Feasts of Saints
Calendar of Events
M Mon
T Tue
W Wed
T Thu
F Fri
S Sat
S Sun
1 event,
Commemoration of the Priest Anastasius, Varos, Theoditeh and Her Sons
Priest Anastas (Anastasius) has been martyred during the reign of the Persian King Khosrov II. Anastas was of Persian nationality, born in the town Razhik, his baptismal name was Makoundat. When in 614 AD the Persians take Jerusalem and captivate the Lord’s Holy Cross, Anastas, being a soldier of the Persian Army, witnesses the miracles happening thanks to the Lord’s Cross and is converted to Christianity, Then he goes to Jerusalem, is baptized by the Patriarch Modest and is renamed Anastas. Afterwards Anastas enters the Monastery of St. Saba to serve. With the mission of preaching Anastas goes to Palestinian Caesaria, which then was under the Persian rule, Anastas meets heathen magicians and trying to convert them to Christianity, is imprisoned. The Persian King Khosrov promises to discharge Anastas if he formally renounces Christ in the presence of at least one man, but in response he listens the decisive words of the saint: “I will never renounce my Savior, be it before anybody, obviously or secretly, in words or in mind or even in sleep.” He is taken to Persia, subjected to torments and is beheaded with 70 other Christians in 628 AD. During the reign of the King Herakles (610-641 AD) his remains are transferred to Constantinople and Rome. Varos (Varus) was a Roman soldier serving in Egypt during the reign of the King Maximinos. When seven hermits are imprisoned and one of them passes away at night, Varos takes the place of the dead man wishing to become a martyr, too For that act the judge, getting angry, subjects Varos to severe torments and kills him. Theoditeh (Theodota) and her sons have been martyred during the reign of the King Dioklethianos in about 304 AD. Theoditeh was a pious widow living in Macedonia together with her three sons, who were educated and brought up in Christian spirit. A heathen nobleman falls in love with Theoditeh and makes a proposal, but Theoditeh rejects the proposal. For that act Theoditeh’s sons are subjected to torments in the presence of their mother, but they courageously endure the pain and do not renounce their faith. Finally all of them are thrown into the fire and burnt. Սբ. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օր Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Սբ. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. <<Ոչ ոքի առջև, ո՜չ ուրիշի, ո՜չ բացահայտ, ո՜չ գաղտնի, ո՜չ խոսքով, ո՜չ մտքով, ո՜չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին>>: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և Հռոմ: Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան: Թեոդիտեն ու իր որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:
0 events,
0 events,
1 event,
Commemoration of the Pontiff St. John the Chrysostom
The Pontiff St. John the Chrysostom is one of the most prominent and gracious Fathers of the Universal Church. He was born in Antioch, in 347 AD. He has studied in the Theological School of Antioch and has advanced his skills in rhetoric art in the School of Libanios. Since the young age he has led an ascetic life. In 381 AD he has been ordained as deacon by Meletios of Antioch and in 386 he has been ordained as priest by Flavianos. Thanks to his brilliant and eloquent speeches and sermons he has deserved the title “Chrysostom”. In 398 AD he is elected the Patriarch of Constantinople against his will and zealously initiates renovation and reconstruction works of the capital city, which was far from the Christian mode of life and lived immoral life full of conflicts and disputes. Amorality and religious indifference were dominant among the people, the court and the clergy. St. John the Chrysostom condemns and criticizes all forms and manifestations of amorality and for criticism he raises the Queen Eudoxia’s anger. The Patriarch Theophilos of Alexandria also, who wished to become the Patriarch of Constantinople, also stands against St. John the Chrysostom. Basing on groundless slander and calumny by the ecclesiastical council held in 403 AD., an order is issued to exile the saint. However, during the night of exile such terrible earthquake and fires happen that the Queen calls the Patriarch back to his residence. St. John the Chrysostom continues to criticize the wrong and immoral mode of life of the court. Ignoring the people’s sympathy towards the Patriarch and the protection of the Western Church, the King Arkadios and the Queen Eudoxia again issue an order to exile the saint. The saint is exiled to Pontos and is martyred in the town Komana. His last words are: “Glory to You, God, glory to You, glory to You to for everything.” The saint’s remains are buried in the Church of St. Apostles, of Constantinople, in 438 AD. St. John the Chrysostom is the author of many interpretations, speeches, odes, epistles and letters, which have positively influenced on the history of the Christian mind. His works have been translated into Armenian still during his life. https://www.qahana.am/en/holidays Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից 29 անհիմն ամբաստանություններով աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը: Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները: Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ.Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հովհան Ոսկեբերանի հիշատակն ամեն տարի տոնում է երկու անգամ, նախª Տասներկու վարդապետների շարքում` Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, ապաª առանձին` Խաչվերացի Է կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 events,
1 event,
Commemoration of Sts. John the Baptist and Job the Righteous
Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր Ս. Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3:3): Ս. Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Ս. Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր, շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր, դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում. նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը: Commemoration of Sts. John the Baptist and Job the Righteous St. John the Baptist (the Forerunner) is the most prominent person in the Gospels after Jesus Christ and it is he who opens the era of God’s Kingdom, that is - the era of Christ’s Church. Being a promised son and born in excellent conditions, John spends his youth in isolation and in the presence and virtues of God. At the age of 30 he goes to the valley of Jordan to preach and to prepare the people for Christ’s Coming. In the very beginning of his mission he appeals to the people and exhorts them to turn from their sins: “Turn away from your sins, because the Kingdom of heaven is near! ... Do those things that will show that you have turned from sins... The ax is ready to cut down the trees at the roots; every tree that does not bear good fruit will be cut down and thrown in the fire” (The Gospel according to Matthew 3:2, 8, 10). In the Gospels he is the man the Prophet Isaiah was talking about when he said, “Someone is shouting in the desert, “ Prepare a road for the Lord; make a straight way for him to travel!” (The Gospel according to Matthew 3:3). The peak of John’s activity is baptizing of Jesus and declaring him to be the promised Messiah. After John’s realizing the mission of baptizing Herod, the ruler of Galilee first imprisons John the Baptist for reprimanding him for marrying to Herodias, his brother Philip’s wife, and then beheads John the Baptist. Job lived in the land of Uz surrounding the Dead Sea. He “worshipped God and was faithful to him. He was a good man, careful no to do anything evil” (The Book of Job 1:1). Job had seven sons and three daughters; he was rich and had a large number of servants. However, wealth had not spoilt him. By the will of God job is subjected to various sufferings, loses his property, children and is afflicted with a repulsive disease (leprosy), but nevertheless, he does not sin against God and in response to his wife’s complaints, Job says: “When God sends us something good, we welcome it. How can we complain when he sends us troubles?” (The Book of Job 2:10). Facing all those sufferings, in the end Job is restored to his former conditions with even greater prosperity than before. Job’s life teaches us two important and true things: firstly, the spirit of evil, Satan, always stands in the roots of the evil, and secondly, the sufferings always contribute to the man’s becoming a good man.
0 events,
2 events,
Commemoration of Sts. Stepannos the Pontiff of Rome, the Priests, the Deacons and the people
The Pontiff of Rome St. Stepannos (Stephen) was born in Rome. He was the Bishop of Rome since 254 AD. He has been the deacon of the martyred Pope of Rome Lukianos and after the Popes’ death has been his successor. According to the Armenian collection book “Haysmavourk”, St. Stepannos has been a courageous and zealous Pontiff leading his flock, encouraging the faithful during the persecutions and exhorting them to remain loyal to their faith. He has converted many heathens to Christianity, and among the converted were the Prince Nemesios and his blind daughter. After the latters’ baptism the daughter of the Prince Nemesios becomes able to see, and the prince, witnessing that miracle, asks the Pontiff to ordain him as a deacon. Becoming aware of that fact, the King calls the Prince to him and orders him to offer sacrifice to the idols. But the Prince refuses, and for the refusal he is martyred together with his daughter. Another Prince and his servants, who also were pious Christians, are martyred. According to “Haysmavourk”, 12 clergymen are subjected to torments and are martyred, and the memory of those blessed clergy is commemorated with the memory of the Pontiff St. Stepannos. Once, when the pontiff St. Stepannos was celebrating a Divine Liturgy, the soldiers surround the Church and wish to break the door. At that time the Pontiff was giving Holy Communion to the faithful in attendance. After his taking the Holy Communion the soldiers rush in and kill the Pontiff in 257 AD. https://www.qahana.am/en/holidays Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Ահա այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին: Օրերից մեկ օր, երբ Ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին: Հայ Առաքելական Եկեղեցին Հռոմի Ս. Ստեփանոս Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակը տոնում է Ս. Խաչի Ը կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
Commemoration of the Pontiff St. Klemes and Bishop St. Bagrat of Toromena
Pontiff St. Klemes (Clement) is known as the first among the “Apostolic Fathers” by means of whose works we become aware of the traditions, every-day life of the Christians, theology and church history of the first-second centuries AD. Klemes met the Apostle St. Paul in Rome, thanks whose preaching he was baptized, ordained and became the Bishop of Rome in 92 AD. He is the author of the 85 canons known as “Second Apostolic Canons” or “Canons of Klemes”. There is very little information about St. Klemes in “Haysmavourk”. He was taken to the King Dioclethianus, and courageously confessed the divine nature of Christ. He was martyred in 98 AD, when stones were put around the saint’s neck and he was thrown into the sea. Bishop St. Bagrat of Toromena (Taormina) was the illuminator of Silikia. Being the disciple of the Apostle St. Paul and being ordained by the Apostle, he was sent to Silikia. Later he became the Bishop of Toromena. Thanks to his preaching he managed to put an end to idolatry in Toromena. However, once one of the rich citizens of the town, who was a determined heathen swabbed the saint while he was praying. The mayor punished the murderer, and the saint’s remains were buried with all honors in the tabernacle “in order to be intercessor and helper for all of us”. Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր Ս. Կղեմես Հայրապետն առաջինն է <<Առաքելական հայրերի>> շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին: Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, որի քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները` հայտնի <<Բ առաքելական կանոններ>> կամ <<Կղեմեսի կանոններ>> անվանումով: Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել: Ս. Բագարատ եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա: Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` <<որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար>>: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 events,
0 events,
0 events,
0 events,
1 event,
Commemoration of Archangels Gabriel and Michael and the Entire Heavenly Class
Angels are not like the other saints on the Church’s calendar who were all human beings. Angels are celestial beings created on a high- er order than man. They are completely spiritual beings; they have intelligence and will; they are personal and immortal creatures. An- gels are the servants and messengers of God -- in fact, this is what the word “angel” means. Several different kinds (or ranks) of angels are mentioned in the Bible: angels, archangels, cherubim, seraphim, thrones, choirs, dominions, principalities, and powers. Michael the archangel, whose name in Hebrew means “Who is like God?” is revered as the leader of the angelic army who will conquer Satan and his armies of demons, and is considered the defender of the Church. Michael is more often represented in art thank any other angelic being. He is often shown wearing armor, in the act of slaying the great Dragon of the Apocalypse in Revelation 12:7-9. The archangel Gabriel, whose name in Hebrew means “Strength of God”, announced the birth of John the Baptist to Zachariah, and soon after, announced to Mary that she was to become the mother of Our Lord. The archangel Raphael, whose name means medic or ointment of God, is mentioned by name in the Old Testament book of Tobit (Tobias), whom the angel aided by healing him of blindness and guiding him on his travels. Տօն Հրեշտակապետաց Հրեշտակները ստեղծուեցան Աստուծոյ կողմէ որպէս պատգամաւորներ: Մեր եկեղեցւոյ Հրեշտակաբանութեան համաձայն` հրեշտակները անմարմին գոյացութիւններ են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ եւ անմահ Աստծոյ սպասավորներ: Իրենք կը ներկայանան իբր լուսեղեն էակներ, ստեղծուած արարչագործութեան առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծոյ հրահանգով իրենք կոչուած են նաեւ մարդ արարածին սպասարկելու: Հետեւաբար իրենք սպասաւոր հոգիներ են, որոնք երկնաբնակ ըլլալով, մասնակցութիւն կը բերեն նաեւ երկրաւոր կեանքի մէջ: Կը գործեն ժամանակի եւ տարածքի մեջ ապրող մարդու հետ եւ մարդու համար: Անոնք անմահ սպասաւորներ են: Հետևաբար իրենք սպասաւոր հոգիներ են, որոնք երկնաբնակ ըլլալով, մասնակցութին կը բերեն նաև երկրաւոր կեանքի մէջ: Կը գործեն ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ եւ մարդու համար: Աստուածաշունչը կը վկայէ թէ նրանք բազմաքանակ են եւ իննը դասակարգեր ունին՝ Երկնային զուարթուն հրեշտակներ, Հրեշտակապետներ, Վերին պետութիւններ, Իշխանութիւններ, Զօրութիւններ, Անմահ տէրութիւններ, Վեցթեւեան Սերովբէներ, Քառակերպեան Քերովբէներ եւ Անեղին աթոռներ: Այս դասակարգերէն մին են Աստուածաշունչի կանոնական գրքերու մէջ յիշուած հրեշտակապետները միայն Միքայէլ, Գաբրիէլ, Ռաֆայէլն են, իսկ միւսները պարականոն գրքերուն մէջ կը գտնուին: «Միքայէլ» - կը նշանակէ «Ով է որպէս Աստուած», ինք կը նկատուի որպէս ամենաբարձրը հրեշտակներուն մէջ եւ հրամանատար երկնային զօրքերուն: Այս հրեշտակը երկնաւոր Արքայի փառքի եւ անոր ժողովուրդին պաշտպանութեան համար մարտնչողն է. ան՝ որուն տրուած է կառավարելու եւ թագաւորելու շնորհ: Միքայէլ հրեշտակապետն էր որ մաքառեցաւ սատանայի եւ անոր հետեւորդներուն հետ, եւ զանոնք նետեց երկինքէն վար, զրկելով Աստուծոյ երեսը տեսնելու շնորհքէն: Այնուամենայնիւ ինք կառավարիչն է հրեշտակներու դասին, առաջնորդն է իշխանութեանց դասին, գլուխ վերին պետութիւններուն եւ պաշպան Իսրաէլի: «Գաբրիէլ» կը նշանակէ «Աստուած իմ զօրութիւն», եւ կը պատկանի Քերովբէներու դասին: Նոր Կտակարնին մէջ ան կը ներկայանայ որպէս Աստուծոյ պատգամաւորը: Այս հրեշտակապետն էր, որ ուղղարկուած էր Տիրոջ կողմէ Ս. Կոյս Մարիամին, հաղորդելու բարի լուրը՝ իսկ Զաքարիային՝ Ս. Յովհաննէս Մկրտիչի ծննդեան աւետիսը: Հին Եկեղեցին կը հաւատայ որ ինք այն հրեշտակն էր, որ պտասխանատութիւն ունէր զօրացնելու Քրիստոսը նախքան Խաչելութիւնը: «Ռաֆայէլ» կը նշանակէ «Աստուած կը բուժէ» եւ իր մասին կը կարդանք միայն Տովբիթի գրքին մէջ: Ան կը յայտնուի մարդու կերպարանքով, իբրեւ ուղեւոր կրտսեր Տովբիթին, անուանելով ինքզինք որպէս Մեծն Անանիայի զաւակ՝ Ազարիան: Ուղեւորութենէ վերադարձին կը բուժէ Տովբիթի կուրացած աչքերը եւ կը յայտնէ ինքզինք որպէս Ռաֆայէլ հրեշտակապետ, եօթն մէկը, որ կը կենայ Աստուծոյ առաջ: Ան կը նկատուի որպէս գլուխ զուարթուն հրեշտակներուն եւ բժիշկ: Ան նաեւ կը նկատուի որպէս Հայր գիտութեանց որ սորվեցուց Նոյին ինչպէս Տապանը կառուցել ջրհեղէն առաջ:
0 events,
1 event,
Commemoration of Sts. Pontiff Melitos of Antioch, Minas of Egypt and the other Bishop Melitos, Priest Bouras and Deacon Shinou
The Pontiff Melitos (Meletius, Bishop of Antioch) was born in the town Melitene of Pokr Hayk (Armenia Minor). In 358 AD he becomes the Bishop of the town Sebastia of Pokr Hayk (Armenia Minor) and in 360 AD he is elected the spiritual leader of the Antioch. Being righteous, gentle, honest and sincere in worshiping the God, Bishop Melitos avoided the theological disputes typical to that time period. And the people expected that he would manage to establish peace in Antioch split and disunited because of religious disputes. And indeed, he succeeds to satisfy the population of that turbulent town Staying aside from discussing theological controversial issues, he delivers sermons, tries to realize some gradual reformations. However, during the Council of Antioch, organized by the Arian King Kostandianos and the purpose of which was to reveal the doctrinal convictions of Melitos, the fact of his being orthodox is revealed. By the instigation of the Arians Melitos is exiled for three times. Bishop Melitos is the author of the theological work “Exposition of faith”. The saint has participated in the Second Ecumenical Council of Constantinople and has presided the Council. Unfortunately he has passed away before the conclusion of the Council, in 381 AD. Minas (Menas the Egyptian) was an officer from Egypt, who served in the Roman Army. Seeing the dirty tricks, injustice and malice existing in the surrounding world, Minas decides to devote himself to ascetic life, and goes to the mountains in Phrygia. During one of the heathen feasts he comes to the people and condemns the heathen idols and preaches the Christian faith. For that deed Minas is subjected to torments and is beheaded in 304 AD. The place of martyrdom of Minas is considered to be a sacred place and his image – always depicted sitting on the camel, becomes very popular especially in the Middle Ages. Melitos (Meletius, Bishop of Persia) was a Persian Christian officer serving in the Persian Army. Giving up military service he devotes himself to spiritual life and is ordained as the Bishop of the town Bitrazan. Despite the repeated persecutions by the heathens he continues to preach the Gospel and reaches even to the capital city of Persia – Tizbon. Refusing to worship the sun Melitos is martyred in Tizbon during the reign of the Persian King Shapouh (331-378). Two of his disciples – Priest Bouras (Buras) and Deacon Shinou (Sennen) are martyred together with Melitos. https://www.qahana.am/en/holidays Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ: Լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, նա խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը. հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ: Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, նա բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում <<Հավատքի շարադրում>> աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր Հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի ապականությունն ու կռապաշտությունը, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքին` հաստատվելով Փռյուգիայի լեռներում: Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին` քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա: Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` ձեռնադրվելով Բիթրազան քաղաքի եպիսկոպոս: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել` մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին` նահատակվում է պարսից Շապուհ (331-378) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակն են ընդունում նաև իր երկու աշակերտները` Բուրաս քահանան և Շինու սարկավագը: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
1 event,
Commemoration of St. Martyr Demetrios and the Priest St. Basilikos
Commemoration of the Martyr Demetrios and the Priest Basilikos St. Demetrios (Demetrius) was born in Persia. He has lived during the period of reign of the King Kostandianos the Great. Believing in Christ, he has lived a secluded life in the Monastery on Nisibis, Mesopotamia and then he has moved to the Monastery of Theodosopolis, where he has been ordained as a deacon. Not agreeing with the Archimandrite, who wished to ordain him as a priest and considering himself undeserving of priesthood, Demetrios has gone to live in a cave near the river Euphrates. When the King Julianos the Betrayer and his army go to fight against the Persians and pass by the cave where the saint lived and where many people had gathered waiting to be healed, the king orders to block the entrance to the cave with large stones. The saint and his two disciples are martyred in the cave. Later the martyrs’ relics are brought out of the cave and buried. Priest Basilikos (Basil) has been martyred in 362 AD, by the order of the King Julianos the Betrayer. Basilikos blames the King for renouncing Christ. The king orders to cut daily seven pieces from the martyr’s skin. After lasting severe treatments the saint’s body is swabbed by heated metal sticks. Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին` հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ: Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից: Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը` Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 events,
1 event,
Commemoration of Gurias, Samunas, Deacon Abib, Romanos the Hermit, Child the Confessor and Soldier Husikos
Gurias and Samunas were priests from Yedessia living during the period of reign of the Roman Emperor Dioklethianos (284-305). Gurias and Samunas are imprisoned because of being Christians, they are brought to the judge of Yedessia and are ordered to burn incense before the idols and to worship the picture of the emperor. When they refuse to obey the order they are subjected to severe torments and are thrown into the deep pit. Gurias and Samunas are beheaded at the beginning of the 4th century. Deacon Abib served in the Church of Yedessia at the beginning of the 4th century. During the period of Christians’ persecutions he went from one village to another and preached the Word of God and encouraged those who were subjected to torments. Emperor Likianos, becoming aware of his activity, orders to imprison him. Becoming aware of his mother’s and relatives’ imprisonments Deacon Abib voluntarily surrenders himself to the authorities. The judge seeing that he is unable to force the Deacon to renounce Christ, ordered to burn him over the fire. The saint first prays and then is burnt in the fire in 312. He is buried in the same tomb where the bodies of Gurias and Samunas martyred during the same period were buried. During the period of reign of the Roman Emperor Dioklethianos when Christians were persecuted, a clergyman named Romanos, who was imprisoned because of his faith, said the judge: “Even if you ask a child what is right – to worship the only God – the Creator of the sky and the earth, or to many gods, the child will give the right answer”. And really, the judge calls a child and ask that question, and that child answers: “The people’s God should be the only one God. The God we worship has Only Begotten Son, who is one with God.” The annoyed judge immediately orders to kill the innocent child. This event happened in 304. The soldier Husikos has been subjected to torments during the period of reign of the Roman Emperor Dioklethianos. Husikos has served in the royal army. He was drowned in the water because of his faith in Christ. Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ, որպեսզի վերջինս կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու հրաման տա: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են անցնում` գլխատում են Դ դարի սկզբին: Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում Դ. դարի սկզբներին: Հալածանքների ժամանակ նա, շրջելով գյուղերում, քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Լիկիանոս կայսրն իմանալով այս մասին, հրամայում է ձերբակալել նրան, ինչը սակայն չի հաջողվում: Իսկ երբ Աբիբ սարկավագը լսում է, որ իր մորն ու ազգականներին են բանտարկել, հոժարակամ հանձնվում է իշխանություններին: Դատավորը, չկարողանալով նրան համոզել, որ ուրանա Քրիստոսին, կրակով այրելու հրաման է տալիս: Սուրբը նախ աղոթում է, ապա նետվում է կրակի մեջ և ավանդում հոգին 312 թվականին: Նրան թաղում են այն տապանի մեջ, որտեղ ամփոփված էին նույն քաղաքի նույն օրերին նահատակված Գուրիաս և Սամոնաս քահանաների աճյունները: Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, որ ձերբակալվելով` դատվում էր իր հավատի համար, դատավորին ասում է. <<Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծուն պաշտելը, թե բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա>>: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. <<Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, որ Հոր հետ մեկ է>>: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304 թվականին: Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը. Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 events,
1 event,
Commemoration of the Apostles Andrew and Phillip
Before becoming Christ’s disciple Apostle Andrew has been the disciple of St. John the Baptist. He was the brother of the Apostle Peter and was a fisherman. After the Ascension of the Lord and the Descend of the Holy Spirit Apostle Andrew has preached in Northern Greece and in Scythe. Apostle Phillip was from the town Bethsaida. Perhaps he also has been the disciple of St. John the Baptist. He has preached in Asia Minor. Apostle Philip has been martyred and crucified in the town Heliople. Հիշատակ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների Մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը Ս. Անդրեաս առաքյալը եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում: Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Ս. Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում և նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի Թ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
0 events,
0 events,
0 events,
0 events,
1 event,
Presentation of Three-Year-Old St. Mary to the Church
November 21, One of the feasts dedicated to the Holy Virgin is the presentation of three-year-old Mary (Holy Mother of God) to the temple. All Christian Churches celebrate this feast of November 21. According to the Holy Tradition of the Church, after Mary’s becoming three-year-old, the parents of the Holy Virgin, Jehoiakim and Anna, fulfilling their promise, bring Mary to the Temple and present her to God. Mary remains in the Church till her engagement. Establishment of the feast is related to the Cathedral, which was built by the King Justinianos in honor of St. Mary, the Holy Mother of God, in the place of the old Jewish temple, on the hill Moria. The cathedral had been consecrated on November 21, 543 AD. After 638 AD, when the Cathedral, built by the King Justinianos, is converted into a Moslem temple, the celebration of the feast spreads throughout the entire Christian world. The Feast of presentation of St. Mary to the Church has been included in the Armenian Apostolic Church Calendar in the nineteenth century. https://www.qahana.am/en/holidays Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը: Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից մեկն է:
0 events,
1 event,
Sts. Gregory the Thaumaturge, Pontiff Nikoghayos and Bishop Muron
Commemoration of Sts. Gregory the Thaumaturge, Pontiff Nikoghayos, and Bishop Muron St. Gregory the Thaumaturge (Wonderworker) was born in the town Neocaesaria of Pontos (Sebastia), in the family of a nobleman, in about 210 AD. Gregory was going to study jurisprudence and rhetoric, but another way was predetermined by God for him and his brother. Gregory and his brother receive education in Athens and then in Palestinian Caesaria. Their teacher was Vorogines who was one of the most prominent Christian scientists of that time. Returning to Neocaesaria, he is ordained as the Bishop of the town. According to the tradition during the period of Gregory’s ordination, there were hardly 17 Christians in Neocaesaria, and when he passed away there were only 17 heathens. He has deserved the epithet “Thaumaturge” for the numerous miracles relating to his name and reputation. St. Gregory is also the author of many theological works. He passed away in 270 AD. Pontiff Nikoghayos (Nicholas the Bishop) was born in the town Batara (presently nearby Antalya), in the province of Likia, in Asia Minor. His rich and pious parents pass away when he was a baby, and he is brought up and educated by his Uncle Bishop Nikoghayos Yerets. The evangelical commandment: “... sell all you have and give the money to the poor...” (The Gospel according to Mathew 19:21) becomes the essence of the life of Nikoghayos. He takes care of the poor, the sick, the prisoners, and the orphans. By the will of the people, he becomes the Bishop of Smyrna. During the period of Christians’ persecutions he is exiled, but however, continues to preach the Gospel everywhere. After the establishment of peace, he returns to his residence and participates in the Ecumenical Council of Nicaea in 325 Ad. He has passed away in 326 AD. He is one of the most beloved saints of the Universal Church and is more famous by the name Santa Claus. Bishop Muron (Myron) was born in about 350 AD. He was a great wonder-worker and was familiar with his mercy and charity. During the period of Christians’ persecutions, When St, Muron was the Bishop of Crete, he impatiently waited for his martyrdom, supports and encourages everybody, By the will of God he lives up to old age and passes away at the age of 100. Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր: Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ: Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ: Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն: Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը:
1 event,
Commemoration of Sts. Gregory and Nikoghayos Wonderworkers and Bishop Muron
St. Gregory the Thaumaturge (Wonderworker) was born in the town Neocaesaria of Pontos (Sebastia), in the family of a nobleman, in about 210 AD. Gregory was going to study jurisprudence and rhetoric, but another way was predetermined by God for him and his brother. Gregory and his brother receive education in Athens and then in Palestinian Caesaria. Their teacher was Vorogines who was one of the most prominent Christian scientists of that time. Returning to Neocaesaria, he is ordained as the Bishop of the town. According to the tradition during the period of Gregory’s ordination there were hardly 17 Christians in Neocaesaria, and when he passed away there were only 17 heathens. He has deserved the epithet “Thaumaturge” for the numerous miracles relating to his name and reputation. St. Gregory is also the author of many theological works. He passed away in 270 AD. Pontiff Nikoghayos (Nicholas the Bishop) was born in the town Batara (presently nearby Antalia), in the province of Likia, in Asia Minor. His rich and pious parents pass away when he was a baby, and he is brought up and educated by his Uncle Bishop Nikoghayos Yerets. The evangelical commandment: “... sell all you have and give the money to the poor...” (The Gospel according to Mathew 19:21) becomes the essence of the life of Nikoghayos. He takes care of the poor, the sick, the prisoners and the orphans. By the will of the people he becomes the Bishop of Smyrna. During the period of Christians’ persecutions he is exiled, but however, continues to preach the Gospel everywhere. After the establishment of peace, he returns to his residence and participates in the Ecumenical Council of Nicaea in 325 Ad. He has passed away in 326 AD. He is one of the most beloved saints of the Universal Church and is more famous by the name Santa Claus. Bishop Muron (Myron) was born in about 350 AD. He was a great wonder-worker and was familiar for his mercy and charity. During the period of Christians’ persecutions, When St, Muron was the Bishop of Crete, he impatiently waiting for his martyrdom, supports and encourages everybody, By the will of God he lives up to old age and passes away at the age of 100. Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է <<Սքանչելագործ>> մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր: Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ: Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին>> (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ: Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն: Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Գրիգոր Սքանչելագործի, Նիկողայոս Հայրապետի և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի առաջին շաբաթ օրը:
1 event,
Commemoration of Sts. Juliane and Vasilouhie
Commemoration of Sts. Juliane and Vasilouhie In Church calendars there are many virgins named Juliane and Vasilouhie. However, the virgins commemorated according to the Armenian Church Calendar, are from the town Nikomedia. St. Juliane (Juliana) had made the vow of celibacy since childhood. During the period of Christians’ persecutions by the King Dioklethianos she refuses to marry a young heathen man and because of it is taken to the court. When after many torments and trials the saint is taken to be burnt, the fire goes out. St. Juliane is beheaded at the age of 19, in 304 AD. St. Vasilouhie (Basilla) was a nine-year-old girl. She is subjected to torments during the period of Christians’ persecutions by the King Dioklethianos. However, she survives all torments and trials and remains unharmed, and the judge, witnessing this, is converted the Christianity. She passes away in 309 AD. Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են: Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են 19 տարեկանում: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Ս. Վասիլուհին ևս († 303), որն իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններիցª առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին:
1 event,
Commemoration of Priest St. Lukianos, Sts. Martyrs Taragros, Probos and Andronikos, and Vonesimos, the Disciple of the Apostle St. Paul
Priest St. Lukianos (Lucian) has lived in the last decades of the third century and the first decades of the fourth century. After his parents’ death Lukianos presents all their property to the poor and dedicates himself to the study of the Holy Scriptures. It is supposed that St. Lukianos has edited the presently used New Testament. The saint founds a theological school in Antioch. St. Lukianos is imprisoned during the period of Christians’ persecutions by the King Maximinos Dazh and is exiled to Nikomedia, where remaining for nine years, he is beheaded in 312 AD. Martyrs Taragros (Trachus), Probos (Probus) and Andronikos (Andronicus) were soldiers and close friends. During the period of Christians’ persecutions by the King Dioklethianos they are imprisoned for believing in Christ and are subjected to torments in the towns Tarson and Anabarza (Anavarz) They are beheaded in the town Anabarza (Cilicia) in 304 AD. Vonesimos (Onesimus) was a runaway (fugitive) slave, who is caught in Rome and put into the prison. There he is acquainted with the Apostle St. Paul, who baptizes him. The Apostle St. Paul gives Vonesimos a letter, by means of which he is forgiven and receives freedom from his former master. Vonesimos follows the Apostle St. Paul everywhere, and after his death preaches in Spain, Grace and Asia Minor. In his old age he is ordained as the Bishop of Ephesus, and during the period of Christians’ persecutions by Trayanos he is imprisoned, stoned and beheaded. Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է երրորդ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է: Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին: Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որին Հռոմում բռնում և բանտ են նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:
0 events,
0 events,
0 events,
1 event,
Commemoration of the Apostles St. Thaddeus and St. Bartholomew, the first preachers of Christianity in Armenia
Apostles St. Thaddeus and St. Bartholomew were two of the twelve Apostles of Christ, who came to Armenia and preached Christianity in Armenia deserving the title “the first illuminators”. Still at the dawn of Christianity they were martyred in Armenia. It was the result of their preaching and martyrdom that the Armenian people, being the first nation in the world, proclaimed Christianity as the state religion. Indeed, Apostles St. Thaddeus and St. Bartholomew played an important role in the history of 2000-year-old Christian Armenian nation that has unshaken faith and keen love towards its Mother Church. Each year a Divine Liturgy is celebrated in the Cathedral of the Mother See of Holy Etchmiadzin in the memory of St. Apostles. https://www.qahana.am/en/holidays Ս.Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր Ս.Թադեոսը և Ս.Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով <<առաջին լուսավորիչներ>> կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին, նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում, որն հավատով և ջերմեռանդ սիրով լի է դեպի մայր եկեղեցին: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Սբ. Առաքյալների: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը: