Church Celebrations
150 Church-fathers of the Council of Constantinople
During different periods of history the Ecumenical Church has faced various problems of doctrinal, administrative and organizational nature, solutions to which have been provided during the Ecumenical Councils. One of such councils was the Second Ecumenical Council convened upon the order of the King Theodosios in Constantinople, in 381. As the result of Arian disputes a new heresy had appeared, the head and supporter of which was Bishop Makedon of Constantinople, who denied the deity of the Holy Spirit. The Ecumenical Council convened in Constantinople on that special occasion, re-endorsed the definition of the Ecumenical Council of Nicaea and stack for the formulation “One deity, three persons”. Accepting the Ecumenical Council, the Armenian Apostolic Church commemorates the memory of 150 Patriarchs participating in the Council. Կոստանդնուպոլսի Սբ. ժողովի 150 հայրապետների (381թ.) հիշատակության օր Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը: Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Ս. Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Ս. Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է նաև մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը: http://www.qahana.am/en/holidays/2018-02-10/1