All Day

Sts. Minas, Yermogines, Grabus, voluntary poor Hovhannes and Alexius

Commemoration of Sts. Minas, Yermogines, Grabus, voluntary poor Hovhannes and Alexius Սուրբ Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք, Ալեքսանդրիայում: Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս: Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծու մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում: Հովհաննեսը ծնունդով Կ. Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, իր ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում, և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: =================================== Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ: Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։ Fast St. James of Nisibi Today starts the fasting period dedicated to Pontiff St. James of Nisibis lasting from Monday to Friday. On Saturday a Divine Liturgy will be celebrated in all churches named in honor of St. James of Nisibis on the occasion of the feast of the saint.