Commemoration of St. Thomas
St. Thomas Apostle (called the Twin) is known from the passage of the Gospel where the other Apostles state that they have seen Rosen Christ, whereas Thomas insists that he won’t believe unless he sees the scars of nails in His hands and puts his fingers on those scars and his hand in His side. A week later Jesus appears in the indoors to the untrusting Apostle. Thomas, believing the miracle, kneels down and says: “My Lord and my God!” (The Gospel according to John 20: 24-29). When the remaining Apostles hesitate to go with Christ to visit dead Lazarus, as there was a great danger to be stoned, Thomas bravely says to his fellow disciples, “Let us all go along with the Teacher, so that we may die with him!” (The Gospel according to John 11:16). According to the tradition St. Thomas Apostle has preached the Word of God in Parthia and India, and has been martyred and buried in Madras. Ս. Թովմա առաքյալի հիշատակության օր Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում: