All Day

Sts. Sophia and her three daughters – Pistes, El-pis and Agape

These names have Christian origin and in Greek, they correspondingly mean wisdom, faith, hope, and love. Sophia was born in a noble family and lived nearby the city of Rome. After the death of her husband, she devoted herself to God. Being a pious Christian she educated her daughters Pistos, Yelpis, and Agape in the Christian spirit. Christian values and ideas were the principles of their life. A heathen young man fell in love with one of the daughters of Sophia and wished to marry her. However, Sophia rejected the young man saying: “We are Christians and virginity is dearer to us than gold and pearl.” Getting angry the young man complained to King Adrianos. The king called the three young ladies and demanded to offer sacrifice to the idols. Being since childhood educated according to the Christian commandments the sisters opposed the king and remained unshaken in their faith. Then the king got angry and ordered to behead them. Sophia buried the bodies of her daughters and prayed to God asking to take her soul as soon as possible so that she would join her beloved daughters. God listened to Sophia’s prayers and Sophia passed away. Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատ, հույս և սեր: Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրվում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Զայրանալով՝ երիտասարդն իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հավատարիմ մնալով իրենց հավատին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց: Իսկ նրանց մայրը` Սոփիան հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները, և Սոփիան խաղաղությամբ ավանդում է հոգին: https://www.qahana.am/en/holidays/2022-02-03/1