճո կյանք վարելու ձգտումը: Վայելելով ու զգալով Աստծո ներկայությունը՝ նրանք խրատում, զգուշացնում և ուսուցանում էին ժողովրդին՝ ետ պահելու խոտոր ճանապարհներից: Իրենց սրբակենցաղ կյանքով օրինակ են եղել մարդկանց համար: Նախահայրերի կենցաղավարության գերագույն նպատակն Աստծո ամենազոր կամքի իրագործումն էր: Լինելով բարեխոսներ Բարձրյալի մոտ՝ նրանք է՜լ ավելի անմիջական էին դարձնում Աստված-մարդ հարաբերությունը, որի կարիքը միշտ էլ զգացվում է: Սակայն առավել ևս այսօրվա ապրողների համար արժեքավոր ու ուսուցանող է նրանց արդարությանը ձգտելու ու հասնելու սուրբ տենչը: