Feasts of Saints
The Feast of Holy Translators
The Armenian Apostolic Church celebrates the Feast of Holy Translators – one of the most beloved national-ecclesiastical feasts of the Armenian nation. The Armenian Church celebrates the feast of Holy Translators twice during the year. The first feast dedicated to the Holy Translators is called “Feast of Holy Translators St. Sahak and St. Mesrop” and is celebrated on the Thursday following the Fourth Sunday after the Feast of Pentecost. The second feast is called “Feast of Holy Translators – Mesrob, Yeghishe, Moses of Khoronk, philosopher Davit Abhaght, Gregory of Narek and Merses the Gracious (Nerses of Kla)” and is celebrated on the Saturday following the fourth Sunday after the Feast of Exaltation of the Holy Cross, (during the period from October 3 to November 7). Nearly one hundred disciples of St. Mesrob Mashtots and St. Sahak are known by the general group name “Holy Translators”. Initially there were translators who translated the passages from the Holy Bible during the ceremonies, and however, that was not enough. St. Mesrob Mashtots was seriously concerned about this problem. Armenians were deprived of the chance of reading the Holy Bible and reaching the truth and salvation. He thought about the translation of the Holy Bible into Armenian and for the realization of that goal he appealed to St. Sahak Partev, then Catholicos of All Armeninas, who received the idea with great joy. It turned out that the Catholicos was concerned about the problem, too. The king Vramshapouh Arshakounie also approved their project. So, St. Mashtots together with his disciples left for Assyrian Mesopotamia, Edessa, where one of the greatest miracles happened. “Mesrob, fasting and praying, relied on God. And God, who realizes the will of those who have fear of Him, listened to the prayers of Mashtots and showed him the letters in a wonderful vision and not in a dream when sleeping, but when he was awake. Mesrob saw that his right hand was writing on a stone which was put before him. And the cutting of the letters was in the way which his hand shaped on the stone, and letters’ differences and names were formed in Mesrob’s mind” (Moses of Khoronk, “History of the Armenian nation”). Together with Hropanos Mesrop started shaping the Armenian letters and when the letters were ready, Mesrob first of all translated the following verse from the Book of Proverbs: “To know wisdom and instruction, to perceive the words of understanding”. This became the first sentence written in Armenian letters, evident wisdom by means of which everybody should understand the necessity of reading the Holy Bible. After receiving that God-granted virtue St. Mesrob returned to Armenia with the ready Armenian alphabet which should become the Armenian nation’s weapon of struggle during the further centuries, as well as the guarantee of its existence. Thanks to the efforts of St. Sahak and St. Mesrob schools were opened in Armenia and the Armenian alphabet was taught. Together with their disciples they started translating the Holy Bible. So, Christianity became the Armenian nation’s mode of life. Ս Թարգմանչաց տոնը Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է«Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյանը հաջորդող երեսուներեքերորդ օրը: Երկրորդը կոչվում է«Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների` Սահակի և Մեսրոպի, և նրանց սուրբ աշակերտների` Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսեսի Կլայեցու՚, որը շարժական է և տոնվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Սբ. Մեսրոպ Մաշտոցին և Սբ. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է նաև Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու պայծառ հիշատակը` գլխավորությամբ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ ավելի մտահոգված էր Սբ. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկված էր գիրքը ընթերցելուց և գրքի միջոցով ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Ս. Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին` Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն է գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը` Վռամշապուհ Արշակունին: Եւ ահա` Սբ. Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսեց Մեսրոպի աղոթքները և ցույց տվեց նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում«(Մ. Խորենացի”Հայոց պատմություն՚): Ունենալով հայ նշանագրերը` Սբ. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում են ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը` Սբ. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”(ՙՃանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը՚), որը վերցրել էր Սողոմոնի”Առակաց”գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը` գրված հայ ուսուցչի ձեռքով: Բացահայտ մի իմաստություն, որով բոլորի համար հասկանալի պետք է դառնար Խոսքը և Գիրքն ընթերցելու անհրաժեշտ լինելու գաղափարը: Այս Աստվածատուր նվերից հետո Սբ Մեսրոպը վերադառնում է Հայաստան` հետը բերելով մի անգին գանձ, որը լինելու էր հայ ժողովրդի հետագա դարերի մաքառման զենքը, ինչպես նաև նրա գոյատևման առհավատչյան: Հայաստանում սկսվում են Սբ Սահակի և Սբ Մեսրոպի ջանքերով բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքի թարգմանությանը: Այսպիսով, քրիստոնեությունը հայացվում է և դառնում հայի կենսակերպը: «Հայաստանը միայն հող ու քար չէ, վանք ու եկեղեցի չէ, խաչքար ու հուշարձան չէ, բերդու ու պարիսպ չէ, կամուրջ ու աղբյուր չէ, այլ մագաղաթ ու գիրք է»: «Գիրքը քաղաքկրթության տարածման և զարգացման անիվն է»: «Մենք կա’նք, մեր լեզվի շունչը մեր ազգի մեջ կենդանի պահող գրով […]