Prophets Ezekiel, Ezra and Zechariah – St. John the Baptist’s Father
Commemoration of the Prophets Ezekiel, Ezra, and Zechariah - St. John the Baptist’s Father Prophecy is one of the most important phenomena of the Old Testament. The prophet is the person who has had a close relationship with God, that is - he “has spoken” with God, or has received a message from God, or has been sent by God to a person or a nation to transfer His message. The main characteristic trait of the true prophet is his being incorruptible, independent, brave, and extremely faithful to the divine message and commandment. The author of prophecies is God. He has transferred his revelation to man thanks to the inspiration of the Holy Spirit. First He has inspired His ideas, and then man, under His influence, comprehending the ideas, has transferred them to the people. Prophet Ezekiel was one of the priests serving in the Temple of Jerusalem. After the King of Babylon – Nebuchadnezzar takes Jerusalem in 597 B. C. Ezekiel is exiled with other Israelites. Four years later God calls Ezekiel to Him in order to make him His prophet. From the place of exile, Ezekiel warns as Jews, who had captivated Jerusalem, as well as the people remaining in Jerusalem. After taking and fall of Jerusalem in 587 B. C. he addresses the people consoling and giving hope words. The beginning of the Prophet Ezra’s priesthood is considered to be 397 B. C. His most important deed was keeping Israelites back from intermarriages, which became the reason for not only forgetting true God but also distorting their national traits and image. Ezra also collected and classified the rules of Moses. Prophet Zechariah (Zechariah) is John the Baptist’s father, who served in the temple of Jerusalem. He and his wife – Elizabeth, who was the sister of Anna - St. Mary’s mother, had no children for many years. When Zechariah, being already an aged man, was offering a sacrifice in the Temple, an angel appears to him and tells him that his wife - Elizabeth will bear him a son. For doubting the good tidings of the Angel Zechariah is punished to be unable to speak and to remain silent until the day of birth of his son – John the Baptist. Prophet Zechariah is killed in the cathedral by means of being swabbed before the holy altar for hiding his son from the soldiers of King Herod. Ս. մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Ս. Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա Իր հայտնությունը Ս. Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, նախ գաղափարներն է ներշնչել, ապա մարդն այդ ազդեցության ներքո, տրված գաղափարները յուրացնելով` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին: Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա այդ նախազգուշացումներին հավելում է նաև մխիթարական և հուսադրող խոսքեր: Եզրի քահանայության սկիզբը համարվում է Ն. Ք. 397 թվականը: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռանալուն, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները: Զաքարիան Ս. Հովհաննես Մկրտչի հայրն էր, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում մինչև իր որդու՝ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից: