All Day

St. Sahak and Hamazasp Artsrounies

St. Sahak and Hamazasp Artsrounies St. Sahak and St. Hamazasp were from the Artsrounie noble dynasty and ruled in Vaspourakan region of Armenia in the period when the Arabic authorities had escalated persecutions against Christians. In 785 A. D. a new governor is appointed in Armenia. The princes and their youngest brother - Meroujan, pay a due visit to the newly appointed governor. Blaming them in rebellion, the governor imprisons the princes and threatening them with tortures, demands to give up any relations with the Greeks and the Christian faith. Being afraid of tortures, Meroujan adopts the Muslim faith. However, on his way back to homeland he is beheaded by Davit Mamikonian, the locum tenens of Hamazasp, as a betrayer. Meanwhile, Sahak and Hamazasp endure the tortures for the sake of Christ’s faith with prayers and silently. Executioners behead first the younger brother Sahak and then – Hamazasp, and burn their remains. Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օր Սբ. Սահակն ու Սբ. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելությունն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Սահակ և Սբ. Համազասպ իշխանների հիշատակը տոնում է Վարագա Խաչին հաջորդող հինգշաբթի օրը: