Feasts of Saints
Commemoration of St. Kharitian Martyrs
Commemoration of Holy Kharitian Martyrs: Artemeos, Christopher and the Two Women – Kalinike and Akyouline St. Aret and his companions (Sts. Kharityans) had Habesh nationality and lived in the town Nehran of Ethiopia. In the sixth century BC the Jews had become very powerful in Ethiopia. The King of the town Eudemona, Du Novas attacks the town Nehran with the purpose of converting the population to Judaism. Occupying the city by means of fraud, he orders to burn the clergy, the monks and the nuns over the fire and to put the governor of the city – Aret and the rich and influential citizens into prison. During the interrogation Du Novas demands them to renounce Christ. However, the citizens and their 95-year-old governor refuse saying, “We won’t renounce Christ, as He is life for us, and death for the sake of Christ is gain,” and are subjected to torments. After a few years the Christian king Yelesbovam wins Du Novas and proclaims Christianity as the state religion of Ethiopia. During the period of reign of the king Julianus the Betrayer Artemeos served in the royal army since childhood and was elevated to the degree of legate. He continued to serve as the general commander of the army of Egypt also during the period of reign of the next king. Later, when Julianus the Betrayer judged the two priests – Yevgenius and Macarius, Artemeos dared to blame the king openly for cruelty for he was subjected to torments and is beheaded. Christopher and the two Women – Kalinike and Akyouline lived in Lycia still in the period of reign of the king Dekos. During the period of reign of the king Julianus Christopher had been taken prisoner and had served in the Roman Army and had turned to the Christian faith. Seeing the torments of the other Christians he wished to reproach the heathens and to preach the truth, but was unable to do that as he didn’t know Greek. However, he prayed God, and God granted him the grace of speaking in Greek. Once seeing that the soldiers subjected a Christian to torments, reproached them and set the Christian free. The judge of the city, becoming aware of that fact, sent 200 soldiers to arrest him, but the soldiers, influenced by the preaching of Christopher and the miracle worked by him, were also converted to Christianity. Christopher was brought to the judge and reproached him refusing to obey the judge’s order to turn to the heathen faith - Kalinike and Akyouline en faith and was subjected to torments and was imprisoned. Afterwards two prostitutes were sent to Christopher to lead him into temptation, but influenced by the preaching of Christopher they are converted to Christianity. The king, getting angry, ordered to kill first Kalinike and Akyouline and then the soldiers, who announced their being Christian, and then he ordered to behead Christopher. Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր Սբ. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: VI դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում են այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա` մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում: Արտեմեան, Հուլիանոս Մեծի օրոք, թեև երիտասարդ, բայց առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում: Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում` Սբ. Պանտելեմոնի վանքում: Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Սբ. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանելու հեթանոսներին և քարոզելու ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս, մերժելով դատավորի կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին, նրան գայթակղեցնելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո գլխատում է ս. Քրիստափորին: