Loading view.
One of the most celebrated feasts of the Armenian Church is the day when the Cathedral of Holy Etchmiadzin was established, according to the inspired vision of St. Gregory the Illuminator. According to tradition, and hagiographic sources, following the declaration of Christianity as the Official Religion of Armenia in 301 AD, St. Gregory has a famous vision, wherein the Only Begotten Son of God – Jesus Christ, descends from Heaven, his face lit aglow, and with the strike of a golden hammer designates the site where the Mother Cathedral for the entire Armenian nation is to be founded. Hence, the name of the spiritual center for the Armenians, “Etchmiadzin”, means “the Descent of the Only Begotten” (Etch - descent, mi - only, dzin - begotten.) St. Gregory relayed the story about his vision to the Armenian King Tiridates, under whose royal auspices and support the Cathedral of Holy Etchmiadzin was built. King Tiridates and Queen Ashkhen participated in the construction, as did the entire capital city of Vagharshapat by bringing stones from the biblical mountain of Ararat to lay the foundations. In the site marked by Christ, a Holy Altar of Descent was built. According of Patriarch Malachia Ormanian, from the days of her establishment, the Cathedral of Holy Etchmiadzin has been the residence of the Supreme Patriarch and Catholicos of All Armenians. Thus, it is the Mother See of the Armenian Church, and as such, her universal, spiritual and administrative headquarters. Another title bestowed upon the cathedral is “Catholic” - not to be confused with the Roman Catholic faith. Catholic is a Greek word meaning “Universal”. Theologically, the cathedral has been called “catholic” as a description of the catholicity (universality) of the Church. The feast of the Cathedral of Holy Etchmiadzin is celebrated 64 days following Easter. A Divine Liturgy is celebrated, and during services, a special hymn is sung, written by the eighth century Catholicos Sahak of Dzorap, telling of St. Gregory’s vision and the Cathedral’s construction. Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաեւ նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի եւ տաճարի կառուցման մասին է: http://www.araratian-tem.am/index.php?page=Holidays&id=1873
THIRD SUNDAY AFTER PENTECOST - FATHER'S DAY Isaiah 1:2-15, Romans 6:12-23, Matthew 12:1-8
Discovery of the Relics of St. Gregory the Illuminator The Commemoration Day of the discovery of the relics of St. Gregory the Illuminator is one of the three significant feast days dedicated to the memory of the Patron Saint of Armenia. According to Holy Tradition, following Armenia’s conversion to Christianity, in his final years, St. Gregory led an ascetic life in the cave of Mane on the Mountain named Sepuh where he died in 326 A.D. Shepherds, finding his body, buried him not recognizing the Armenian Pontiff. One of his students, Garnik from Basen sees a vision, where Gregory identifies the location of his relics. The relics were thereupon transferred to the village of Tordan, in the province of Daranagh, and buried there. The relics of St. Gregory the Illuminator are one of our most revered within the Armenian Church, as well as all Christian Churches. Following their discovery, some were taken to various places for safekeeping, among them Vagharshapat (Etchmiadzin), Byzantium, and Italy. The Right Hand of the Saint, preserved in the Mother See of Holy Etchmiadzin, is one of the most important sanctities of the Armenian Church, and is used by the Catholicos of All Armenians during the blessing of the Holy Chrism (Muron). To commemorate the day, Divine Liturgy is celebrated in our Churches. - Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաեւ իր նախատոնակը:
FOURTH SUNDAY AFTER PENTECOST Isaiah 1:21-31, Romans 7:25-8:11, Matthew 12:38-45