Feasts of Saints
Commemoration of the Pontiff St. John the Chrysostom
The Pontiff St. John the Chrysostom is one of the most prominent and gracious Fathers of the Universal Church. He was born in Antioch, in 347 AD. He has studied in the Theological School of Antioch and has advanced his skills in rhetoric art in the School of Libanios. Since the young age he has led an ascetic life. In 381 AD he has been ordained as deacon by Meletios of Antioch and in 386 he has been ordained as priest by Flavianos. Thanks to his brilliant and eloquent speeches and sermons he has deserved the title “Chrysostom”. In 398 AD he is elected the Patriarch of Constantinople against his will and zealously initiates renovation and reconstruction works of the capital city, which was far from the Christian mode of life and lived immoral life full of conflicts and disputes. Amorality and religious indifference were dominant among the people, the court and the clergy. St. John the Chrysostom condemns and criticizes all forms and manifestations of amorality and for criticism he raises the Queen Eudoxia’s anger. The Patriarch Theophilos of Alexandria also, who wished to become the Patriarch of Constantinople, also stands against St. John the Chrysostom. Basing on groundless slander and calumny by the ecclesiastical council held in 403 AD., an order is issued to exile the saint. However, during the night of exile such terrible earthquake and fires happen that the Queen calls the Patriarch back to his residence. St. John the Chrysostom continues to criticize the wrong and immoral mode of life of the court. Ignoring the people’s sympathy towards the Patriarch and the protection of the Western Church, the King Arkadios and the Queen Eudoxia again issue an order to exile the saint. The saint is exiled to Pontos and is martyred in the town Komana. His last words are: “Glory to You, God, glory to You, glory to You to for everything.” The saint’s remains are buried in the Church of St. Apostles, of Constantinople, in 438 AD. St. John the Chrysostom is the author of many interpretations, speeches, odes, epistles and letters, which have positively influenced on the history of the Christian mind. His works have been translated into Armenian still during his life. https://www.qahana.am/en/holidays Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից 29 անհիմն ամբաստանություններով աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը: Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները: Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ.Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հովհան Ոսկեբերանի հիշատակն ամեն տարի տոնում է երկու անգամ, նախª Տասներկու վարդապետների շարքում` Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, ապաª առանձին` Խաչվերացի Է կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: