THIRD SUNDAY AFTER THE ASSUMPTION Feast of the Discovery of St. Mary’s Box
THIRD SUNDAY AFTER THE ASSUMPTION- Feast of the Discovery of St. Mary’s Box Isaiah 9:8-19, II Corinthians 1:1-11, Mark 4:35-41 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն: Feast of the Discovery of St. Mary’s Box According to tradition, while en route to Jerusalem on a pilgrimage, two Greek princes come across a chest that once belonged to St. Mary. In Galilee, they see a large crowd gathered in front of a Jewish woman’s house. They inquire and find that the sick are being healed due to the inexplicable power of the chest. The princes bring the box to Constantinople and present it to the Patriarch, who places it in the Church of St. Mary. The Patriarch then establishes the Feast of the Discovery of St. Mary’s Box. The Armenian Church celebrates this feast upon the order of the Catholicos Simeon from Yerevan, who accepted this tradition from the Greek Orthodox Church in the late 18th century.