Commemoration of the Maccabees: Sts. Eleazar the Priest, Samoa and her Seven Sons
Commemoration of the Maccabees: Sts. Eleazar the Priest, Samona, and her Seven Sons In the second century BC, Judea was under the rule of the Seleucids. During the reign of King Antiochus Epiphanes of Syria, he attempted to force Greek paganism on his Jewish subjects. A priest named Mattathias, along with his sons and brothers revolted against the king and remained loyal and faithful to God. One of Mattathias’ sons, Judas, acted with distinction and special bravery in this revolt. As a result, he received the Greek epithet “Maccabeus” which means hammer or hammer-like. Later, this name is applied to his entire family, and they began to be called Maccabees. Eleazar the Priest was another of Mattathias’ sons. He too was brave, pious, and wise. The king attempted to force him to eat pork, which according to Jewish law, is prohibited. Being reared in the spirit of God’s divine commandments and laws, he refused the king’s order and preferred to die heroically, saving his reputation and honor. Following subjugation to long and brutal tortures, Eleazar was killed and became a source of courage and inspiration for generations to come. The martyrdom of a brave mother and her seven sons also dates back to the same period. Like the priest Eleazar, they also were ordered to eat pork. Her sons were tormented and killed one by one before their mother, but all remained steadfast in their faith. In the end, Shamona is also put to death for having remained loyal to the faith of their forefathers. The Maccabees and their story have long been viewed as a source of inspiration for remaining steadfast in the faith and loyal to God. In our own Church tradition and history, we learn that Saint Vartan read from the Books of the Maccabees to the Armenian soldiers on the eve of the Battle of Avarayr in 451 AD. The martyrdom of the prophets of the Old Testament named Maccabees can be found in 1 Maccabees 1:30-64 and 2 Maccabees 5:24 - 7:41. Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օր Հին կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիների ու եղբայրների հետ միասին ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, ով իր քաջագործությունների շնորհիվ ստացավ Մակաբեոս հունական անունը, որ նշանակում է մրճահար, հարվածահար: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ: Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, որն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի որ նա մանկուց դաստիարակվել էր աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին` հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր: Նույն այս շրջանին է պատկանում մի քաջասիրտ մոր ու նրա յոթ զավակների նահատակությունը: Նրանց էլ Եղիազար քահանայի նման պարտադրում են խոզի միս ուտել, սակայն Շամունան և իր յոթ որդիները հավատարիմ են մնում իրենց հայրերի հավատին` արժանանալով կենաց անթառամ պսակին: