All Day

Feast of the Apparition (“Shoghakat”) of Holy Etchmiadzin

The Feast of “Shoghakat” of Holy Etchmiadzin commemorates the inauguration of the Cathedral of the Mother See. The fifth century Greek historian Agathangelos tells us of St. Gregory the Illuminator’s divine vision, wherein our Lord Jesus Christ descends from Heaven and strikes the ground with His golden hammer.  In view of biblical Mount Ararat, in the city of Vagharshapat, the place where the Only Begotten descended identified the site for the foundation of the new cathedral of the Christian Armenian Nation. The vision of Gregory became known as “Shoghakat”, as the Saint saw a fiery column descending from the sky. The foundation was laid in 301 A.D. and the Cathedral of Holy Etchmiadzin was consecrated in 303 A.D. on the day of the Feast of the Assumption of the Holy Mother of God.  We learn from Archbishop Malachia Ormanian that as the Mother Cathedral of the Armenian Church and Nation is dedicated to St. Mary, the feast of her foundation and inauguration is celebrated in the Armenian Church on the Saturday preceding the Feast of the Assumption of the Holy Mother of God. For 1,700 years, the Mother See of Holy Etchmiadzin has been, and continues to be, the spiritual heart and center of the Armenian Church, and is her most sacred sanctuary. Her spiritual, national and historical significance has only increased through the centuries.  Through the vision of St. Gregory, God Incarnate descended upon the soil of Armenia and predetermined her future, making Armenia the first nation in the world to adopt Christianity as its official religion. Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը: