All Day

Commemoration of St. Pontiffs Baragham, Antimos and Yeranos

Commemoration of St. Pontiffs Baragham, Antimos and Yeranos St. Baragaham (Barlaam) (250-304) has lived in Antioch and has been martyred during the reign of the Roman Emperor Dioklethianos. For being Christian he is imprisoned and taken to the court. He refuses to offer sacrifice to the idols, and that fact annoys the judge. He orders to place in the saint's palm a boiling incense container hoping that the old man will not endure the pain and will pour the incense on the heathen altar for offering sacrifice. However, the honest and pious man, ignoring the pain, holds his arm unmoved till his hand is burnt, and the saint is martyred suffering from severe pains. St. Antimos (Anthimus) has been the Bishop of Nikomedia. During the reign of the Roman Emperors Dioklethianos and Maximos the Christians are blamed in setting a fire to the royal palace, and persecutions against Christians start. Because of persecutions Antimos is forced to leave the town and live in the mountains. During that period deacon Theophilos is martyred not willing to betray the Bishop Antimos. However, the King finds out the Bishop's place and sends the soldiers to the mountains ordering to find the saint and to bring him. The soldiers find the saint and although they persuade him not to go with them to Nikomedia, the saint voluntarily returns and goes to the royal court. 20 soldiers, witnessing the saint's unshaken faith and listening his sermons, are converted to Christianity and are baptized. During the examination in the court the saint gives brave answers, for which he is beheaded after many torments in 303 A. D. St. Bishop Yeranos (Irenaeus) also has been martyred during the reign of the Roman Emperor Dioklethianos in the town Sirmia of Panonia. During the trial in the court the saint's parents and relatives persuade him to feel pity for himself and his children. The saint answers that his children have God as their protector who always takes care of them. He remains unshaken in his faith and does not give up. After severe torments the saint is beheaded. Սուրբ հայրապետներ Բարաղամի, Անթիմոսի և Երանոսի հիշատակության օր Ս. Բարաղամը (250-304) ապրել է Անտիոքի շրջանում և նահատակվել Դիոկղետիանոս կայսեր օրոք: Իր հավատի համար ձերբակալվում է և ատյան տարվում: Մերժում է կուռքերին զոհ մատուցել, որն էլ զայրացնում է դատավորին: Վերջինս հրամայում է նրա բաց ափի մեջ եռացող խնկաման դնել, այն հույսով, որ ծերունին չի դիմանա և խունկը կթափի զոհասեղանին: Սակայն առաքինի և աստվածապաշտ ծերունին, անտեսելով ցավը, անշարժ պահում է ձեռքն այնքան ժամանակ, մինչև այրվում է, և այդ անասելի տանջանքների մեջ սուրբն ավանդում է հոգին: Ս. Անթիմոսը եղել է Նիկոմիդիայի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս և Մաքսիմոս կայսրերի օրոք քրիստոնյաներին մեղադրում են կայսերական պալատի հրկիզման մեջ և սկսվում է քրիստոնյաների հալածանքը: Այդ պատճառով, իր հոտի խնդրանքով Անթիմոսն ստիպված լեռներն է բարձրանում: Հենց այդ ժամանակ նահատակվում է Թեոփիլիոս սարկավագը` եպիսկոպոսին չմատնելու համար: Բայց կայսրը, իմանալով Սրբազանի գտնվելու վայրը, իր զինվորներին ուղարկում է նրա ետևից: Վերջիններիս սուրբը հյուրասիրում է և չնայած զինվորների` իրենց չընկերանալու բազմաթիվ հորդորներին, հոժարակամ գնում և ներկայանում է ատյան: Անթիմոսի հաստատակամությունն ու նրա քարոզները լսելով՝ 20 զինվոր դարձի են գալիս և մկրտվում: Դատարանում, հարցաքննության ժամանակ, նա վստահ և համարձակ պատասխաններ է տալիս, որոնց համար բազում տանջանքներից հետո 303 թվականին գլխատվում է: Ս. Երանոս եպիսկոպոսը ևս նահատակվել է Դիոկղետիանոսի օրոք, Պանոնիայի Սիրմիա քաղաքում: Դատավարության ժամանակ ծնողներն ու հարազատները համոզում են, որ խղճա իր երիտասարդությունն ու երեխաներին, սակայն սուրբը պատասխանում է, որ երեխաներն Աստված ունեն, որ միշտ հոգ է տանում նրանց համար: Նա անդրդվելի է մնում և իր հավատից չի հրաժարվում: Իր անսասանության համար չարչարանքներից հետո գլխատվում է: