Feasts of Saints
Calendar of Events
M Mon
T Tue
W Wed
T Thu
F Fri
S Sat
S Sun
1 event,
Commemoration of St. Davit of Dvin and Saint Martyrs Dambeos and Dambeuhie
Commemoration of St. Davit of Dvin and Saint Martyrs Dambeos and Dambeuhie St. Davit (David) of Dvin has been martyred in 701 A. D. in Armenia. He was from a noble family, his baptismal name was Sourhan. His father was Moslem, and his mother was Christian. He served in the Arabic Army. Coming to Armenia, he becomes Christian, and being baptized by the Catholicos Anastas, is renamed Davit. He has lived in Dvin for 30 years. During that period the Arab policeman Abdoulah starts persecutions against Christians and calls Davit to him and persuades him to convert to his old faith. Refusing to betray Christ and his faith, Davit is subjected to severe torments. The cruel Arab policeman decides to crucify Davit. While carrying out the verdict Davit voluntarily approaches the wooden cross and lies on the cross. Among the people assembled was Davit’s wife, who exhorted him to remain loyal to Christ’s faith. Davit is crucified and martyred. Bishop Amatounie, Moushegh Mamikonian and Artavazd - Davit’s brother, take off his body form the cross and bury him near the Church of St. Grigor of Dvin. In the Armenian Church there is a special church hymn dedicated to St. Davit of Dvin. Dambeos (Lambeos) and Dambeuhie (Lambeas) have been sister and brother. They have lived in the town Nikomedia during the reign of the King Maximianos. Being Christians, they are imprisoned for not offering sacrifice to the idols and, after being subjected to torments, are martyred in 303 A. D. Սբ. Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օր Սբ. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում: Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մուսուլման էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Սբ. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ <<Մանկունք>> շարական կա` նվիրված Սբ. Դավիթ Դվնեցուն: Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակը տոնում է Սբ. Խաչի 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
1 event,
Commemoration of St. Eustatheos, his Wife Theophista and their two sons, and the Virgins Yermone and Nektarine
Commemoration of St. Eustatheos, his Wife Theophista and their two sons, and the Virgins Yermone and Nektarine St. Eustatheos (Eustathius) was a rich and philanthropist captain who lived in Rome in the second century and his baptismal name was Plakidos. After the Lord’s vision the heathen captain Plakidos and his family are converted to Christianity and are baptized. Captain Plakidos is renamed Eustatheos. For becoming Christian he is deprived of all royal graces and honors and. losing his property. he leaves Rome. He is subjected to many trials: the pirates kidnap his wife Theophista (Theophistias) and while crossing the river Eustatheos loses his two sons, who being saved from drowning, are adopted by various people. Eustatheos mourns the loss of his family, but obeys the Lord’s will. Soon Eustatheos is taken to serve in the army to defend Rome from enemies. During the war by the God’s will he finds his family. When after winning he returns to Rome, he refuses to realize the King’s demand and to offer sacrifice to heathen idols, claiming that he has won only by God’s will. Annoyed King Adrianos orders to burn Eustatheos, his wife and their two sons. Virgin Yermone (Iermonia) has lived in the second century. She was the daughter of the Deacon Philipos. Together with her sister Eutikia she goes to seek for John the Baptist. When she leans about the Apostle’s death and meets on her way Petrnoius, the disciple of the Apostle Paul, and becomes the follower of Petronius. She founds a hospital where she treats all the needy people and preaches them the Word of God. St. Yermone is subjected to torments by the King Trayanos, but remains unshaken in her faith. She is martyred during the reign of the King Adrianos, as the heathen idols are destroyed by her prayer when she enters the temple as if to offer sacrifice to the idols. Virgin Nektarine (Catherine) was the daughter of the Konstas, governor of Alexandria. Being very pretty and having thorough knowledge, she wished to marry only the man who would exceed her in all spheres. Her mother, who was Christian, takes Nektarine to her religious teacher. The latter tells Nektarine about the person woo exceeds all secular bridegrooms. Deserving Christ’s vision, Nektarine is baptized. During the heathen feast Nektarine in the presence of the King reveals the heathens’ delusions. Under the influence of Nektarine 50 wise men, whom the King had invited to reject the virgin’s arguments, are converted to the Christianity. Because of this Nektarine is subjected to torments, but the instruments used for torments turn and start to hit the heathens. Queen Augustouhie and Captain Porphurus and his 200 soldiers, witnessing this miracle, become Christians. Upon the order of the annoyed King the latters are beheaded and Nektarine is swabbed. Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր Սբ. Եվստաթեոսը (Բ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և կորցնելով ողջ հարստությունը՝ Հռոմից մեկնում: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով նրան կրկին կանչում են զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատագրելու համար: Պատերազմի ժամանակ, Տիրոջ նախախնամության շնորհիվ, գտնում է իր ընտանիքի անդամներին: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը` զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Սբ. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով: Սբ. Երմոնե կույսը (Բ դար) Փիլիպպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին, որին էլ աշակերտում է: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատի մեջ: Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար, որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը: Սբ. Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նեքտարինեի քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, որն էլ պատմում է Նրա մասին, որը գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, որն իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, որոնք կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինե կույսին՝ սրով խոցում: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակը տոնում է Սբ. Խաչի երրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 events,
1 event,
St. Sahak and Hamazasp Artsrounies
St. Sahak and Hamazasp Artsrounies St. Sahak and St. Hamazasp were from the Artsrounie noble dynasty and ruled in Vaspourakan region of Armenia in the period when the Arabic authorities had escalated persecutions against Christians. In 785 A. D. a new governor is appointed in Armenia. The princes and their youngest brother - Meroujan, pay a due visit to the newly appointed governor. Blaming them in rebellion, the governor imprisons the princes and threatening them with tortures, demands to give up any relations with the Greeks and the Christian faith. Being afraid of tortures, Meroujan adopts the Muslim faith. However, on his way back to homeland he is beheaded by Davit Mamikonian, the locum tenens of Hamazasp, as a betrayer. Meanwhile, Sahak and Hamazasp endure the tortures for the sake of Christ’s faith with prayers and silently. Executioners behead first the younger brother Sahak and then – Hamazasp, and burn their remains. Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օր Սբ. Սահակն ու Սբ. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելությունն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Սահակ և Սբ. Համազասպ իշխանների հիշատակը տոնում է Վարագա Խաչին հաջորդող հինգշաբթի օրը:
0 events,
1 event,
Commemoration of Christ’s Seventy-two Disciples
Commemoration of Christ’s Seventy-two Disciples Besides the 12 Apostles, Jesus also had 72 disciples, whom he sent to “preach the Good News to all nations”. Unfortunately, those disciples’ names are not mentioned in the Gospels. In the New Testament the word “disciple” is used of the followers of the Jesus Christ. Christ sent out his apostles and disciples “like lambs among wolves” two by two, to go ahead of him to every town and place where he himself was about to go, saying them: “Whoever listens to you listens to me; whoever rejects you rejects me; and whoever rejects me rejects the one who sent me…” (The Gospel according to Luke 10:16). There are hardly any differences between the 12 apostles and the 72 disciples, they have the same power and authority and the same mission (The Gospel according to Luke 10:9; 9:1). However, the names of all 72 disciples, like the names of the 40 innocent children martyred in Bethlehem, are known to God only and are written in the sacred book of the Heavenly Kingdom. Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օր Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այդ աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16): Առաքյալների և աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան, նրանք ունեն նույն իշխանությունը և առաքելությունը (Ղուկաս 10:9, 9 :1), սակայն բոլոր աշակերտների անունները, Բեթղեհեմի սուրբ մանուկների նման, միայն Աստծուն են հայտնի` գրված երկնքի արքայության սրբազան գրքում: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը:
0 events,
1 event,
Commemoration of Pontiff St. Pokas and St. Yeranos
Commemoration of Pontiff St. Pokas and St. Yeranos Pontiff St. Pokas (Phocas) was the Bishop of the town Sinop located on the shore of the Bleak Sea. He lived in the town Paplagonia and was a gardener. His doors were always open before the foreigners, the poor and the needy. Since childhood he was granted divine grace and worked many wonders. According to hagiographic sources he drove away the demons, recovered the eyesight of the blind, and shared his property with the poor. When he already was the Bishop of Sinop, he is persecuted for being Christian. The soldiers of the King Trayanos are ordered to kill Pokas wherever they meet him. St. Pokas receives the soldiers in his house, entertains them to dinner, and then tells the soldiers that he is the person whom they are seeking. The soldiers, who were pleased with the hospitality and the attitude of St Pokas, persuade Pokas to betray his faith. However, Pokas does not betray Christ and is martyred in 117 A. D. St Yeranos (Bishop Irenios (Irenaeus) of Lyons) was born in Aegean Sea region. His teacher was the Pontiff St. Polikarpos of Smyrnia. St. Yeranos has studied in Rome, and then was ordained as a priest. After the martyrdom of the Bishop of Lyon St. Yeranos has succeeded him. St. Yeranos is the first great theologian of the East and he is the last link binding the Apostolic Fathers with the Church Fathers of the next centuries. The Armenian Haysmavourk testifies that during the reign of Septimos Severos, St. Yeranos has courageously spoken before the judges about Christ, for which he has been subjected to torments and has been martyred in 2002 A. D. He is the author of the famous valuable work: “Against Schismatics”. Սբ.Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր Սբ. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրել է Պափլագոնիա քաղաքում` զբաղվել այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ էր ստացել և բազմաթիվ հրաշագործություններ կատարել: Վարքագրական աղբյուրների համաձայն, դևերին հալածում էր, կույրերին` բուժում, իր ունեցվածքն աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվել է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստացել սպանելու նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Սբ. Փոկասն իր տանն ընդունել է զինվորներին, հյուրասիրել, ապա ասել, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորել էին Փոկասին ետ կանգնել իր հավատից, սակայն Փոկասը չի ուրացել Քրիստոսին և սրախողխող լինելով` նահատակվել 117 թվականին: Սբ. Երանոսը (Լիոնի Իրենիոս եպիսկոպոսը) ծնվել է Էգեականի շրջանում`աշակերտելով ս. Պողիկարպոս Զմյուռնացի Հայրապետին: Ուսում ստացել է Հռոմում, ապա երեց ձեռնադրվել: 117 թվականին, Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո, հաջորդել է նրան նույն Աթոռում: Սբ. Իրենիոսն արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է, որ Եկեղեցու հայրերին համարում է Առաքելական հայրերի գործի շարունակողը: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Սեպտիմոս Սևերոսի օրոք, նա դատավորների մոտ համարձակ վկայել է Քրիստոսի մասին, որի համար չարչարվել է և նահատակվել 202 թվականին: Գրել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը:
1 event,
Commemoration of the Virgins St. Tekegh, St Varvara and St. Peghigea
Commemoration of the Virgins St. Tekegh, St Varvara and St. Peghigea Virgin St. Tekegh (Thecla) (first century AD) was born in Ikonia. She has been called “equal to the apostles’ for converting many people to Christianity. Listening to the sermon of St. Paul, at the age of 18 Tekegh is converted to Christianity and makes up a decision not to marry and to devote her life to the preaching the Word of Christ. Tekegh’s mother, being annoyed by her daughter’s decision, beats her and tries to burn the virgin. However, the heavy rain makes the fire impossible. Tekegh lives for Antioch, where again upon her relatives’ demand, she is thrown to the beasts, but the beasts do not hurt the virgin. Finally, she is isolated in a monastery near the town Selevkia, in Cilicia, and devotes herself to the preaching of the Holy Bible, to healing and taking care of the sick. She dies at the age of 90. Virgin St. Varvara (Barbara) has been martyred during the reign of the King Maximianos, in the town Iliopolis, in Phoenice, in about 306 AD. She listens to the preaching of the Christians living in her town and is baptized. Varvara orders to prepare one of the windows of their new house under construction in the form of cross. For that order her heathen father subjects her to torments. However, even after house arrest for a long time she does not renounce her faith and is beheaded by her father upon the court’s resolution. Soon after Varvara’s martyrdom the cruel judge and the virgin’s father die as the result of lightning. St. Peghigea (Pelagia) of Tarson was born in a rich noble family. She has lived during the period of reign of the King Diokletianos and was martyred in 290 AD. She is baptized and, selling her expensive cloths, distributes the money to the poor and the needy. She refuses to marry the adopted son of the King Diokletianos. For being Christian she is subjected to torments and for remaining loyal to her faith she is burnt. Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր Սբ. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Նա որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրև է եկել և կրակը չի բորբոքվել: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել 90 տարի: Սբ. Վառվառան (†շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսելով իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզը, այնտեղ էլ մկրտվել է: Վառվառան կարգադրել է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնել նրան: Ս. կույսը երկար տնային բանտարկությունից հետո էլ չի ուրացել իր հավատը և դատարանի որոշմամբ գլխատվել հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվել են կայծակից: Սբ. Պեղագեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Նա մկրտվել և իր թանկարժեք զգեստները վաճառելով` բաժանել է աղքատներին և կարիքավորներին: Կույսը մերժել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղագեան իբրև քրիստոնյա հանձնվել է կայսերական դատարանին, չարչարվել, և հավատը չուրանալու համար, հրաշեկ հնոցում այրվել է: Հայ Առաքելական եկեղեցին Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակը տոնում է Սբ. Խաչի 4-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 events,
1 event,
St. Pandaleon the Physician, St. Yermoghayos the Priest and the Virgin St. Eupraxia
St. Pandaleon the Physician, St. Yermoghayos the Priest and the Virgin St. Eupraxia St. Pandaleon (Pantaleon) the Physician and St. Yermoghayos (Hermolaus) the Priest are from Nikomedia. They have lived during the reign of the King Maximianos. After the death of his Christian mother Pandaleon is brought up and educated by his heathen father. He devotes himself to medical practice and deserves the king’s positive attitude. By the will of God he meets the priest Yermoghayos and thanks to the priest is converted to Christianity. Priest Yermoghayos baptizes Pandaleon and he starts to struggle against sin, poverty and diseases. In 303 AD persecutions against Christians start. Physicians envying Pandaleon slander him before the king. Pandaleon is subjected to torments, but is miraculously saved. The king becomes aware that Pandaleon has converted to Christianity thanks to the priest Yermoghayos, and orders to behead first the priest mad then – Pandaleon. Virgin St. Eupraxia (381-411) was born in a rich and pious family in Constantinople. When Eupraxia’s father passes away, together with his mother Eupraxia moves to Egypt. In Egypt Eupraxia and her mother often visit the convents of Tebayid. Being impressed by the atmosphere of the convents and being supported by her mother, Eupraxia makes up a decision to take the veil. Soon after that the king invites her to the capital city with the goal to marry her a young nobleman. But Eupraxia asks the king to exempt her from earthly marriage. The king agrees and sets her free to continue on her monastic life. Leading ascetic life and always praying, virgin St. Eupraxia becomes known for the God-granted virtue to work wonders. She dies at the age of thirty and is buried in the monastery, nearby her mother. Սբ. Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օր Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով: Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո Պանդալեոնին: Սբ. Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ էր: Երբ Եվպրաքսիայի հայրը մահացել է, նա մոր հետ տեղափոխվել է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելել են Թեբայիդի կուսանոցները: Նա մոր քաջալերությամբ մտել է կուսանոց: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրել է մայրաքաղաք` առաջարկել ազնվական մի երիտասարդի հետ ամուսնանալ: Սակայն Եվպրաքսիան թախանձել է կայսրին` իրեն երկրավոր հարսնությունից ազատելու համար: Կայսրը կատարել է նրա խնդրանքը և կույսը շարունակել է իր վանական կյանքը: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող ս. կույս Եվպրաքսիան փառաբանվել է Տիրոջից` ստանալով հրաշագործության շնորհ: Նա Տիրոջ մոտ է փոխադրվել երեսուն տարեկանում, թաղվել վանքում` իր մոր կողքին: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակը տոնում է Սբ. Խաչի 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 events,
1 event,
The Feast of Holy Translators
The Armenian Apostolic Church celebrates the Feast of Holy Translators – one of the most beloved national-ecclesiastical feasts of the Armenian nation. The Armenian Church celebrates the feast of Holy Translators twice during the year. The first feast dedicated to the Holy Translators is called “Feast of Holy Translators St. Sahak and St. Mesrop” and is celebrated on the Thursday following the Fourth Sunday after the Feast of Pentecost. The second feast is called “Feast of Holy Translators – Mesrob, Yeghishe, Moses of Khoronk, philosopher Davit Abhaght, Gregory of Narek and Merses the Gracious (Nerses of Kla)” and is celebrated on the Saturday following the fourth Sunday after the Feast of Exaltation of the Holy Cross, (during the period from October 3 to November 7). Nearly one hundred disciples of St. Mesrob Mashtots and St. Sahak are known by the general group name “Holy Translators”. Initially there were translators who translated the passages from the Holy Bible during the ceremonies, and however, that was not enough. St. Mesrob Mashtots was seriously concerned about this problem. Armenians were deprived of the chance of reading the Holy Bible and reaching the truth and salvation. He thought about the translation of the Holy Bible into Armenian and for the realization of that goal he appealed to St. Sahak Partev, then Catholicos of All Armeninas, who received the idea with great joy. It turned out that the Catholicos was concerned about the problem, too. The king Vramshapouh Arshakounie also approved their project. So, St. Mashtots together with his disciples left for Assyrian Mesopotamia, Edessa, where one of the greatest miracles happened. “Mesrob, fasting and praying, relied on God. And God, who realizes the will of those who have fear of Him, listened to the prayers of Mashtots and showed him the letters in a wonderful vision and not in a dream when sleeping, but when he was awake. Mesrob saw that his right hand was writing on a stone which was put before him. And the cutting of the letters was in the way which his hand shaped on the stone, and letters’ differences and names were formed in Mesrob’s mind” (Moses of Khoronk, “History of the Armenian nation”). Together with Hropanos Mesrop started shaping the Armenian letters and when the letters were ready, Mesrob first of all translated the following verse from the Book of Proverbs: “To know wisdom and instruction, to perceive the words of understanding”. This became the first sentence written in Armenian letters, evident wisdom by means of which everybody should understand the necessity of reading the Holy Bible. After receiving that God-granted virtue St. Mesrob returned to Armenia with the ready Armenian alphabet which should become the Armenian nation’s weapon of struggle during the further centuries, as well as the guarantee of its existence. Thanks to the efforts of St. Sahak and St. Mesrob schools were opened in Armenia and the Armenian alphabet was taught. Together with their disciples they started translating the Holy Bible. So, Christianity became the Armenian nation’s mode of life. Ս Թարգմանչաց տոնը Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է«Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյանը հաջորդող երեսուներեքերորդ օրը: Երկրորդը կոչվում է«Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների` Սահակի և Մեսրոպի, և նրանց սուրբ աշակերտների` Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսեսի Կլայեցու՚, որը շարժական է և տոնվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Սբ. Մեսրոպ Մաշտոցին և Սբ. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է նաև Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու պայծառ հիշատակը` գլխավորությամբ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ ավելի մտահոգված էր Սբ. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկված էր գիրքը ընթերցելուց և գրքի միջոցով ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Ս. Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին` Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն է գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը` Վռամշապուհ Արշակունին: Եւ ահա` Սբ. Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսեց Մեսրոպի աղոթքները և ցույց տվեց նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում«(Մ. Խորենացի”Հայոց պատմություն՚): Ունենալով հայ նշանագրերը` Սբ. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում են ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը` Սբ. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”(ՙՃանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը՚), որը վերցրել էր Սողոմոնի”Առակաց”գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը` գրված հայ ուսուցչի ձեռքով: Բացահայտ մի իմաստություն, որով բոլորի համար հասկանալի պետք է դառնար Խոսքը և Գիրքն ընթերցելու անհրաժեշտ լինելու գաղափարը: Այս Աստվածատուր նվերից հետո Սբ Մեսրոպը վերադառնում է Հայաստան` հետը բերելով մի անգին գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքը, ինչպես նաև նրա գոյատևման առհավատչյան: Հայաստանում սկսվում են Սբ Սահակի և Սբ Մեսրոպի ջանքերով բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը: «Հայաստանը միայն հող ու քար չէ, վանք ու եկեղեցի չէ, խաչքար ու հուշարձան չէ, բերդու ու պարիսպ չէ, կամուրջ ու աղբյուր չէ, այլ մագաղաթ ու գիրք է»: «Գիրքը քաղաքկրթության տարածման և զարգացման անիվն է»: «Մենք կա’նք, մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով […]
0 events,
1 event,
Feast of Discovery of Relics of Catholicos St. Grigoris of Aghvank
Feast of Discovery of Relics of Catholicos St. Grigoris of Aghvank, Commemoration of St. Fathers Tatoul, Varos, Toumas, Anton, Kronides and the Seven Herbivorous Hermits Martyred in the Innaknya Monastery Pontiff St Grigoris was the elder son of the Catholicos Vrtanes. According to historian Pavstos Buzand, St. Grigoris was the Catholicos of the provinces Aghvank (Alans) and Virk. He has reconstructed and renovated all Churches and preached the Word of God to the people. He has preached Chris’s doctrine also in the mazkuts’ country. However mazkuts’ mode of life strongly varied from the Christian mode of life. That is why the mazkuts tie the saint to the tail of the horse and let out the horse to the Vaten field on the Caspian seashore, where the saint is martyred. According to the tradition Pontiff St Grigoris is buried in the Church of St. Grigoris in the village Amaras, of Artsakh. The relics of St. Grigoris have been discovered in 489 AD, during the reign of the Armenian King Vachagaan. St. Tatoul and St. Varos (Barrus) were brothers. They were the disciples of St. Mesrob and St. Sahak. After the battle of Avarayr they go the mountains and live separately in the place called Vishapadzor. The hunters find out where Tatoul was living and he becomes very popular. People from everywhere come to the saint, ask for advice, listen to his words of consolation and, filled with peace, return to their places. Many people come and rally around the brothers and found a brotherhood. The brotherhood is named after their spiritual leader and is called the Brotherhood of St. Tatoul. One of the members of the brotherhood was Toumas (Thomas), whom St. Tatoul appoints as his successor and after that he is secluded. He passes away in very old age. St. Varos is leads ascetic life in the cave called Ditsmayr. In the future a monastery is built in that place in commemoration of his relics’ discovery. St. Anton (Anthony) and St. Kronides (Chronides) were Greeks born in Caesaria. St. Gregory the Illuminator brings them to Armenia. In the Armenian reality they are the founders of monastic life. When St. Gregory the Illuminator destroys the idol of Gissaneh on the Innaknya hill, he builds the Church of St. Karapet in the same place. The two brothers start living in that Church. After leading ascetic life for forty years the brothers pass away in the second quarter of the fourth century. The seven herbivorous (Vegetarian) hermits were the hermits who came to the Church of Glak or St. Karapet, of Taron in 584 AD, and settled to live on the hill called Promised, near the Innaknya monastery. And as they ate only plants, they were called herbivorous hermits. Their names were Policarpos, Theovnas, Simeon, Hovhannes, Epiphan, Dimarios and Narkesos. The Persian King Khosrov declares war against Greeks and sends a part of his army to Taron region for robbery. Foreseeing the enemy’s upcoming attack, the monks hide the treasures in safe places in order to save them from the enemy. Then they leave the monastery. Only the seven herbivorous hermits don’t agree to leave the monastery. The Persian army attacks the monastery and the soldiers, not finding the treasures and disappointed, behead the hermits in 604 AD. Three days later some of the monks return and bury the martyrs’ remains near the tombs of St. Anton and St, Kronides. Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների, որոնք Իննակյա վանքում նահատակվեցին, հիշատակության տոն Սբ. Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի, Սբ. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես Հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Սբ. Գրիգորիս եկեղեցում: Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք: Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` Սբ. Սահակի և Սբ. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո առանձնանում են աբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս են սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարող խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնում միաբանություն, որ հոգևոր առաջնորդի անունով կոչվել է Սբ. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, որին Սբ. Թաթուլն առաջնորդ կարգելով` ինքն առանձնանում է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում: Վարոսը ճգնում է Դիցմայր կոչվող քարանձավում, ուր հետագայում կառուցվում է գյուտի մենաստանը` ի հիշատակ նրա նշխարների գյուտի: Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել Սբ.Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր Սբ. Գրիգորը Տարոնում քանդել է Իննակնյա բարձունքի Գիսանեի կուռքը, նույն տեղում կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին, որտեղ հաստատվել են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո Սբ. Անտոնը և Սբ. Կրոնիդեսը կնքել են իրենց մահկանացուն IV դարի երկրորդ քառորդում: Յոթ խոտաճարակներն այն ճգնավորներն էին, ովքեր 584 թվականին Տարոնի Գլակա կամ Սբ. Կարապետ եկեղեցի եկան և բնակվեցին Իննակնյա վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, ուստի կոչվեցին խոտաճարակներ: Հայտնի են նաև նրանց անունները` Պողիկարոպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս: Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը թալանի համար: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, բացի Սբ. Խոտաճարակներից, որոնք ոչ մի կերպ չեն համաձայնվում վանքը լքել: Պարսից զորքը 604 թվականին հարձակվում է վանքի վրա, բայց գանձեր չգտնելով հուսախաբ լինում և գլխատում յոթ խոտաճարակներին: Երեք օր հետո հեռացած միաբանները գալիս և թաղում են նրանց մարմինները Սբ. Անտոնի և Սբ. Կրոնիդեսի գերեզմանների մոտ:
1 event,
Commemoration of the Apostles Ananias, Matthew, Barnabas, Philip, John and Silas
Commemoration of the Apostles Ananias, Matthew, Barnabas, Philip, John and Silas Anania is one of the seventy-two disciples of Jesus Christ. He is the Bishop of Damascus By God’s will he has baptized Saul and the future Apostle Paul. He has preached the Word of God among the Jews and the heathens. He has been persecuted and stoned for refusing to offer sacrifice to the idols. Matthew (Matthias) is one of the twenty apostles of the Lord. He is the author of the first Gospel. The name of Matthew is the Greek version of the Hebrew name meaning God-given. His Hebrew name has been Levi. In the past he has been a tax collector in Capernaum. Then obeying to God’s will he has sold his property, distributed the money to the poor and has become on the followers of Jesus Christ. He has preached the Word of God in Parthia and Palestine. Barnabas also is one of the seventy-two disciples of Jesus Christ. He was born in Cyprus. His initial name was Joseph, but later he received the name “Barnabas” meaning “Son of Consolation”. Believing to Christ’s teaching, he has sold his property and has given the money to the apostles. He has been the friend of the apostle Paul. He has been stoned by the Jews and martyred in the town Salamis. Philip also is one of the twenty apostles of the Lord. He was born in Bethsaida. It is supposed that he has been the disciple of St. John the Baptist. He has preached the Word of God in Greece, Syria, Phrygia, where he has healed the sick and worked wonders. According to the tradition he has been martyred in the town Herapolis. John or the beloved apostle of the Lord is one of the twenty apostles of Jesus Christ. He is the author of the last Gospel. Initially he has been the disciple of St. John the Baptist. After the Assumption of St. Mary, the Holy Mother of God, he goes to Ephesus to preach the Word of God in the Churches of Asia Minor. During the reign of the King Dometianos he has been subjected to torments and has been exiled to the Island Pathmos, where he has written “Revelation” - the last book of the New Testament. He is the only apostle that has not been martyred and died a natural death. Silas has been one of the friends of the Apostle Paul. He has imprisoned together with the Apostle Paul. However, being discharged from the prison, he has continued preaching of the Word of God. There is no reliable information concerning his death. Սբ. առաքյալներ Անանիայի, Մատթեոսի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օր Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Պողոս առաքյալին: Սբ. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցելուց` քարկոծվելով մահացել է: Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Սբ. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառել էր իր ունեցվածքը, բաժանել այն աղքատներին` դարձել Քրիստոսի հետևորդներից: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում: Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության, առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով: Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Սբ. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով: Շիղան եղել է Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:
0 events,
1 event,
Commemoration of St. Dionysius of Areopagus
Commemoration of St. Dionysius of Areopagus, the Apostles Timothy and Titus According to the tradition Dionysius of Areopagus (Areopagite) is the disciple of the Apostle Peter. He is the first Bishop of the newly founded Church of Athens. He has converted to Christianity after listening to the sermon of the Apostle Peter He has witnessed the Assumption of St. Mary, the Holy Mother of God. He has preached the Word of God in Rome, Germany, Spain, Galia (France). He is considered to be the author of many theological works. Timothy is one of the seventy-two disciples of Jesus Christ. He was born in the town Lystra. He has been one of the close disciples of the Apostle Peter, whom St. Peter in his Epistles calls “beloved son”. He has received Christian education thanks to his mother and grandmother. His father was heathen. After witnessing the healing of a lame from birth by the Apostle Peter Timothy believes in Jesus Christ and becomes the Apostle’s disciple. He is ordained as Bishop by the Apostle Peter to serve in Ephesus and heads the Church for 15 years. Two epistles of St. Peter are addressed to Timothy. He has been stoned during the feast dedicated to the heathen godess Diana, while trying to keep the heathens away from demonic amusements and to preach the Word of God. He has been martyred in 96-98 AD, in Ephesus. Titus also is one of the seventy-two disciples of Jesus Christ. He was born in Crete, in a heathen family. Since youth he has studied the Greek philosophers trying to find out the truth. He has studied Hebrew for reading the books of the Old Testament. Listening to Christ and believing him Titus has become the disciple of Christ and has been the supporter of the Apostle Paul, who has ordained him as the Bishop of Crete. One of the epistles of St. Paul is addressed to Titus. He has been the defender and advocate of Apostle Paul and has preached the Word of God and has worked wonders. Սբ. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օր Ըստ ավանդության, Դիոնիսիոս Արիսպագացին Պողոս առաքյալի աշակերտն (Գործք 17:34) ու Աթենքի նորահաստատ եկեղեցու առաջին եպիկոպոսը: Դարձի է եկել Աթենքի Արիսպագոսում, Պողոս առաքյալի քարոզը լսելուց հետո: Նա ականատեսն է Տիրոջ խաչելության ժամանակ տեղի ունեցած խավարմանն ու Սբ. Աստվածածնի Վերափոխմանը: Սբ. Դիոնիսիոսն Աստծո խոսքը տարածել է Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (ֆրանսիա): Նրա անունով հայտնի են բազմաթիվ աստվածաբանական երկեր: Տիմոթեոսը Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնվել է Լյուստրա քաղաքում: Նա եղել է Պողոս առաքյալի մերձավոր աշակերտներից, որին հաճախ առաքյալն իր թղթերում <<սիրելի որդի>> է կոչում: Քրիստոնեական դաստիարակություն է ստացել մոր և տատի շնորհիվ, քանզի հայրը հեթանոս էր: Պողոս առաքյալը, երբ բժշկում է ի ծնե կաղին, նա հավատում է Հիսուս Քրիստոսին` դառնում առաքյալի ուղեկիցը: Պողոս առաքյալը Եփեսոսում նրան ձեռնադրում է եպիսկոպոս և եկեղեցում հովվում է 15 տարի: Տիմոթեոսին են ուղղված Պողոս առաքյալի երկու թղթերը: Քարկոծվել է Դիանա չաստվածուհու տոնի ժամանակ` փորձելով հեթանոսներին ետ պահել դիվական զվարճություններից` քարոզելով Աստծո խոսքը: Նա նահատակվել է 96-98 թվականներին, Եփեսոսում: Տիտոսը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնունդով Կրետեից է, հեթանոս ընտանիքի զավակ: Դեռ երիտասարդ տարիքից ճշմարտությունը գտնելու համար ուսումնասիրել է հույն փիլիսոփաներին, սովորել եբրայերեն` Հին Ուխտի գրքերը կարդալու համար: Լսելով ու հավատալով Հիսուս Քրիստոսին` դարձել է նրա աշակերտը` գործակցելով Պողոս առաքյալի հետ: Վերջինիս կողմից ձեռնադրվել է Կրետեի եպիսկոպոս: Նրան է ուղղված Պողոսի նամակներից մեկը: Եղել է իր հոտի քաջ պաշտպանը` տարածել է Աստծո խոսքն ու հրաշագործություններ կատարել:
0 events,
1 event,
Feast of the Evangelists St. Mathew, Mark, Luke and John
Feast of the Evangelists St. Mathew, Mark, Luke and John Evangelist St. Mark was the nephew of Barnabas. He was born in Jerusalem. He was named also John. It was the house of his mother – Mary that was the place of prayer for the apostles. It is supposed that it was the place where Our Lord Jesus Christ had the Last Supper and where the Church was founded during the Pentecost. He has been the interpreter of St Peter, as well as the friend of St. Paul and Barnabas. He is the author of the shortest Gospel. He has preached the Word of God in Egypt, where he has been martyred he is the founder of the Coptic Orthodox Church. Evangelist St. Luke is the author of the third Gospel. He was born in Antioch. According to the tradition he is one of the seventy-two disciples of Jesus Christ. According to St. Paul he has been a physician. Listening about the Lord’s Preaching, Luke goes to Palestine and follows the Lord. He has preached the Word of God in Achaia, Libya, Egypt and Teba. He has written “The Acts of the Apostles” upon the request of Theophilos of Rome. According to the tradition he has been martyred in Teba. Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոն Սբ. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին հիմնադրվել: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Սբ. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը քարոզել է Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Սբ. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է: Սբ. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն, մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում:
0 events,
1 event,
Feast of the Captain Lukianos of Antioch
Feast of the Captain Lukianos, who Believed in Christ’s Crucifixion, Joseph - the Godfather, Joseph of Arimathea, and Friends of Chirst – Lazarus and his Two Sisters – Martha and Mary According to the tradition the Captain Lukianos (Longinus the Centurion) has witnessed the Crucifixion of Jesus Christ and the wonders occurring after the Lord’s death. He has been a Roman soldier from Cappadocia. During the Lord’s he believes in Christ’s doctrine and is converted to Christaianity. Witnessing the Glorious Resurrection of Our Lord Jesus Christ, he refuses to bear false testimony and tell that the Lord’s disciples have stolen His Body. He has been beheaded by Pilate. Joseph, the Godfather, is the descendant of David. He is the earthly father of Jesus Christ and the husband of St. Mary. Evangelist St. Mathew characterizes him as “a man who always did what was right”. (See the Gospel according to Matthew 1:19). When Joseph finds out that Mary, to whom he was engaged, is going to have a baby, he makes plans to break the engagement privately. While he is thinking about this, an angel of the Lord appears to Joseph in a dream and tells him to take Mary to be his wife and that the baby is by the Holy Spirit. The angel also tells Joseph to name the baby Jesus because he will save his people from their sins. Understanding the importance of the mission entrusted to him by God, Joseph defends Mary and takes care of her. When Jesus is born and the time comes, Joseph performs the ceremony of purification, as the Law of Moses commanded, and takes the forty-day-old child to Jerusalem to present him to the Lord. And when a threat to the life of baby Jesus arises, Joseph takes the child and his mother and escapes to Egypt, and after a while he again returns with them to Nazareth. St Joseph is distinguished by his unshaken faith in God. He has always tried to fulfill the divine commandments. St. Joseph of Arimathea was one of the secret disciples of Jesus Christ. He was a rich, honest, pious and fair man waiting for the Kingdom of God. Becoming aware of the Lord’s Death on the Cross, he dares and goes to Pilate and asks for the body of Christ for burying. It is supposed that his tomb is near the tomb of Jesus Christ in Jerusalem, in a small chapel, belonging to the Armenian Patriarchate of Jerusalem. Lazarus, Martha and Mary have lived in the period of the earthly life of our Lord Jesus Christ in the village Bethany not far from Jerusalem. Christ had special feeling of love towards them and when visiting to Jerusalem has stopped at their house. Christ rose Lazarus to life thus making the sisters happy. Martha was the elder sister, active and hardworking, and Mary, the junior sister, was very pious woman. After the resurrection of Lazarus Mary pours the perfume on the Lord’s feet and wiped them with her hair. According to the tradition they go to Cyprus and live there till their death. Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը եւ Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի` Մարթայի և Մարիամի հիշատակի տոն Սբ. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես լինելով Հիսուսի հրաշափառ հարության` հրաժարվում է սուտ վկայություն տալուց, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Սբ. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից: Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Սբ. Մարիամի ամուսինը: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տես Մատթ. 1:19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում, որ չարձակի Մարիամին, քանզի նրա մեջ ծնվածը Սբ. Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է նաև, որ իր որդու անունը Հիսուս դնի, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի ուշադիր է դառնում նշանածի հանդեպ` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ ծնվեց մանուկ Հիսուսը, օրենքի համաձայն թլփատեց նրան և քառասուն օրականում տաճարին ընծայեց: Իսկ երբ նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ: Սբ. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած աներեր հավատով, որ միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել Աստծո պատվիրանները: Սբ. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր` հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մի մարդ, որն Աստծո արքայությանն էր սպասում: Իմանալով, որ Հիսուսն արդեն մահացել է խաչի վրա, համարձակվում է մոտենալ Պիղատոսին` թույլտվություն խնդրում Տիրոջ մարմինը թաղելու համար: Նրա գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ, որը պատկանում Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը: Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ է սիրել այս ընտանիքին և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն է տվել` ուրախացնելով նրա քույրերին: Ավագ քույրը` Մարթան, գործունյա և աշխատասեր էր, իսկ Մարիամը` Աստծո խոսքին ունկնդիր` բարեպաշտ մի հավատացյալ: Եղբոր հարությունից հետո, Մարիամը թանկարժեք յուղով օծել է Քրիստոսի մարմինը: Ըստ ավանդության` նրանք մեկնել են Կիպրոս, ուր հետագայում կնքել են իրենց մահկանացուն:
1 event,
Feast of the Priest Theoditon, Soldiers Zenon, Makar, Eudoxios and Ramelas
Feast of the Priest Theoditon, Soldiers Zenon, Makar, Eudoxios and Ramelas Priest St. Theoditon (Theodoret) was the head of the Church of Antioch. He has lived during the reign of the King Julianos the Betrayer. The King’s nephew - Count Julianos, who was the Governor of the Eastern Provinces of the Roman Empire, orders to exile all clergymen with the aim to more easily seize the treasures belonging to the churches. Priest St. Theoditon refuses to leave the church or handle in the church property and continues his daily divine services and preaching. The Count first imprisons him, then subjects him to torments and beheads him in 303 AD. Before being martyred St. Theoditon makes some prophecies, which come true. Count Julianos dies as the result of an unknown disease, and the King Julianos the Betrayer dies being wounded during the war against Persians. Soldiers Zenon, Makar (Marcarius) and Eudoxios (Eudoxius) have been subjected to torments and martyred during the reign of the King Maximianos, in 311-312 AD, in the town Melitene of the Pokr Hayk (Armenia Minor). During the period of persecutions Eudoxios, who was a captain serving in the royal army, hides together with his wife – Vasilouhie and his companion soldiers - Zenon and Makar. Then he gives himself up to the soldiers and is beheaded together with Zenon. Makar follows them and is martyred, too. Ramelas (Romulus) has been martyred during the reign of the King Trayanos. During the campaign to the East the King finds out that there are 11000 Christians serving in the Army. He exiles them to the town Melitene of the Pokr Hayk (Armenia Minor). The Captain Ramelas condemns the King for his atheism and announces his being Christian. Because of being Christian he is beheaded. Սբ. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելայի հիշատակության օր Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, որ ապրել էր Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորելու բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ մղած պատերազմի ընթացքում անծանոթի արձակած նետից խոցվելով, չարաչար մեռնում են: Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թվականներին, Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: Եվդոքսիոսը, որ կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ` Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ թաքնվում են: Ապա նա թաքստոցից դուրս է գալիս, հանձնվում զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև Սբ. Մակարը: Ռամելասը նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք: Արևելքի արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11.000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսերն անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է:
0 events,
1 event,
Commemoration of St. Kharitian Martyrs
Commemoration of Holy Kharitian Martyrs: Artemeos, Christopher and the Two Women – Kalinike and Akyouline St. Aret and his companions (Sts. Kharityans) had Habesh nationality and lived in the town Nehran of Ethiopia. In the sixth century BC the Jews had become very powerful in Ethiopia. The King of the town Eudemona, Du Novas attacks the town Nehran with the purpose of converting the population to Judaism. Occupying the city by means of fraud, he orders to burn the clergy, the monks and the nuns over the fire and to put the governor of the city – Aret and the rich and influential citizens into prison. During the interrogation Du Novas demands them to renounce Christ. However, the citizens and their 95-year-old governor refuse saying, “We won’t renounce Christ, as He is life for us, and death for the sake of Christ is gain,” and are subjected to torments. After a few years the Christian king Yelesbovam wins Du Novas and proclaims Christianity as the state religion of Ethiopia. During the period of reign of the king Julianus the Betrayer Artemeos served in the royal army since childhood and was elevated to the degree of legate. He continued to serve as the general commander of the army of Egypt also during the period of reign of the next king. Later, when Julianus the Betrayer judged the two priests – Yevgenius and Macarius, Artemeos dared to blame the king openly for cruelty for he was subjected to torments and is beheaded. Christopher and the two Women – Kalinike and Akyouline lived in Lycia still in the period of reign of the king Dekos. During the period of reign of the king Julianus Christopher had been taken prisoner and had served in the Roman Army and had turned to the Christian faith. Seeing the torments of the other Christians he wished to reproach the heathens and to preach the truth, but was unable to do that as he didn’t know Greek. However, he prayed God, and God granted him the grace of speaking in Greek. Once seeing that the soldiers subjected a Christian to torments, reproached them and set the Christian free. The judge of the city, becoming aware of that fact, sent 200 soldiers to arrest him, but the soldiers, influenced by the preaching of Christopher and the miracle worked by him, were also converted to Christianity. Christopher was brought to the judge and reproached him refusing to obey the judge’s order to turn to the heathen faith - Kalinike and Akyouline en faith and was subjected to torments and was imprisoned. Afterwards two prostitutes were sent to Christopher to lead him into temptation, but influenced by the preaching of Christopher they are converted to Christianity. The king, getting angry, ordered to kill first Kalinike and Akyouline and then the soldiers, who announced their being Christian, and then he ordered to behead Christopher. Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր Սբ. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: VI դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում են այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա` մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում: Արտեմեան, Հուլիանոս Մեծի օրոք, թեև երիտասարդ, բայց առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում: Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում` Սբ. Պանտելեմոնի վանքում: Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Սբ. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանելու հեթանոսներին և քարոզելու ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս, մերժելով դատավորի կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին, նրան գայթակղեցնելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո գլխատում է ս. Քրիստափորին:
0 events,
1 event,
Commemortaion of the Twelve St. Archimandrites of the Church
Commemortaion of the Twelve St. Doctors / Archimandrites of the Church – Retheos, Dionisios, Selbestros, Athanas, Cyril of Jerusalem, Ephrem Khourie Assyrian, Barsegh of Caesaria, Gregory of Nyssa, Gregory the Theoloegian, Epiphan of Cyprus, John Chrysostom and Cyril of Alexandria Those Archimandrites (Holy Doctors) or Church Fathers (Hierotheus of Athens, Dionysius of Areopagite, Silverst of Rome, Athanasius of Alexandria, Cyril of Jerusalem, Ephraem the Syrian, Vails of Caesaria, Gregory of Nyssa, Gregory of Nyssa, Gregory the Theologian, Epiphanius of Cyprus, John Chrysostom and Cyril of Alexandria) have been famous for leading a pious and devote life and are considered to be the Fathers of the Universal Church, respectable interpreters of the Holy Bible and orthodox maintainers of the Christian Faith. The main goal of the twelve Church Fathers’ activity was maintenance and passing to the coming generations the orthodox faith Heresies and sects and their followers have existed since the existence of Christianity. They have falsely comprehended and interpreted the Word of God, have set forth and developed false and misleading teachings related to the fundamental principles of Christianity. In contrast to them, the twelve Church Fathers, comprehending the divine revelation in the whole, have provided the true interpretation of the doctrinal key points and principles and have developed ecclesiastical theology. The role of the twelve Church Fathers is at present especaially important for our society, where various false interpreters of the Holy Bible have intruded. Տասներկու Սբ. Վարդապետների` Ռեթեոսի, Դիոնեսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու հիշատակի տոն Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ: Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցելն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից գոյություն են ունեցել հերետիկոսներ, հերձվածողներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ` կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց` եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը` ուղղափառության սահմաններում զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը: Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր, առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, որոնք Աստծո խոսքի` իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ` հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Սբ. Հայրերի լույս հավատին:
0 events,
1 event,
Commemoration of the Priest Anastasius, Varos, Theoditeh and Her Sons
Priest Anastas (Anastasius) has been martyred during the reign of the Persian King Khosrov II. Anastas was of Persian nationality, born in the town Razhik, his baptismal name was Makoundat. When in 614 AD the Persians take Jerusalem and captivate the Lord’s Holy Cross, Anastas, being a soldier of the Persian Army, witnesses the miracles happening thanks to the Lord’s Cross and is converted to Christianity, Then he goes to Jerusalem, is baptized by the Patriarch Modest and is renamed Anastas. Afterwards Anastas enters the Monastery of St. Saba to serve. With the mission of preaching Anastas goes to Palestinian Caesaria, which then was under the Persian rule, Anastas meets heathen magicians and trying to convert them to Christianity, is imprisoned. The Persian King Khosrov promises to discharge Anastas if he formally renounces Christ in the presence of at least one man, but in response he listens the decisive words of the saint: “I will never renounce my Savior, be it before anybody, obviously or secretly, in words or in mind or even in sleep.” He is taken to Persia, subjected to torments and is beheaded with 70 other Christians in 628 AD. During the reign of the King Herakles (610-641 AD) his remains are transferred to Constantinople and Rome. Varos (Varus) was a Roman soldier serving in Egypt during the reign of the King Maximinos. When seven hermits are imprisoned and one of them passes away at night, Varos takes the place of the dead man wishing to become a martyr, too For that act the judge, getting angry, subjects Varos to severe torments and kills him. Theoditeh (Theodota) and her sons have been martyred during the reign of the King Dioklethianos in about 304 AD. Theoditeh was a pious widow living in Macedonia together with her three sons, who were educated and brought up in Christian spirit. A heathen nobleman falls in love with Theoditeh and makes a proposal, but Theoditeh rejects the proposal. For that act Theoditeh’s sons are subjected to torments in the presence of their mother, but they courageously endure the pain and do not renounce their faith. Finally all of them are thrown into the fire and burnt. Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օր Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Սբ. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. <<Ոչ ոքի առջև, ո՜չ ուրիշի, ո՜չ բացահայտ, ո՜չ գաղտնի, ո՜չ խոսքով, ո՜չ մտքով, ո՜չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին>>: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ: Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան: Թեոդիտեն ու իր որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:
0 events,
0 events,
1 event,
Commemoration of the Pontiff St. John the Chrysostom
The Pontiff St. John the Chrysostom is one of the most prominent and gracious Fathers of the Universal Church. He was born in Antioch, in 347 AD. He has studied in the Theological School of Antioch and has advanced his skills in rhetoric art in the School of Libanios. Since the young age he has led an ascetic life. In 381 AD he has been ordained as deacon by Meletios of Antioch and in 386 he has been ordained as priest by Flavianos. Thanks to his brilliant and eloquent speeches and sermons he has deserved the title “Chrysostom”. In 398 AD he is elected the Patriarch of Constantinople against his will and zealously initiates renovation and reconstruction works of the capital city, which was far from the Christian mode of life and lived immoral life full of conflicts and disputes. Amorality and religious indifference were dominant among the people, the court and the clergy. St. John the Chrysostom condemns and criticizes all forms and manifestations of amorality and for criticism he raises the Queen Eudoxia’s anger. The Patriarch Theophilos of Alexandria also, who wished to become the Patriarch of Constantinople, also stands against St. John the Chrysostom. Basing on groundless slander and calumny by the ecclesiastical council held in 403 AD., an order is issued to exile the saint. However, during the night of exile such terrible earthquake and fires happen that the Queen calls the Patriarch back to his residence. St. John the Chrysostom continues to criticize the wrong and immoral mode of life of the court. Ignoring the people’s sympathy towards the Patriarch and the protection of the Western Church, the King Arkadios and the Queen Eudoxia again issue an order to exile the saint. The saint is exiled to Pontos and is martyred in the town Komana. His last words are: “Glory to You, God, glory to You, glory to You to for everything.” The saint’s remains are buried in the Church of St. Apostles, of Constantinople, in 438 AD. St. John the Chrysostom is the author of many interpretations, speeches, odes, epistles and letters, which have positively influenced on the history of the Christian mind. His works have been translated into Armenian still during his life. https://www.qahana.am/en/holidays Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից 29 անհիմն ամբաստանություններով աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը: Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները: Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ.Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հովհան Ոսկեբերանի հիշատակն ամեն տարի տոնում է երկու անգամ, նախª Տասներկու վարդապետների շարքում` Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, ապաª առանձին` Խաչվերացի Է կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 events,
1 event,
Commemoration of Sts. John the Baptist and Job the Righteous
Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր Ս. Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3:3): Ս. Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Ս. Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր, շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր, դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում. նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը: Commemoration of Sts. John the Baptist and Job the Righteous St. John the Baptist (the Forerunner) is the most prominent person in the Gospels after Jesus Christ and it is he who opens the era of God’s Kingdom, that is - the era of Christ’s Church. Being a promised son and born in excellent conditions, John spends his youth in isolation and in the presence and virtues of God. At the age of 30 he goes to the valley of Jordan to preach and to prepare the people for Christ’s Coming. In the very beginning of his mission he appeals to the people and exhorts them to turn from their sins: “Turn away from your sins, because the Kingdom of heaven is near! ... Do those things that will show that you have turned from sins... The ax is ready to cut down the trees at the roots; every tree that does not bear good fruit will be cut down and thrown in the fire” (The Gospel according to Matthew 3:2, 8, 10). In the Gospels he is the man the Prophet Isaiah was talking about when he said, “Someone is shouting in the desert, “ Prepare a road for the Lord; make a straight way for him to travel!” (The Gospel according to Matthew 3:3). The peak of John’s activity is baptizing of Jesus and declaring him to be the promised Messiah. After John’s realizing the mission of baptizing Herod, the ruler of Galilee first imprisons John the Baptist for reprimanding him for marrying to Herodias, his brother Philip’s wife, and then beheads John the Baptist. Job lived in the land of Uz surrounding the Dead Sea. He “worshipped God and was faithful to him. He was a good man, careful no to do anything evil” (The Book of Job 1:1). Job had seven sons and three daughters; he was rich and had a large number of servants. However, wealth had not spoilt him. By the will of God job is subjected to various sufferings, loses his property, children and is afflicted with a repulsive disease (leprosy), but nevertheless, he does not sin against God and in response to his wife’s complaints, Job says: “When God sends us something good, we welcome it. How can we complain when he sends us troubles?” (The Book of Job 2:10). Facing all those sufferings, in the end Job is restored to his former conditions with even greater prosperity than before. Job’s life teaches us two important and true things: firstly, the spirit of evil, Satan, always stands in the roots of the evil, and secondly, the sufferings always contribute to the man’s becoming a good man.