All Day

Commemoration of Sts. Joachim and Anna, Parents of the Holy Mother of God, and Oil-Bringing Women

Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները: The names of St. Joachim (Jehoiakim) and Anna are closely related to Jesus, as they are the parents of the Holy Mother of God. According to the tradition, wealthy Joachim was a descendant of King David, and Anna was the daughter of a priest. One day, when performing a service in the cathedral, the priest tells Joachim to stand in the end, as he had no son. Becoming upset, Joachim comes out of the Cathedral and immediately climbs up the mountains, vowing not to descend the mountain until the visit of God. Following his example, Anna, staying at home, devotes herself to prayer and repentance. And once, when Anna sees in the garden the birds playing with their nestlings, becomes sad and cries, as she wasn’t granted the grace of being a mother. Just at that moment the Angel of God visits Anna, telling her that God will be granting her a son who will be the mother of the Savior of the world. Joachim also has the same vision and becoming very happy, gives alms to the poor. The parents decide to devote the baby to the Church. The baby is named Mary, which means “Illuminated”. The oil-bringing women are the witnesses of Christ’s torments. They are the first to give the good tidings of the Resurrection of our Lord. The Oil-Bringing women followed Christ during all the time of realizing His earthly mission. The church calls them “Oil-Bringing Women” as on Sunday, in the morning, they hurried to the tomb to anoint the body of Jesus by the aromatic oils prepared by themselves. Thanks to their devoutness they were first to see the Rosen God and told about it the Apostles. They were in the upstairs during Pentecost and together with the Apostles received the graces of the Holy Spirit. The Armenian Apostolic Church commemorates the memory of St. Joachim and Anna together with the oil-Bringing Women.