Church Celebrations
Conception of St. Mary by Anna
Conception of St. Mary by Anna The conception of the Holy Mother of God in not described in the Holy Bible. We learn about from the Holy Tradition of the Church. Parents of the Holy Virgin, Jehoiakim and Anna did not have children for many years. Once, when Anna went to the garden to pray, suddenly God’s Angel appeared to her and told her that she would have a baby. Anna thanked God for hearing her prayers and promised to present her baby to God. Jehoiakim also had the same vision. He also rendered glory to God for deserving him that grace and offered sacrifice. Anna gave birth to a girl, who was named Mary, which means “Illuminated”. It was she whom God granted the grace to be the Mother of God. As mother she worried, suffered for her Son, but never opposed to God very well understanding the importance of the mission entrusted to her by God. Աննայի հղությունը Ս. Աստվածածնով Աննայի հղությունը Ս. Աստվածածնով նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել ըստ Եկեղեցու Սրբազան ավանդության: Ս. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս.Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում եւ ծնվում է դուստրը, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է և օրինակ մայրերի, աղջիկների համար: Հայ Եկեղեցին Աննայի հղությունը Ս. Աստվածածնով տոնը հաստատուն կերպով տոնում է դեկտեմբերի 9-ին: Isaiah 37:14-38, II Thessalonians 1:1 12, Luke 14:12-24