Loading view.
Eve of the fast of St. Mary, Holy Godmother This is the Sunday preceding the week prior to the Feast of the Assumption of St. Mary, Holy Godmother, one of the major feasts of Armenian Apostolic Church and one of the seven feasts dedicated to St. Mary. The fasting period lasts from Monday to Friday. Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց Պահքի սկիզբն է, որը նախորդում է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից մեկին, այսինքն՝ Սուրբ Աստվածածնի վերափոխմանը: Այս պահքը տևում է երկուշաբթիից շաբաթ:
The Feast of “Shoghakat” of Holy Etchmiadzin commemorates the inauguration of the Cathedral of the Mother See. The fifth century Greek historian Agathangelos tells us of St. Gregory the Illuminator’s divine vision, wherein our Lord Jesus Christ descends from Heaven and strikes the ground with His golden hammer. In view of biblical Mount Ararat, in the city of Vagharshapat, the place where the Only Begotten descended identified the site for the foundation of the new cathedral of the Christian Armenian Nation. The vision of Gregory became known as “Shoghakat”, as the Saint saw a fiery column descending from the sky. The foundation was laid in 301 A.D. and the Cathedral of Holy Etchmiadzin was consecrated in 303 A.D. on the day of the Feast of the Assumption of the Holy Mother of God. We learn from Archbishop Malachia Ormanian that as the Mother Cathedral of the Armenian Church and Nation is dedicated to St. Mary, the feast of her foundation and inauguration is celebrated in the Armenian Church on the Saturday preceding the Feast of the Assumption of the Holy Mother of God. For 1,700 years, the Mother See of Holy Etchmiadzin has been, and continues to be, the spiritual heart and center of the Armenian Church, and is her most sacred sanctuary. Her spiritual, national and historical significance has only increased through the centuries. Through the vision of St. Gregory, God Incarnate descended upon the soil of Armenia and predetermined her future, making Armenia the first nation in the world to adopt Christianity as its official religion. Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:
SECOND SUNDAY AFTER THE ASSUMPTION Proverbs 11:30-12:4, Zechariah 2:10-13, II Corinthians 6:16-7:1, Luke 1:39-56
THIRD SUNDAY AFTER THE ASSUMPTION- Feast of the Discovery of St. Mary’s Box Isaiah 9:8-19, II Corinthians 1:1-11, Mark 4:35-41 Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն: Feast of the Discovery of St. Mary’s Box According to tradition, while en route to Jerusalem on a pilgrimage, two Greek princes come across a chest that once belonged to St. Mary. In Galilee, they see a large crowd gathered in front of a Jewish woman’s house. They inquire and find that the sick are being healed due to the inexplicable power of the chest. The princes bring the box to Constantinople and present it to the Patriarch, who places it in the Church of St. Mary. The Patriarch then establishes the Feast of the Discovery of St. Mary’s Box. The Armenian Church celebrates this feast upon the order of the Catholicos Simeon from Yerevan, who accepted this tradition from the Greek Orthodox Church in the late 18th century.