Feasts of Saints
Commemoration of St. Davit of Dvin and Saint Martyrs Dambeos and Dambeuhie
Commemoration of St. Davit of Dvin and Saint Martyrs Dambeos and Dambeuhie St. Davit (David) of Dvin has been martyred in 701 A. D. in Armenia. He was from a noble family, his baptismal name was Sourhan. His father was Moslem, and his mother was Christian. He served in the Arabic Army. Coming to Armenia, he becomes Christian, and being baptized by the Catholicos Anastas, is renamed Davit. He has lived in Dvin for 30 years. During that period the Arab policeman Abdoulah starts persecutions against Christians and calls Davit to him and persuades him to convert to his old faith. Refusing to betray Christ and his faith, Davit is subjected to severe torments. The cruel Arab policeman decides to crucify Davit. While carrying out the verdict Davit voluntarily approaches the wooden cross and lies on the cross. Among the people assembled was Davit’s wife, who exhorted him to remain loyal to Christ’s faith. Davit is crucified and martyred. Bishop Amatounie, Moushegh Mamikonian and Artavazd - Davit’s brother, take off his body form the cross and bury him near the Church of St. Grigor of Dvin. In the Armenian Church there is a special church hymn dedicated to St. Davit of Dvin. Dambeos (Lambeos) and Dambeuhie (Lambeas) have been sister and brother. They have lived in the town Nikomedia during the reign of the King Maximianos. Being Christians, they are imprisoned for not offering sacrifice to the idols and, after being subjected to torments, are martyred in 303 A. D. Սբ. Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օր Սբ. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում: Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մուսուլման էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Սբ. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ <<Մանկունք>> շարական կա` նվիրված Սբ. Դավիթ Դվնեցուն: Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակը տոնում է Սբ. Խաչի 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: